Հանդեսի խմբագրությունը առաջնորդվում է գիտական աշխատանքների հեղինակային իրավունքի պահպանման ՀՀ և միջազգային ընդունված չափանիշներով (հմմտ. http://publicationethics.org/resources/international-standards):
Ընդհանուր դրույթներ
Հանդեսի խմբագրությունը գործում է գիտական էթիկայի շրջանակներում՝ պատասխանատվություն ստանձնելով դրա նորմերը պահպանելու համար։ Միաժամանակ, այդ ենթադրում է հանդեսի հեղինակների սեփական կարծիքների և տեսակետների անվթար դրսևորումներ՝ իրենց ժանրային առանձնահատկություններով (հոդված, հրապարակում, գրախոսական, իլյուստրատիվ նյութեր և այլն), որոնց պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Այս իմաստով խմբագրությունը պարտավորվում է նյութը հրատարակության պատրաստելիս պահպանել հեղինակային տեսակետները, որոնք պայմանավորում են նյութի ամբողջականությունն ու հեղինակի ներդրումը գիտության տվյալ բնագավառում։ Նյութը տպագրելու որոշումն ընդունվում է գլխավոր խմբագրի կողմից՝ խմբագրական խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո։ Նույն ընթացակարգն է անցնում հանդեսի հրատարակության պատրաստ՝ յուրաքանչյուր համար։
Գանգատների ու բողոքարկումների առարկա նյութը ուղարկվում է լրացուցիչ մասնագիտական կարծիքի՝ անհամաձայնության տեղիք տված կոնկրետ հարցի կամ հարցերի լուսաբանման նպատակով։ Խմբագրության վերջնական որոշումը հենվում է այդ կարծիքի վրա։ Այլ դեպքերում նյութը վերջնական տեսքի է բերվում հեղինակի և խմբագրության փոխադարձ համաձայնությամբ։
Հեղինակը հոդվածը (նյութը) ներկայացնում է ըստ պահանջվող չափանիշների (փաթեթավորում, հղումներ, ծավալ, տառատեսակ, տառադարձություն և այլն). հեղինակին է տրամադրվում խմբագրության կայքում առկա ինֆորմացիան։
Խմբագրությունը պարտավորվում է հոդվածը տպագրելու կամ մերժելու որոշումը հայտնել հեղինակին՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։
Գրախոսն իր կարծիքը շարադրում է ըստ խմբագրության կողմից մշակված հատվածական գնահատականների ցանկի։ Կարծիքը պետք է հաստատվի ստորագրությամբ և ժամկետի նշումով։
Հոդվածի կամ հոդվածների տպագրության վերաբերյալ գլխավոր խմբագրի և խմբագրական խորհրդի, ինչպես և վերջինիս անդամների միջև տարաձայնության դեպքում նյութն ուղարկվում է լրացուցիչ գրախոսման։
Հանդես խմբագրությունը առաջնորդվում է գիտական աշխատանքների հեղինակային իրավունքի պահպանման ՀՀ և միջազգային բնույթի չափանիշներով։
Հետտպագրական քննարկումներ են ենթադրում հանդեսի այն հոդվածները, որոնց դրույթների մեջ կան վիճահարույց տարրեր, փաստական սխալներ կամ անճիշտ ձևակերպումներ՝ հեղինակի և խմբագրական խորհրդի մասնակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում դրանք հրապարակվում են հանդեսի հաջորդ համարում։
Խմբագրի պարտականությունները
Խմբագիրը պատասխանատու է գործելու վերը նշված էթիկական դրույթների շրջանակներում, ինչպես և ապահովելու դրանց անշեղ կիրառումը խմբագրություն-հեղինակ-գրախոս-խմբագրական խորհուրդ փոխհարաբերություններում։
Խմբագիրը ներկայացված նյութը գնահատելիս առաջնորդվում է դրա գիտականության, արդիականության և նորութայնության (новостийность) չափանիշներով։
Խմբագիրը պարտավոր է ապահովել գրախոսի անվան գաղտնիությունը, եթե վերջինս նախընտրում է էթիկական այդ նորմը։ Պետք է ապահովի նաև ներկայացված նյութերի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը։
Խմբագիրն է որոշում ընդունում՝ հոդվածը մերժելու կամ տպագրելու մասին՝ հենվելով՝ գրախոսի (գրախոսների) կարծիքների և խմբագրական խորհրդի քննարկումների վրա։
Խմբագիրը պարտավորվում է հոդվածը տպագրելու կամ մերժելու որոշումը հայտնել հեղինակին ոչ ուշ, 5-6 շաբաթվա ընթացքում:
Գրախոսի պարտականությունները
Գրախոսն առաջնորդվում է գաղտնիության նույն սկզբունքներով, ինչ խմբագրությունը։ Գրագողության հայտնաբերելու դեպքում գրախոսը հիմնավորելու է իր դիրքորոշումը։ Գրախոսության հանձնման ժամկետները գրախոսը համաձայնեցնում է խմբագրության հետ։
Խմբագրական խորհուրդը, այդ թվում և արտերկրի մասնագետ խորհրդի անդամները ունեն խորհրդակցական ձայնի իրավունք, մասնակցում են նյութի գիտականությունն ու արդիականությունը գնահատելու գործընթացին՝ իրենց իրավասությունների սահմաններում։ Գլխավոր խմբագրի խնդրանքով մասնակցում և իրենց որոշումն են հայտնում ամսագրի յուրաքանչյուր համարի խմբագրության քննարկումներին և հրատարակության հանձմանը։
