Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Վահան Տեր-Ղևոնդյան - Վահրամ Վարդապետի (XIII դ.) «Պատմութիւն Ռուբենեանց» երկի հրատարակությունները
    16 Էջ | 5-21 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.5-21 | Լեզուն՝ Հայերեն

    Ստացվել է՝ 2024-09-20 | Գրախոսվել է՝ 2024-10-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    Արքունի ատենադպիր Վահրամ վարդապետի, կամ Վահրամ Րաբունի «Պատմութիւն Ռուբենեանց»-ը ոչ ծավալուն, չափածո մի երկ է՝ ամբողջությամբ նվիրված Կիլիկիայի հայկական պետության պատմությանը իր սկզբնավորումից (1080 թ.) մինչև XIII դարի 80-ական թվականները: Այն ստեղծվել է որպես շարունակություն Ներսես Շնորհալու «Վիպասանութեան»` հետևելով նրա ոճին ու հանգին: Թագավորի պատվերով ստեղծված այս գործը ձեռագիր մատյաններում միավորվել է այլ հեղինակների (Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ) գործերի հետ: Գրեթե նույն սկզբունքով էլ կազմվել են տպագիր օրինակները: XIX դարում այն ունեցել է մի քանի հրատարակություն, սկսած 1804-ից (Մադրաս) մինչև 1869-ը (Փարիզ): Մինչ այժմ եղած բոլոր հրատարակությունները բաժանվում են երեք տարբերակի. ա) «Մադրաս-1804», բ) «Փարիզ-1859» և գ) «Մադրաս-1810-Կալկաթա-1832-Փարիզ-1869», որոնք տպագրվել են հիմնվելով միմյանցից ակնհայտորեն տարբերվող ձեռագիր ընդօրինակությունների վրա: «Պատմութիւն Ռուբենեանց»-ի վերոհիշյալ երեք տարբերակի համար որպես հիմք ծառայած բոլոր ձեռագրերը կամ ոչնչացել-անհետացել են, կամ նրանց գտնվելու վայրն անհայտ է: Ուստի տպագիր օրինակները, քանի դեռ համապատասխան ձեռագրերը չեն հայտնաբերվել, ունեն բնագրի նշանակություն և պարտադիր կերպով պետք է հաշվի առնվեն տվյալ երկի քննական բնագրի կազմման պարագայում: Տպագիրների միջև կատարված համեմատությունը վկայում է հօգուտ «Մադրաս-1810-Կալկաթա-1832-Փարիզ-1869» տարբերակի, որն ամենաամբողջականն է: Ասվածը հատկապես վերաբերում է Էդուարդ Դյուլորիեի «Փարիզ-1869»-ի տպագրությանը, որը նաև առավել խնամված տեքստ ունի (շարադրված առնվազն 3–4 ձեռագրի համեմատությամբ), օժտված է գիտական կառուցվածքով ու ֆրանսերեն լիարժեք թարգմանությամբ:

    Բանալի բառերՎահրամ վարդապետ (Վահրամ Րաբուն (Րաբունի)) Պատմութիւն Ռուբենեանց Կարապետ Շահնազարեանց Էդուարդ Դյուլորիե Մադրաս Կալկաթա Փարիզ

    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Ազգային խնդիրները Վերակազամյալ Հնչակյան կուսակցության «Առաւօտ» պարբերականում
    12 Էջ | 70-82 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.70-83 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-10-15 | Գրախոսվել է՝ 2024-11-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    1910 թ․ ապրիլին Կ․ Պոլսում Վերակազմյալ Հնչակյան կոսակցության գործիչ Միսաք Սուրյանը հրատարակում է «Առաւօտ» շաբաթաթերթը։ Սկզբից ևեթ թերթը բռնում է Օսմանյան կայսրությանը ընդդիմադիր ուղղություն, որի պատճառով մի քանի համար լույս տեսնելուց հետո երիտթուրքական կառավարության կողմից արգելվում է։ «Առաւօտի» հրատարակությունը վերսկսվեց 1919 թ․ ապրիլին։ Այն Վերակազմյալ հնչակյանների անպաշտոն խոսափողն էր, իսկ 1921 թ․ մարտ-հոկտեբերին՝ այդ կուսակցության Կ․Պոլսի օրգանը։ Իր էջերում թերթն արծարծել է բազմաթիվ հարցեր, որոնց շարքում առաջնային տեղ են գրավում Հայաստանի առաջին հանրապետության, Փարիզի վեհաժողովում Հայկական հարցի արծարծման, հայկական պատվիրակության գործունեության, ռուս-հայկական, Հայաստան-Անտանտ փոխհարաբերությունների, հայ ազգային ներքին կյանքի բարելավման խնդիրները։ «»Հայաստանի խորհրդայնացումից հետո «Առաւօտը», պահպանելով իր ազգային-ազատական ուղղվածությունը ու մերժելով բոլշևիզմի գաղափարախոսությունը, այնուամենայնիվ կանգնեց Հայոց պետության պաշտպանության դիրքերում և ծավալեց Խորհրդային Հայաստանին սատարելու լայն քարոզչություն։ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո պարբերականն այլևս չէր կարող շարունակել իր որդեգրած գաղափարական ուղին, և 1924 թ․ դադարեց լույս տեսնելուց։

    Բանալի բառեր«Առաւօտ» թերթ ազգային-ազատական գաղափարախոսություն հայկական պետականություն Հայաստանի հանրապետություն Ռուսաստան Միացյալ և անկախ Հայաստան Փարիզի վեհաժողով

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Արշակ Չոպանյանը և «Անահիտ» հանդեսը՝ կոմիտասագիտության ակունքներում
    17 Էջ | 156-173 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.156-173 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-03-15 | Գրախոսվել է՝ 2025-03-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30

    Տպագրված է 2025 N 1 (37) / Արվեստագիտություն

    Բացառիկ է հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի (1872–1954) դերը Կոմիտասի ստեղծագործական ճակատագրում, ծանրակշիռ նրա ներդրումը՝ կոմիտասագիտության ձևավորման գործում։ Կոմիտասի և Ա․ Չոպանյանի ծանոթությունը տեղի ունեցավ Փարիզում՝ 1901 թվականի հուլիսին և շարունակվեց մինչև Կոմիտասի մահը։ Ա. Չոպանյանը ոչ միայն բարձր է գնահատել Կոմիտասի տաղանդն ու նրա կատարած գործը, այլև կարևորել նրա գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ այդ ուղղությամբ կատարելով բազմաթիվ գործնական քայլեր: 1898-ին Փարիզում իր ստեղծած «Անահիտ» գրական, գեղարվեստական, հասարակական հանդեսում և ժամանակի պարբերական մամուլում (այդ թվում՝ «Բիւզանդիոն» (Կ. Պոլիս), «Հայաստանի կոչնակ» (Նյու Յորք) և այլն) հրատարակած իր հոդվածներում Չոպանյանն արժևորել է Կոմիտասի գործունեությունը և նպաստել նրա ստեղծագործության պրոպագանդմանը: «Անահիտ»-ի էջերում Ա. Չոպանյանը մի կողմից՝ ներկայացրել է Փարիզում և Ժնևում Կոմիտասի ծավալած համերգային գործունեության լիարժեք համայնապատկերը, տպագրել տարբեր երաժիշտների կողմից Կոմիտասին նվիրված հոդվածներն ու գնահատականները, էջեր հատկացրել հուշագրություններին, մյուս կողմից՝ հրատարակել Կոմիտասի երաժշտագիտական ուսումնասիրությունները և գրական ժառանգության էջերից մեկը՝ Կոմիտասի ինքնակենսագրությունը: Ա. Չոպանյանի կոմիտասականը ունեցել է նաև կիրառական նշանակություն. նրա առաջ քաշած մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Կոմիտասին Հայաստանում յաստանում հուղարկավորելու և նրա երաժշտական ժառանգությունը հրատարակելու հարցերն իրականություն դարձան մոտ ապագայում։

    Բանալի բառերԱրշակ Չոպանյան Կոմիտաս հայ երաժշտություն «Անահիտ» հանդես Փարիզ 1901 թվական 1935 թվական

    Բեռնել