Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

«Բանբեր հայագիտության» միջազգային հայագիտական հանդեսը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակությունն է։ Հրատարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրված Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի (ՀՈՒՖՀՀ) հովանավորությամբ: Հանդեսը ծառայում է որպես հայագիտությանն առնչվող թեմաների լայն շրջանակի վերաբերյալ գիտական դիսկուրսի և հետազոտությունների առանցքային հարթակ:

Հանդեսը տպագրում է ՀՀ և արտերկրի հեղինակների.

  1. գիտական հոդվածներ, ուսումնասիրություններ հայոց պատմության, լեզվի, հնագիտության և ազգագրության, արվեստի և այլ թեմաներով:
  2. Գրախոսություններ. հայագիտության ոլորտում վերջին հրապարակումների քննադատական գնահատականներ:
  3. նագրային հրապարակումներ։
  4. Հայրենական և արտերկրի նշանավոր հայագետների գործունեությունը և նրանց վերաբերյալ հիշարժան նյութեր։
  5. Հայագիտական ընթացիկ գործընթացների մասին լրատվություն։

«Բանբեր հայագիտության» միջազգային հայագիտական հանդեսը ձգտում է նպաստել հայոց պատմության և մշակույթի ավելի խոր ընկալմանը, միաժամանակ խթանելով ակադեմիական գործակցությունն ու դիսկուրսը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ամբողջ աշխարհի գիտնականների համար հարթակ առաջարկելով։ Հանդեսն իր նպաստն է բերում հայագիտության ոլորտում հետազոտությունների զարգացմանը: