Վարդան Կարապետյան - Ճշմարտության իմաստասիրական ըմբռնումը Շ. Պերպերյանի արժեքաբանական հայացքներում
12 Էջ | 165-177 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.165-177 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-09-20 | Գրախոսվել է՝ 2024-10-11 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15
Տպագրված է 2024 N 3 (36) / Արվեստագիտություն
Հոդվածը նվիրված է հայ փիլիսոփա, մտավորական Շ․ Պերպերյանի իմացաբանական հայացքներին, մասնավորապես՝ ճշմարտության հիմնախնդրին՝ արժեքաբանության համատեքստում։ Քննարկվում են ճանաչողության ձևերին, աշխարհընկալման առանձնահատկություններին, ճշմարտության էությանը, բնույթին, տեսակներին առնչվող հարցեր և իմացաբանական մի շարք այլ խնդիրներ։ Վերլուծության են ենթարկվում Շ․ Պերպերյանի արժեքաբանական, իմացաբանական ընկալումները։ Փորձ է արվում բացահայտել մարդու և ճշմարիտի փոխհարաբերությունը, ճշմարտական արժեքի գնահատման գործընթացը։ Համեմատական վերլուծության միջոցով քննարկվում են ճշմարտության հիմնախնդրին առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճշմարտության գոյությունը, դրան հասնելու հնարինությունը, ճշմարտությանը ձգտելու պատճառները և կարևորությունը։
Բանալի բառերճշմարտություն տրամաբանական ճշմարտություն ontological ճշմարտություն ճշմարտական արժեք սխալ մոլորություն սուտ
