Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ

«Բանբեր հայագիտության» միջազգային հայագիտական հանդեսում հրատարակության համար ներկայացվող հոդվածը պետք է համապատասխանի ներքոնշյալ պահանջներին.

1. Հոդվածների նախնական ընդունման պայմաններն են.

  1. համապատասխանությունը հանդեսի ձևաչափին (թեմա, ոճ, գիտական համակարգ).
  2. այլ տեղ հրատարակված չլինելը.
  3. որոշակի նորույթ բովանդակելը.
  4. գիտական համապատասխան ապարատի առկայությունը․
  5. հստակ կառուցվածքը
  6. հանդեսին նյութերը ներկայացնել GHEA Ghrapalat տառատեսակով, 12 տառաչափ, A4 ֆորմատով, լուսանցքները՝ վերև 2 սմ, ներքև 2.5 սմ, ձախ 3 սմ, աջ 1 սմ, տողերի միջակայքը՝ 1.5: Տեքստում տողադարձ չօգտագործել (տեքստը նախընտրելի է՝ Word 97-2003/2007 ծրագրով, նկարները` TIFF կամ բարձրորակ JPEG ձևաչափով): Ընդունվում են մինչև 15 էջ (գիտական կոչում չունեցող հեղինակներ) կամ 18 էջ (գիտական կոչում ունեցող հեղինակներ) ծավալով հոդվածներ և հաղորդումներ: Բացառիկ կարևորության դեպքերում հոդվածը կարող է լինել մինչև 22 էջ (միայն խմբագրության որոշմամբ): Գրախոսականները և տեղեկատվական/լրատվական բնույթի նյութերը հիմնականում չպետք է գերազանցեն 6 էջը: Նյութերն ընդունվում են հայերեն և օտար լեզուներով:
  7. Հոդվածները պարտադիր գրախոսվում են: Նյութը ներկայացնելու, գրախոսելու և տպագրության ընդունելու ամսաթվերը նշվում են խմբագրության կողմից, հոդվածի առաջին հղման մեջ՝ աստղանիշով: Գիտական կոչում չունեցող հեղինակները (մագիստրոսներ, ասպիրանտներ) ներկայացնում են երաշխավորագիր ղեկավարից/մասնագետից (գիտ. թեկնածու, դոկտոր)՝ ըստ համապատասխան ձևի (ուղարկվում է հանդեսի կայքին կամ էլ. փոստին՝ banberhayagitutyan@gmail.com որպես PDF, կամ ներկայացվում է խմբագրություն):
  8. գրքերի գրախոսական-հոդված ներկայացնելու դեպքում, բացի աշխատանքի դրական կողմերը շեշտելուց, կարող են նշվել նաև քննադատական կետեր. գրախոսը խմբագրություն է ներկայացնում գրախոսվող գրքի մեկ օրինակ:

2. Հոդվածի կառուցվածքը.

  1. Առաջին էջի աջ անկյունում՝ հեղինակ(ներ)ի անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը, գիտական կոչումը և աստիճանը, աշխատավայրը և երկիրը, էլ. փոստի հասցեն, ORCID կոդը, հեռախոսահամարը: Հեղինակի ԱՆՈՒՆԸ և ԱԶԳԱՆՈՒՆԸ գրել գլխատառերով:
  2. Հոդվածի վերնագիրը գրել ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ, թավ, հավասարեցնել կենտրոնում: Հոդվածի վերնագիրը պետք է բխի հետազոտության նպատակից։
  3. Աբստրակտ – Մինչև 200 բառի սահմաններում հակիրճ անդրադառնալ հոդվածի հիմնական դրույթներին (հոդվածի հիմնական լեզվին համապատասխան): Աբստրակտին հաջորդում են հոդվածի հիմնական լեզվով բանալի բառեր՝ թվով 7։
  4. Ներածություն – Սահմանել հետազոտության նպատակը, ներկայացնել ուսումնասիրության ենթակա հիմնախնդիրները՝ վերհանելով գիտական/գործնական կարևորությունը, կիրառված մեթոդները։ Նոր աղբյուրային տեղեկություններ, եթե այդպիսիք կան: Ներկայացվում է նաև թեմայի վերաբերյալ գոյություն ունեցող տեսակետին հակադրվող կարծիք՝ փաստարկումներով:
  5. Հիմնական մաս – Հոդվածը շարադրվում է առանձին ենթաբաժիններով (ենթավերնագրերով), որոնցից յուրաքանչյուրում տրված է ուսումնասիրվող հիմնախնդիրների վերլուծությունը։ Մեջբերվող ուղղակի խոսքը, եթե 5 և ավելի տող է, պետք է սեղմել աջ և ձախ կողմերից՝ առանձնացնելով նախորդ և հաջորդ տողերից։ Տեքստում հղման նիշը դնել (վերջա)կետից կամ ստորակետից հետո:
  6. Ամփոփում – Ներկայացվում են հետազոտության արդյունքները։ Ամփոփումը տրվում է երկու լեզուներով՝ հայերեն (Ամփոփում), և անգլերեն (Summary) մինչև 300 բառ։ Ամփոփումների բովանդակությունները պետք է համապատասխանեն միմյանց: Այս բաժնում պետք է գրել նաև հոդվածի վերնագիրը և հեղինակի անուն, ազգանունը։
  7. Եթե կան թեմային առնչվող առաջարկություններ, ապա դրանք արվում են եզրակացությունից հետո՝ առանձին ենթաբաժնով։
  8. Բանալի բառեր – Ամփոփումներին հաջորդում են Բանալի բառերը (Keywords)` թվով 7։

3. Նկարներ և աղյուսակներ – Պետք է կազմվեն Word ծրագրով, ունենան վերնագիր և համար: Գծանկարները, սև-սպիտակ և գունավոր լուսանկարները ներկայացնել առանձին ֆայլերով (JPEG կամ TIFF)` անվանված որպես հաջորդական միավորներ (նկ./աղ. 1, 2, 3…)` ոչ պակաս, քան 300 DPI (լուսանկարները) և 600 DPI (գծանկարները) խտությամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ յուրաքանչյուրի բացատրությամբ և նկարի աղբյուրի հղմամբ, փակագծերում: Համացանցային և հղում չունեցող նկարներ չեն ընդունվում:

4. Օգտագործված գրականության ցանկ (ցանկում անհրաժեշտ է նշել միայն այն աշխատությունները, որոնք հղվում են տեքստում)։ Հոդվածի վերջում տալ օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ (ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, BIBLIOGRAPHY) (ցանկը պետք է կազմել ըստ ստորև ներկայացվող սկզբունքների): Հոդվածներում հայերեն, ռուսերեն, արաբերեն և այլ գրականության կիրառման դեպքում հղման մեջ տրվող տվյալները պետք է տառադարձվեն և ներկայացվեն նաև թարգմանաբար օրինակ՝ Ադոնց Ն. 1972, Հայաստանի պատմություն, Երևան, «Հայաստան» հրատ., 428 էջ: (Adonc N. 1972, Hayastani patmowt'yown, Erewan, Hayastan hrat., 428 êj). Adonts N. 1972, History of Armenia, Yerevan, Armenia Press, p. 428 (in Armenian), իսկ ռուսերենը թարգմանել անգլերեն (in Russian) օրինակ՝ Тер-Гевондян А. 1977, Армения и Арабский халифат, Ереван, изд. «АН Арм. ССР», 323 с., (Ter-Łevondyan A. 1977, Armenia and the Arab Chaliphate, Yerevan, “ArmSSR AS. publ.” 323 p. (in Russian)։
Նույն սկզբունքը կիրառել հոդվածների, ժողովածուների, սկզբնաղբյուրների և այլն դեպքում։

ՀոդվածըՏեր-Ղևոնդյան Ա. 1979, Հաղբատի արաբերեն արձանագրությունը և Բագրատունի թագավորների տիտղոսները, Լրաբեր հասարակական գիտությունների, № 1, էջ 73–80:

ԺողովածունՂանալանյան Ա. 1981, Ճարտարապետություն և բանահյուսություն, Զարյան Ռ.Վ. (խմբ.), Հայ արվեստի միջազգային II սիմպոզիում, հ. 3, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ հրատ.», էջ 5–15:

ՍկզբնաղբյուրըՄովսէս Խորենացի 1913, Պատմութիւն Հայոց, Բնագիրը և ներածութիւնը՝ Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի, Տփղիս, «Արագատիպ Մ. Մարտիրոսեանցի», 396 էջ:

Մամուլը – Հոդվածի հեղինակի անունը, ազգանունը, հոդվածի վերնագիրը, մամուլի անվանումը, հրատարակման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, վայրը, էջը (օրինակ՝ Թաթուլեան Կ․, «Հաճնոյ գոյամարտը», «Ազդակ», № 1, 14․11․1970, Պէյրութ, էջ 3)։ Եթե հոդվածը թերթի խմբագրության կողմից է, ապա անուն, ազգանվան փոխարեն պետք է գրել «Խմբագրական»։

Նույն մամուլը երկրորդ անգամ հղելիս վայրի անվանումը պետք է նշել։

Հարցախույզի մեթոդի կիրառմամբ ստացված ազգագրական տվյալների հղումը – Նշել հարցազրույցն իրականացնողի անունը, ազգանունը, այնուհետև գրել ԴԱՆ/Դաշտային ազգագրական նյութեր/, վայրը, տարեթիվը (օրինակ՝ Ավետիսյան Մ, ԴԱՆ, Սիրիա, 2024)։

Համացանցային հղումներ – հաջորդաբար նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, նյութի վերնագիրը, համացանցային հասցեն և վերջին անգամ օգտվելու ժամանակը: (օր.՝ Պետրոսյան Վ., Հայկական ինքնության խնդիրը, http://www.armidentity.com, 12.05.2017)։ Եթե հեղինակի ազգանուն-անունը և նյութի վերնագիրը չկան, ապա հղել հետևյալ ձևով՝ http://www.armidentity.com, 12.05.2017)։

5. Ծանոթագրությունները – Արվում են տողատակում՝ հղումների նույն սկզբունքով: Խնդրում ենք հնարավորինս խուսափել ծավալուն տեքստային ծանոթագրություններից:

ԳիրքըԱդոնց 1972, 10:

Հոդվածը Տեր-Ղևոնդյան 1979, N 1, 73–80:

ԺողովածունՂանալանյան 1981, 5–15:

ՍկզբնաղբյուրըՄովսէս Խորենացի 1913, 20:

Մամուլը – Եթե հոդվածի հեղինակի ազգանունը առկա է ապա (օրինակ՝ Թաթուլեան 1970, 3)։ Եթե հոդվածը հեղինակ չունի, ապա (օրինակ՝ «Մշակ», № 1, 11.05.1881)։

Հարցախույզի մեթոդի կիրառմամբ հավաքագրված ազգագրական տվյալների հղումը – Նշել հարցազրույցն իրականացնողի անունը, ազգանունը, այնուհետև գրել ԴԱՆ/Դաշտային ազգագրական նյութեր/, վայրը, տարեթիվը (օրինակ՝ Ավետիսյան  ԴԱՆ, 2024)։

Համացանցային հղումներն – Հաջորդաբար նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը (եթե այդպիսին կա), նյութի վերնագիրը (եթե այդպիսին կա), համացանցային հասցեն և վերջին անգամ օգտվելու ժամանակը: (օր.՝ Պետրոսյան http://www.armidentity.com, դիտվել է՝ 12.05.2017)։ Եթե հեղինակի ազգանուն-անունը և նյութի վերնագիրը չկան, ապա հղել հետևյալ ձևով՝ http://www.armidentity.com, դիտվել է՝ 12.05.2017)։

Հոդվածները կարող եք ուղարկել հետևյալ էջի միջոցով՝

Գրախոսության արդյունքների և տպագրման ընթացքի մասին հեղինակը կծանուցվի հոդվածի առաքումից մոտ 30 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո, եթե խմբագրության կողմից չկա պատասխան, հեղինակը կարող է դիմել խմբագրություն։

Հոդվածների նախնական ընտրությունը կատարվում է ըստ ձևաչափային, իսկ վերջնականը՝ ըստ բովանդակային համապատասխանության սկզբունքի: Տպագրության ընթացքը կախված է հոդվածը ներկայացնելու ժամանակից և ձևաբովանդակային ամբողջականությունից: