Վահե Սարգսյան - Բիայնիլի-Ուրարտուն իշպուինիի Միանձնյա և Մենուայի հետ համատեղ գահակալության տարիներին՝ ըստ Կ.Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունների
15 Էջ | 28-43 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.28-44 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-06-01 | Գրախոսվել է՝ 2024-06-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն
Կ.Ֆ. Լեման-Հաուպտը, Վանի թագավորությունում Իշպուինիի (մ.թ.ա. մոտ 830–820 թթ. միանձնյա և մ.թ.ա. 820–810 թթ. Մենուայի հետ համատեղ) գահակալության տարիների իրողությունները վերականգնելիս, առանցքային հետազոտական խնդիր էր դիտարկում բիայնական պետականության՝ դեպի Մուծածիր ծավալման և Խալդի աստծո պաշտամունքի ձևավորման ու զարգացման հանգամանքը: Ըստ այդմ, հեղինակն Իշպուինիի գահակալության տարիներին կատարված իրողությունների վերականգնման մեկնակետ է ընտրում Խալդի աստծո պաշտամունքի տարածումը Վանի թագավորությունում: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը, Վանա միջնաբերդի արևելյան կողմի իր ընթերցած արձանագրությունը (Թավրիզյան դարպասներ) հիմք ընդունելով, գտնում է, որ այս արձանագրությունը կազմվել է դեռևս Իշպուինիի միանձնյա գահակալության ժամանակաշրջանում և համաժանակյա է Մուծածիրի տաճարի կառուցմանը: Ուշագրավ է, որ Կ.Ֆ. Լեման-Հաուպտը դեռևս բիայնագիտության արշալույսին քննարկել է նաև բիայնացիների Մուծածիրից սերելու հանգամանքը և հնդեվրոպախոս շերտի առկայությունն այնտեղ: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը կարծում է, որ Մուծածիրի տաճարի կառուցվածքն աղերսվում է պոնտական-պաֆլագոնիական ոճին, որն էլ իր հերթին առնչվում է անտիկ տաճարների ճարտարապետությունը: Կ.Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունները Վանի թագավորությունում Խալդի աստծո պաշտամունքի տարածման վերաբերյալ ներկայումս նույնպես արդիական են՝ առնվազն պաշտամունքի տարածման և վերափոխման տարբեր փուլերի ծիրում:
Բանալի բառերԿ.Ֆ. Լեման-Հաուպտ Ասորեստան Բիայնիլի Տուշպա Արդի-նի-Մուծածիր Խալդի աստված հայեր երկլեզվյան արձանագրություն
Վահե Սարգսյան - Ուրարտուի և Ասորեստանի պայքարը Ռուսա Սարդուրորդու գահակալության տարիներին՝ ըստ Կ. Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունների
19 Էջ | 12-31 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.12-31 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-07-26 | Գրախոսվել է՝ 2025-08-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29
Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն
Հայկական լեռնաշխարհում և Հյուսիսային Միջագետքում 1898–1899 թթ. իրականացրած ճանապարհորդության ժամանակ գերմանացի արևելագետ Կ.Ֆ. Լեման-Հաուպտը և քիմիկոս Վ. Բելքը ընդօրինակեցին Թոփուզավայի երկլեզու արձանագրությունը: Արձանագրության թարգմանությունից հետո Կ.Ֆ. Լեման-Հաուպտն այն իրավացիորեն վերագրեց Ռուսա Սարդուրորդուն: Սույն սկզբնաղբյուրը հետազոտողի համար առանցքային դարձավ Ք.ա. VIII դարի վերջին Ուրարտուի և Ասորեստանի միջև ծավալված իրադարձությունների վերականգնման համար: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը Թոփուզավայի արձանագրությունում վկայված իրողություններով է պայ-մանավորում Ք.ա. 714 թ. Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու: Ուշագրավ է, որ հետազոտողը ճշգրիտ տեղորոշեց Մուծածիրի վայրը և քննելով Սար-գոն II-ի արշավանքի երթուղին, թեպետ թյուրիմացաբար, այն պատկերացրեց Վանա լճի ավազանով, սակայն արշավանքի վերջին փուլը վերականգ-նեց Ուրմիա լճի ավազանի արևմտյան շրջաններով: Ըստ էության դեռևս XX դարասկզբին Կ․Ֆ․ Լեման-Հաուպտի առաջարկած սույն տարբերակը, բացառությամբ Վանա լճի ավազան ասորեստանյան բանակի մուտքի, հանդիսանում է Սարգոն II-ի արշավանքի երթուղու ցարդ առանցքային քննարկվող վարկած:
Բանալի բառերԹոփուզավայի արձանագրություն Ուրմիա լիճ Մանա Մուծածիր Սարգոն II Ուրզանա արշավանք:
