Անուշ Ապրեսյան - Բնագիր, մեկնություն, թարգմանություն. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը
12 Էջ | 143-155 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.143-155 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-11-29 | Գրախոսվել է՝ 2024-12-10 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30
Տպագրված է 2025 N 1 (37) / Բանասիրություն
Հոդվածը նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի՝ առավել հայտնի երկու աշխարհաբար թարգմանությունների քննությանը: «Մատեան»-ի՝ Մկրտիչ Խերանյանի և Վազգեն Գևորգյանի թարգմանությունների օրինակով փորձ է արվում ուսումնասիրել, թե ինչպես են թարգմանիչներն ընկալել և ժամանակակից հայերենով մեկնաբանել ու վերարտադրել միջնադարյան երկը, ինչ խնդիրներ է բնագիրը դրել թարգմանչի առաջ, և դրանց լուծման ինչ մեթոդներ ու եղանակներ են ընտրվել: Սույն աշխատանքով նշված թարգմանությունների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում ինչպես գնահատելու և արժևորելու թարգմանիչների կարևոր ու դժվարին աշխատանքը, այնպես էլ՝ վերհանելու և շեշտելու թարգմանական այն խնդիրներն ու առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ են ապագայում «Մատեան»-ի նոր և ավելի կատարյալ թարգմանություններ ունենալու համար:«Մատեան»-ը ճիշտ ընկալելու, ընթերցողի առաջ մեկնելու ու թարգմանիչների կատարած աշխատանքը գնահատելու գործում մեծապես օգնում են մեկնությունները: Գրիգոր Նարեկացուն հասկանալու համար XIII–XIX դարերից սկսած ստեղծվել են մեկնությունները: «Մատեան»-ի թարգմանությունների քննությունից, ինչպես նաև թարգմանիչների վկայություններից ակնհայտ է, որ իրենք անդրադարձ են կատարել մեկնություններին, ինչպես նաև ինքնուրույն, հենց թարգմանության ընթացքում յուրովի մեկնություններ իրականացրել: Եվ քանի որ միջնադարյան մեկնիչները և ապա՝ նաև Հ. պատրիարք Նալյանն ու Գ. Ավետիքյանը սկզբունքային նպատակադրությամբ առաջադրել են բնագրի մեկնության հարցը, հետևաբար մեր քննության մեջ անդրադարձել ենք նաև բնագրի, դրա տարատեսակ մեկնությունների ու թարգմանությունների վերլուծությանը
Բանալի բառերԳրիգոր Նարեկացի «Մատեան ողբերգութեան» բնագիր թարգմանական խնդիրներ մեկնություն համատեքստ միջնադարյան մտածողություն
