Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Վահե Սարգսյան - Բիայնիլի-Ուրարտուն իշպուինիի Միանձնյա և Մենուայի հետ համատեղ գահակալության տարիներին՝ ըստ Կ.Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունների
    15 Էջ | 28-43 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.28-44 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-06-01 | Գրախոսվել է՝ 2024-06-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Կ.Ֆ. Լեման-Հաուպտը, Վանի թագավորությունում Իշպուինիի (մ.թ.ա. մոտ 830–820 թթ. միանձնյա և մ.թ.ա. 820–810 թթ. Մենուայի հետ համատեղ) գահակալության տարիների իրողությունները վերականգնելիս, առանցքային հետազոտական խնդիր էր դիտարկում բիայնական պետականության՝ դեպի Մուծածիր ծավալման և Խալդի աստծո պաշտամունքի ձևավորման ու զարգացման հանգամանքը: Ըստ այդմ, հեղինակն Իշպուինիի գահակալության տարիներին կատարված իրողությունների վերականգնման մեկնակետ է ընտրում Խալդի աստծո պաշտամունքի տարածումը Վանի թագավորությունում: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը, Վանա միջնաբերդի արևելյան կողմի իր ընթերցած արձանագրությունը (Թավրիզյան դարպասներ) հիմք ընդունելով, գտնում է, որ այս արձանագրությունը կազմվել է դեռևս Իշպուինիի միանձնյա գահակալության ժամանակաշրջանում և համաժանակյա է Մուծածիրի տաճարի կառուցմանը: Ուշագրավ է, որ Կ.Ֆ. Լեման-Հաուպտը դեռևս բիայնագիտության արշալույսին քննարկել է նաև բիայնացիների Մուծածիրից սերելու հանգամանքը և հնդեվրոպախոս շերտի առկայությունն այնտեղ: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը կարծում է, որ Մուծածիրի տաճարի կառուցվածքն աղերսվում է պոնտական-պաֆլագոնիական ոճին, որն էլ իր հերթին առնչվում է անտիկ տաճարների ճարտարապետությունը: Կ.Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունները Վանի թագավորությունում Խալդի աստծո պաշտամունքի տարածման վերաբերյալ ներկայումս նույնպես արդիական են՝ առնվազն պաշտամունքի տարածման և վերափոխման տարբեր փուլերի ծիրում:

    Բանալի բառերԿ.Ֆ. Լեման-Հաուպտ Ասորեստան Բիայնիլի Տուշպա Արդի-նի-Մուծածիր Խալդի աստված հայեր երկլեզվյան արձանագրություն

    Բեռնել

  • Հենրիկ Բախչինյան - Փոխաբերությունը վաղ միջնադարյան հայ բանաստեղծության մեջ
    20 Էջ | 122-142 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.122-142 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-04-05 | Գրախոսվել է՝ 2025-04-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30

    Տպագրված է 2025 N 1 (37) / Բանասիրություն

    Ոսկեդարից մինչև Գրիգոր Նարեկացու հայտնությունը հայ հոգևոր, անհատական բանաստեղծության բնագավառում կենսունակ է եղել հատկապես օրհներգը (շարական): Այն պաշտոնական-ծիսական երգ-բանաստեղծություն է՝ իր արարողական գործառույթով, ինչը ենթադրում է խոսքարվեստի ու երաժշտարվեստի տարրերի կիրառում՝ պաշտամունքին ի նպաստ: Օրհներգերի առաջին հեղինակներն են V դարի հայ ազգային-քրիստոնեական մշակույթի և դպրության հիմնադիրներ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը: Նրանց երգային ժառանգությունն ըստ ամենայնի համալրել են նրանց կրտսեր աշակերտներ Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին և Ստեփանոս Սյունեցին (1-ին): Վերջիններիս գործն էլ շարունակել են VII–VIII դարերի շարականագիրները, մասնավորապես` Կոմիտաս Աղցեցին, Սահակ Ձորոփորեցին, Հովհան Օձնեցին և առաջին հայ բանաստեղծուհի Սահակդուխտը։ Առաջին հայ օրհներգուները Սուրբ Երրորդության Անձերին, Աստվածամորը, քրիստոնեական սրբություններն ու սրբերին բնութագրելիս ու գովերգելիս, իրենց խոսքն առավել պատկերավոր և ազդեցիկ դարձնելու ձգտումով, կիրառել են հատկապես այլաբերության հիմնական տեսակը հանդիսացող փոխաբերությունը: Օրհներգերում կիրառված հոգևոր բնույթի փոխաբերությունները հիմնականում բխել են աստվածաշնչյան գրքերից և դրանց մեկնություններից, տարաձևվել են և տեղի տվել նաև ինքնաստեղծ փոխաբերությունների: Հոդվածում ներկայացված են V–VIII դդ. հայ հոգևոր բանաստեղծության մեջ հանդիպող՝ Սուրբ երրորդության Անձերին, Մարիամ Աստվածածնին և Հովհաննես Մկրտչին տրված փոխաբերությունները՝ Լոյս, Աղբիւր, Ճառագայթ, Արեգակ, Սէր, Մարդասէր, Կեանք, Կենարար, Աղբիւր անմահութեան, Գանձ կենաց, կենսատու Պտուղ, Հաց կենաց, Ճանապարհ, Թա-գաւոր, Գաւազան, Դատաւոր, Բժիշկ, Հովիւ, Նաւապետ, Փեսայ, Եկեղեցի, Մշակ-Այգեգործ, Որթ, Վէմ, Աղաւնի, Ցօղ երկնային, Երկինք պայծառ, Ամպ լուսեղէն, Մորենի անկէզ և այլն։ Բոլոր այս փոխաբերությունները հետագայում կայուն հիմք են հանդիսացել Գրիգոր Նարեկացու հոգևոր խորհրդաբանության համար։

    Բանալի բառերհայ գրականություն միջնադարյան հոգևոր բանաստեղծություն փոխաբերություն Աստվածաշունչ Քրիստոս Մեսրոպ Մաշտոց Մովսես Խորենացի

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Անառակ որդու վերադարձը կամ՝ Եղիշե Չարենցը Աստծու հայացքի ներքո
    21 Էջ | 158-179 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.158-179 | Լեզուն՝ Հայերեն

    Ստացվել է՝ 2025-04-26 | Գրախոսվել է՝ 2025-07-22 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29

    Տպագրված է 2025 N 2 (38) / Բանասիրություն

    Եղիշե Չարենցը հեղափոխության, հայրենիքի փրկության ճիգերի ու գրական-քաղաքական պայքարի միջով եկավ հասավ Աստծու գաղափարին: Այս ճանապարհը նա անցավ՝ թափանցելով հոգևոր այնպիսի ոլորտներ, որտեղ Կոմիտասն էր, որտեղ հայ ու համաշխարհային գրականության դեմքերն էին՝ Գ-րիգոր Խլաթեցի Ծերենցը ու Գրիգոր Նարեկացին, Շեքսպիրն ու Դանտեն...

    Բանալի բառերԵղիշե Չարենց Կոմիտաս Գրիգոր Խլաթեցի Ծերենց Գրիգոր Նարեկացի Աստված Տեր հավատ:

    Բեռնել