Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

Մինչ հոդվածը խմբագրություն ուղարկելը, խնդրում ենք մանրամասն զննել հանդեսի ամենավերջին համարը և տեքստը կազմել համապատասխանաբար, քանի որ դրանից է կախված հոդվածի նախնական ընտրության հանգամանքը: Բացի վերոհիշյալ չափանիշներից, խնդրում ենք հնարավորինս հաշվի առնել հետևյալը.

  • Աղբյուրների հղումը՝ անուն + տառ + թիվ (Խորենացի Բ. 15):
  • Ձեռագրերը հղել համարով (Մաշտոցի Մատենադարան, թ. 2751):
  • Դարերը տալ` հայերենում լատինական (XI), անգլերենում` արաբական (11th) թվերով:
  • Տեքստի մեջ օգտագործված հատուկ անունները բոլոր տեղերում պետք է գրվեն միանման։
  • Տեքստի մեջ ընդգծումները՝ շղա, իսկ ենթավերնագրերը՝ թավ:
  • Տարեթվի համար օգտագործել կարճ թ. և ոչ թվական, իսկ թ.-ն գրել առանձին (1980 թ.):
  • Չակերտներն օգտագործել այս ձևով՝ «…» (հայերեն), “...” (անգլերեն)։
  • Փակագծերը պետք է լինեն կլոր՝ () և ոչ գծային` // կամ []։
  • Գծիկը բոլորը տեղերում օգտագործել մեծ տարբերակով (–, և ոչ -):
  • Հղումները – Ֆրանսերենում և ռուսերենում՝ բացի հատուկ անուններից, բոլոր բառերը գրել փոքրատառ (Fiey J. 1970, Jalons pour une histoire de l’Eglise en Iraq, Louvain; Шумов С. 2002, Ирак: история, народ, культура, Москва), անգլերենում՝ բացի նախդիրներից և հոդերից բոլոր բառերը՝ մեծատառ (Smith J.P. 1903, A Compendious Syriac Dictionary, Oxford), գերմաներենում՝ բոլոր գոյականները՝ մեծատառ (Baumstark A. 1922, Geschichte der syrischen Literatur mit Ausschluß der christlich-palästinensischen Texte, Bonn):
  • Հղման մեջ գրել անվանատառ(եր)ը՝ կցված. Պողոսյան Վ.Հ.) և ոչ ամբողջական անունը (Վահան Պողոսյան):
  • Գրքային միավորները հապավել այսպես՝ հ. (հատոր), պր. (պրակ), գք. (գիրք):
  • Տեքստում նկար/աղյուսակ հղելիս` օգտագործել դրանց հապավումները մեծատառով (Նկ. 30/2, Աղ. III/1):
  • Տառադարձման համար կարող եք օգտագործել հետևյալ կայքերը (https://translit.ru, կամ  https://translit.net/) և համապատասխանեցնել Հյուբշման-Մեյեի  (Hübschmann-Meillet), ստեղծած տառադարձական նշված համակարգին։
հայերեն ՄՀԱ հայերեն ՄՀԱ
Ա ա A a Յ յ Y y
Բ բ B b Ն ն N n
Գ գ G g Շ շ Š  š
Դ դ D d Ո ո O o
Ե ե E e Չ չ Č‘ č‘
Զ զ Z z Պ պ P p
Է է Ē ē / Ê  ê Ջ ջ J̌  ǰ
Ը ը Əə Ռ ռ Ṙ ṙ
Թ թ T‘ t‘ Ս ս S s
Ժ ժ Ž  ž Վ վ V v
Ի ի I i Տ տ T t
Լ լ L l Ր ր R r
Խ խ X x Ց ց C‘ c‘
Ծ ծ C c Ւ ւ W w
Կ կ K k Փ փ P‘ p‘
Հ հ H h Ք ք K‘ k‘
Ձ ձ J j Օ օ Ō  ō
Ղ ղ Ł ł ( Ġ ġ) Ֆ ֆ F f
Ճ ճ Č  č ու U u
Մ մ M m

 

 

ՄՀԱ – միջազգային հնչյունային այբուբեն (Հյուբշման-Մեյեի ստեղծած տառադարձական նշանների համակարգը հայերենի համար (Antoine Meillet and Heinrich Hübschmann, Altarmenisches Elementarbuch, Heidelberg, 1913), որ որոշ փոփոխությունների է ենթարկվել Էմիլ Բենվենիստի կողմից և հայտնի է, որպես Hübschmann-Meillet-Benveniste-ի տառադարձական համակարգ։