Հռիփսիմե Զաքարյան - Ավանդույթի և նորարարության խնդիրները 1960–1970–ական թվականների հայ պոեզիայում
12 Էջ | 124-136 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.124-136 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-06-19 | Գրախոսվել է՝ 2024-09-15 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15
Տպագրված է 2024 N 3 (36) / Բանասիրություն
1960–1970-ական թթ. Հայաստանի հասարակական-քաղաքական, գրական և մշակութային կյանքը թևակոխեց նոր շրջափուլ։ Թվում էր, թե ասպարեզ եկած նորարար երիտասարդ բանաստեղծները նոր ժամանակին համապատասխան-ներդաշնակ իդեալներ ու գաղափարներ առաջադրելով՝ դուրս են մղվել ազգային ոլորտներից, այնինչ, իրականում հայ բանաստեղծության նորօրյա ընթացքը շարժվում էր դեպի ազգային մշակույթի սկզբնահիմքերը, դեպի հայ միջնադարյան բանաստեղծության հարուստ ավանդները: Այսպիսով, արդիական էին դառնում նաև ազգային-ավանդական թեմաների արծարծումները: Անցյալը զուգակշռելով նոր ժամանակների հետ՝ դառնում էր յուրօրինակ համայնապատկեր ներկան առավել ընդգծված ստվերագծերով պատկերելու համար: Առավելապես 1980-ականներին հայ միջնադարյան ավանդույթները լայն շրջանառություն ունեին գրականության տարբեր տեսակներում, մասնավորապես՝ պոեզիայում, ինչը նշանակում էր վերադարձ դեպի ժողովրդական ստեղծագործության ակունքները: Նրանց (ասպարեզ եկած երիտասարդ բանաստեղծներին) կարելի է համարել հայոց հնամենի ժանրերի՝ շարականի, տաղի, աղոթքի, դիցաբանական առասպելների և այլնի նորոգող, զուգավորող-խաչավորող նորարարներ: Նրանք հակված են արվեստի ընդհանրականությանը, ինչը հատուկ էր հայ միջնադարյան արվեստին: Անցյալը ներկայացված է ոչ թե պատմական նյութի հաշվեկշռով, այլ դրանցում ներփակված գաղափարափիլիսոփայական միտվածության, հայոց հնագույն ավանդույթների, առասպելների, քրիստոնեական մոտիվների, սյուժեների, պատկերների ներքին լիցքերի մերօրյա իմաստավորումով: Հարկ է սակայն նաև նկատել, որ այս միտումը (վերադարձ ակունքներին) առհասարակ ընդհանուր-համաշխարհային բնույթ է կրում:
Բանալի բառերտեքստ գեղարվեստական տեքստ ավանդույթ նորարարություն պոեզիա գրականություն հետմոդեռնիզմ
Հենրիկ Բախչինյան - Փոխաբերությունը վաղ միջնադարյան հայ բանաստեղծության մեջ
20 Էջ | 122-142 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.122-142 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-04-05 | Գրախոսվել է՝ 2025-04-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30
Տպագրված է 2025 N 1 (37) / Բանասիրություն
Ոսկեդարից մինչև Գրիգոր Նարեկացու հայտնությունը հայ հոգևոր, անհատական բանաստեղծության բնագավառում կենսունակ է եղել հատկապես օրհներգը (շարական): Այն պաշտոնական-ծիսական երգ-բանաստեղծություն է՝ իր արարողական գործառույթով, ինչը ենթադրում է խոսքարվեստի ու երաժշտարվեստի տարրերի կիրառում՝ պաշտամունքին ի նպաստ: Օրհներգերի առաջին հեղինակներն են V դարի հայ ազգային-քրիստոնեական մշակույթի և դպրության հիմնադիրներ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը: Նրանց երգային ժառանգությունն ըստ ամենայնի համալրել են նրանց կրտսեր աշակերտներ Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին և Ստեփանոս Սյունեցին (1-ին): Վերջիններիս գործն էլ շարունակել են VII–VIII դարերի շարականագիրները, մասնավորապես` Կոմիտաս Աղցեցին, Սահակ Ձորոփորեցին, Հովհան Օձնեցին և առաջին հայ բանաստեղծուհի Սահակդուխտը։ Առաջին հայ օրհներգուները Սուրբ Երրորդության Անձերին, Աստվածամորը, քրիստոնեական սրբություններն ու սրբերին բնութագրելիս ու գովերգելիս, իրենց խոսքն առավել պատկերավոր և ազդեցիկ դարձնելու ձգտումով, կիրառել են հատկապես այլաբերության հիմնական տեսակը հանդիսացող փոխաբերությունը: Օրհներգերում կիրառված հոգևոր բնույթի փոխաբերությունները հիմնականում բխել են աստվածաշնչյան գրքերից և դրանց մեկնություններից, տարաձևվել են և տեղի տվել նաև ինքնաստեղծ փոխաբերությունների: Հոդվածում ներկայացված են V–VIII դդ. հայ հոգևոր բանաստեղծության մեջ հանդիպող՝ Սուրբ երրորդության Անձերին, Մարիամ Աստվածածնին և Հովհաննես Մկրտչին տրված փոխաբերությունները՝ Լոյս, Աղբիւր, Ճառագայթ, Արեգակ, Սէր, Մարդասէր, Կեանք, Կենարար, Աղբիւր անմահութեան, Գանձ կենաց, կենսատու Պտուղ, Հաց կենաց, Ճանապարհ, Թա-գաւոր, Գաւազան, Դատաւոր, Բժիշկ, Հովիւ, Նաւապետ, Փեսայ, Եկեղեցի, Մշակ-Այգեգործ, Որթ, Վէմ, Աղաւնի, Ցօղ երկնային, Երկինք պայծառ, Ամպ լուսեղէն, Մորենի անկէզ և այլն։ Բոլոր այս փոխաբերությունները հետագայում կայուն հիմք են հանդիսացել Գրիգոր Նարեկացու հոգևոր խորհրդաբանության համար։
Բանալի բառերհայ գրականություն միջնադարյան հոգևոր բանաստեղծություն փոխաբերություն Աստվածաշունչ Քրիստոս Մեսրոպ Մաշտոց Մովսես Խորենացի
Վաղարշակ Մադոյան - Ազգային ինքնագիտակցություն։ Րաֆֆին «ազատության» և «ժողովրդավարության» գաղափարական հակամարտության խաչմերուկում
18 Էջ | 128-146 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.128-146 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-11-04 | Գրախոսվել է՝ 2025-11-05 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19
Տպագրված է 2025 N 3 (39) / Բանասիրություն
Րաֆֆին այն հայ խոշորագույն գրողն է, որի ստեղծագործություններում արտացոլվել են մեր ժողովրդի հոգևոր որոնումները, նրա քաղաքական նպատակներն ու պատմական վայրիվերումները, ազատատենչությունն ու հայրենասիրությունը: Ներկայումս գլոբալիզմի կողմնակիցները քննադատում են նրա գաղափարական պայքարի, օտարերկրյա լծից ազատվելու, ազգային ինքնագիտակցություն դաստիարակելու, ազգային դեմք ունենալու հայեցակարգը՝ այն պատրվակով, որ աշխարհի և գաղափարախոսության զարգացման վերաբերյալ նրա տեսակետները չեն համապատասխանում ազատության և ժողովրդավարության ժամանակակից սկզբունքներին: Գլոբալիզմը, որպես կանոն, բնութագրվում է նրանով, որ իր մեջ ներառում է մի քանի հիմնական դրույթներ, որոնք հակասում են հայրենասիրությանը: Հոդվածը ցույց է տալիս, որ Րաֆֆուն ուղղված բոլոր մեղադրանքները հանգում են հայ ազգային ինքնագիտակցության ոչնչացմանը, Արևմուտքի գաղափարախոսության թելադրանքին ենթարկմանը, ինչը, ի վերջո, հանգում է հայ ժողովրդի` որպես այդպիսինի «կազմալուծմանը»: Հեղինակը լուրջ ուշադրություն է հրավիրում արձակագրի գեղարվեստական հմտությունների առանձնահատկությունների վրա, որոնք հե-տագայում մարմնավորվել են նաև XIX–XX դարերի ռուս և եվրոպական գրականության դասականների ստեղծագործություններում:
Բանալի բառերՐաֆֆի գլոբալիզմ հայրենասիրություն ժողովրդավարություն ազգային դեմք ազգային արժանապատվություն դասական գրականություն
