Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Հռիփսիմե Զաքարյան - Ավանդույթի և նորարարության խնդիրները 1960–1970–ական թվականների հայ պոեզիայում
    12 Էջ | 124-136 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.124-136 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-06-19 | Գրախոսվել է՝ 2024-09-15 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15

    Տպագրված է 2024 N 3 (36) / Բանասիրություն

    1960–1970-ական թթ. Հայաստանի հասարակական-քաղաքական, գրական և մշակութային կյանքը թևակոխեց նոր շրջափուլ։ Թվում էր, թե ասպարեզ եկած նորարար երիտասարդ բանաստեղծները նոր ժամանակին համապատասխան-ներդաշնակ իդեալներ ու գաղափարներ առաջադրելով՝ դուրս են մղվել ազգային ոլորտներից, այնինչ, իրականում հայ բանաստեղծության նորօրյա ընթացքը շարժվում էր դեպի ազգային մշակույթի սկզբնահիմքերը, դեպի հայ միջնադարյան բանաստեղծության հարուստ ավանդները: Այսպիսով, արդիական էին դառնում նաև ազգային-ավանդական թեմաների արծարծումները: Անցյալը զուգակշռելով նոր ժամանակների հետ՝ դառնում էր յուրօրինակ համայնապատկեր ներկան առավել ընդգծված ստվերագծերով պատկերելու համար: Առավելապես 1980-ականներին հայ միջնադարյան ավանդույթները լայն շրջանառություն ունեին գրականության տարբեր տեսակներում, մասնավորապես՝ պոեզիայում, ինչը նշանակում էր վերադարձ դեպի ժողովրդական ստեղծագործության ակունքները: Նրանց (ասպարեզ եկած երիտասարդ բանաստեղծներին) կարելի է համարել հայոց հնամենի ժանրերի՝ շարականի, տաղի, աղոթքի, դիցաբանական առասպելների և այլնի նորոգող, զուգավորող-խաչավորող նորարարներ: Նրանք հակված են արվեստի ընդհանրականությանը, ինչը հատուկ էր հայ միջնադարյան արվեստին: Անցյալը ներկայացված է ոչ թե պատմական նյութի հաշվեկշռով, այլ դրանցում ներփակված գաղափարափիլիսոփայական միտվածության, հայոց հնագույն ավանդույթների, առասպելների, քրիստոնեական մոտիվների, սյուժեների, պատկերների ներքին լիցքերի մերօրյա իմաստավորումով: Հարկ է սակայն նաև նկատել, որ այս միտումը (վերադարձ ակունքներին) առհասարակ ընդհանուր-համաշխարհային բնույթ է կրում:

    Բանալի բառերտեքստ գեղարվեստական տեքստ ավանդույթ նորարարություն պոեզիա գրականություն հետմոդեռնիզմ

    Բեռնել