Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Վահան Տեր-Ղևոնդյան - Վահրամ Վարդապետի (XIII դ.) «Պատմութիւն Ռուբենեանց» երկի հրատարակությունները
    16 Էջ | 5-21 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.5-21 | Լեզուն՝ Հայերեն

    Ստացվել է՝ 2024-09-20 | Գրախոսվել է՝ 2024-10-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    Արքունի ատենադպիր Վահրամ վարդապետի, կամ Վահրամ Րաբունի «Պատմութիւն Ռուբենեանց»-ը ոչ ծավալուն, չափածո մի երկ է՝ ամբողջությամբ նվիրված Կիլիկիայի հայկական պետության պատմությանը իր սկզբնավորումից (1080 թ.) մինչև XIII դարի 80-ական թվականները: Այն ստեղծվել է որպես շարունակություն Ներսես Շնորհալու «Վիպասանութեան»` հետևելով նրա ոճին ու հանգին: Թագավորի պատվերով ստեղծված այս գործը ձեռագիր մատյաններում միավորվել է այլ հեղինակների (Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ) գործերի հետ: Գրեթե նույն սկզբունքով էլ կազմվել են տպագիր օրինակները: XIX դարում այն ունեցել է մի քանի հրատարակություն, սկսած 1804-ից (Մադրաս) մինչև 1869-ը (Փարիզ): Մինչ այժմ եղած բոլոր հրատարակությունները բաժանվում են երեք տարբերակի. ա) «Մադրաս-1804», բ) «Փարիզ-1859» և գ) «Մադրաս-1810-Կալկաթա-1832-Փարիզ-1869», որոնք տպագրվել են հիմնվելով միմյանցից ակնհայտորեն տարբերվող ձեռագիր ընդօրինակությունների վրա: «Պատմութիւն Ռուբենեանց»-ի վերոհիշյալ երեք տարբերակի համար որպես հիմք ծառայած բոլոր ձեռագրերը կամ ոչնչացել-անհետացել են, կամ նրանց գտնվելու վայրն անհայտ է: Ուստի տպագիր օրինակները, քանի դեռ համապատասխան ձեռագրերը չեն հայտնաբերվել, ունեն բնագրի նշանակություն և պարտադիր կերպով պետք է հաշվի առնվեն տվյալ երկի քննական բնագրի կազմման պարագայում: Տպագիրների միջև կատարված համեմատությունը վկայում է հօգուտ «Մադրաս-1810-Կալկաթա-1832-Փարիզ-1869» տարբերակի, որն ամենաամբողջականն է: Ասվածը հատկապես վերաբերում է Էդուարդ Դյուլորիեի «Փարիզ-1869»-ի տպագրությանը, որը նաև առավել խնամված տեքստ ունի (շարադրված առնվազն 3–4 ձեռագրի համեմատությամբ), օժտված է գիտական կառուցվածքով ու ֆրանսերեն լիարժեք թարգմանությամբ:

    Բանալի բառերՎահրամ վարդապետ (Վահրամ Րաբուն (Րաբունի)) Պատմութիւն Ռուբենեանց Կարապետ Շահնազարեանց Էդուարդ Դյուլորիե Մադրաս Կալկաթա Փարիզ

    Բեռնել