Մարինե Հարությունյան - Արցախի կրթական կյանքի արտացոլումը «Մշակ» թերթի էջերում (XX դարի սկիզբ)
19 Էջ | 59-78 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.59-78 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-02-24 | Գրախոսվել է՝ 2025-02-25 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30
Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն
XX դարի սկզբներին Արևելյան Հայաստանի տնտեսական և քաղաքական կացությունը շարունակում էր մնալ ծանր: Կովկասում հաստատված գոլիցինյան ռեժիմը ուժեղացրեց հայահալած քաղաքականությունը: Խիստ վերահսկողության տակ դրվեց հայկական պարբերական մամուլը: Հայկական դպրոցների մեծ մասը շարունակում էր մնալ փակված: Էջմիածնի Սինոդի տեղեկագրի համաձայն՝ ամբողջ Արցախի թեմում 1903–1905 թթ. փակվող դպրոցների քանակը հասնում էր 25-ի: Սակայն հայկական մշակույթի ու կրթական օջախների նկատմամբ ցարական կառավարության ճնշումները չէին ընկճել հայերին: Նման պայմաններում նրանց մեջ ավելի էին ուժեղացել քաղաքական ու ազգային ինքնագիտակցությունն ու հայրենասիրության ոգին, ազգապահպանման ձգտումները: Որոշ մասնավոր դպրոցներ գաղտնի շարունակում էին իրենց գործունեությունը: Արցախում երեխաների հետ դասընթացները հիմնականում իրականացվում էին տնային պայմաններում: Արցախի թեմում հայկական դպրոցները վերաբացվեցին 1905–1906 թթ. ուսումնական տարում: Հոդվածում լուսաբանվում են Արցախի կրթական կյանքի զարգացմանը խոչընդոտող հանգամանքները (կապված 1903 թ. հունիսի 12-ի եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքի, 1905–1907 թթ. հայ-թաթարական ընդհարումների հետ), առանձին ուսուցիչների գործունեությունը: Արժևորվել է առանձին անհատների բարեգործական գործունեությունը՝ ըստ «Մշակ» թերթի նյութերի:
Բանալի բառերեկեղեցական-ծխական դպրոց թեմական դպրոց ռեալական դպրոց Կովկաս Գետաշեն Գանձասար Արցախ:
