Անի Ֆիշենկճեան , Կարեն Մկրտչյան , Սեդա Օհանեան - Հայ վաճառականներու մասնակցութիւնը Մերձաւոր Արեւելքի տնտեսութեան զարգացման XVII–XIX դդ․
21 Էջ | 48-69 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.48-69 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-07-27 | Գրախոսվել է՝ 2024-08-14 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15
Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն
Յօդուածը նուիրուած է XVII–XIX դդ. հայ վաճառականներու մասնակցութեամբ Մերձաւոր Արեւելքի տնտեսութեան զարգացման վերլուծութեան, որպէս տարածաշրջանի սոցիալական բացառիկ իրողութիւն, որ կարելի է դիտարկել նաեւ մէկ կողմէ որպէս, իսկ միւս կողմէ տեղական իսլամադաւան եւ քրիստոնէադաւան տարբեր կրօնական համայնքներու միջեւ խաղաղ գոյակցութեան արտայայտութիւն։Ըստ այդմ, ժամանակագրական տեսանկիւնէն հետազօտութեան մէջ ներկայացուած է XVII–XIX դդ., երբ Մերձաւոր Արեւելքի մէջ կը հատուէին կամ կը բախուէին Մեծ տէրութիւններու միջեւ շահերը։ Սակայն այդ դժուարին յարաբերութիւններու պայմաններուն որոշակի գործունէութիւն ծաւալած են հայ վաճառականները՝ իրար կապելով Արեւելքն ու Արեւմուտքը, այդպիսով իսկական կամուրջ հանդիսանալով Մերձաւոր Արեւելքի եւ եւրոպական հասարակութիւններու միջեւ։ Այս կարելի է բացատրել անով, որ Մերձաւոր Արեւելքի հայկական գաղթօճախները թէեւ փոքր ընդհատումներով կամ ժամանակ առ ժամանակ սկսան վերելք ապրիլ սուրիական, իրանական կամ իրաքեան հասարակութիւններու սոցիալական կառուցուածքի մէջ։ Կարելի է վստահաբար ըսել, որ առեւտրի մէջ յաջողակ ըլլալը նպաստած է հայկական գաղթավայրերու մէջ ազգային առանձնայատկութիւններու եւ նկարագիրի պահպանման:
Բանալի բառերՀայ վաճառականներ Իրաք Իրան Հալէպ կարաւան առևտրային ուղիներ Պարսից Ծոց
Ռուբեն Գալիչյան - Ադրբեջանցի ազգի նախկին և ներկա լեզուները
6 Էջ | 5-11 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.5-11 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-05-22 | Գրախոսվել է՝ 2025-07-25 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29
Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն
Ադրբեջանի Հանրապետության պատմաբանները քարոզում և պնդում են այն տեսությունը, որ Իրանի Ադրբեջան-Ատրպատական նահանգի լեզուն, որով այժմ խոսում են Իրանում, նույն լեզուն է, ինչով խոսում է Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդը: Նրանք ցանկանում են փաստել, որ երկուսն էլ նույն ցեղից են և ունեն նույն ծագումնաբանությունը, հետևաբար նույն ժողովուրդն են, ովքեր ներկայումս ապրում են երկու տարբեր երկրներում: Ելնելով այս անհիմն ենթադրությունից՝ նրանք տարածում են կեղծիք և ապատեղեկատվություն՝ ուղղված իրանական կողմին և հետամտելով նրանց անջատումը Իրանից և միացումը իրենց հանրապետության մեջ բնակվող «պատմական» եղբայրներին ու քույրերին։
Բանալի բառերԱդրբեջան Կովկասյան Ալբանիա Հայաստան Իրան ադրբեջաներեն թուրքերեն փեհլեվի բարբառ:
