Մարինե Հարությունյան - Արցախի դպրոցների գործունեության արտացոլումը «Հայկական աշխարհ» և «Արձագանք» պարբերականների էջերում (XIX դարի երկրորդ կես)
18 Էջ | 81-99 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.81-99 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-07-18 | Գրախոսվել է՝ 2024-08-06 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն
XIX դարի 50–60-ական թթ. Ռուսաստանում և Անդրկովկասում ծավալված հասարակական-քաղաքական և մանկավարժական շարժումները բարերար ազդեցություն են թողել նաև հայկական դպրոցի ու մանկավարժական մտքի զարգացման վրա: Գործող հայկական հոգևոր դպրոցների կողքին բացվեցին նոր թեմական, եկեղեցական ծխական դպրոցներ: Արցախում հետզհետե սկսեցին բացվել արական, իգական, մեկդասյա, երկդասյա, երկսեռ դպրոցներ: Եկեղեցական ծխական դպրոցները գտնվում էին ծխական համայնքների տնօրինության տակ, որոնք պահվում էին եկեղեցու եկամուտներով և նվիրատվություններով։«Հայկական աշխարհ» ամսագիրը հանգամանորեն անդրադառնալով Շուշիի թեմական դպրոցի գործունեությանը՝ կարևորել է որոշ տեսուչների գործունեությունը, ընդգծել նրանց մանկավարժական հայացքների առանձնահատկությունները, ներկայացրել դպրոցի ներքին կանոնակարգը, ուսումնական դասընթացների գործընթացը: Պարբերականն իր գնահատականներ է տվել տեսուչների գործունեությանը, աշակերտների դաստիարակությանն ու դասավանդման ձևերին, ֆինանսական որոշ խնդիրների: «Հայկական աշխարհ» պարբերականն անդրադարձել է Արցախում XIX դարի երկրորդ կեսի դպրոցների գործունեությանը: «Արձագանք» գրական և քաղաքական շաբաթաթերթը Արցախի կենտրոնական շրջանների դպրոցների գործունեության լուսաբանմանը զուգահեռ, ուշադրություն է դարձրել նաև Արցախի հյուսիս-արևելյան շրջանների եկեղեցական ծխական դպրոցներին: Շաբաթաթերթը հետաքրքիր տեղեկություններ է տվել նաև Հայ բարեգործական ընկերության, ինչպես նաև առանձին անհատների բարեգործական աշխատանքների մասին՝ կապված հայկական դպրոցների գործունեության հետ:
Բանալի բառերթեմական դպրոց ռեալական ուսումնարան օրիորդաց դպրոց ծխական դպրոց եկեղեցի Ամարաս Գանձասար
