Աստղիկ Ղազարյան - Հայ ավետարանական կրթական հաստատությունները Սիրիայում և Լիբանանում 1920–1940-ական թթ․
17 Էջ | 38-55 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.38-55 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-10-25 | Գրախոսվել է՝ 2025-11-25 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19
Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն
Մերձավոր Արևելքի հայ համայնքների կրթական համակարգի ձևավորումն ու զարգացումը պատմականորեն պայմանավորված է եղել ոչ միայն կրթական պահանջներով, այլև ազգային, կրոնական ու մշակութային ինքնության պահպանման և վերականգնման հրամայականներով։ Հայ համայնքների կրթական կյանքը ձևավորվել է հիմնականում եկեղեցական կառույցների ներքո․ եկեղեցիների հովանու ներքո գործել են նախակրթարաններ՝ ընդգրկելով ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ և ավետարանական համայնքները։ Հայ ավետարանական կրթօջախները, որոնք սկսեցին ստեղծվել հատկապես ցեղասպանությունից հետո՝ 1920-ական թվականներին, առանձնանում էին ոչ միայն կրոնական, այլև ազգային կրթադաստիարակչական ուղղվածությամբ։ Այս դպրոցներում Սուրբ գրքի ուսուցմանը զուգահեռ մեծ ուշադրություն էր դարձվում հայոց լեզվի, գրականության և պատմության պատմության դասավանդմանը, մայրենի լեզվով աղոթքների կատարմանը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցմանը, ինչը հնարավորություն էր տալիս աշակերտներին շարունակել ուսումը բարձրագույն հաստատություններում։ Ավետարանական դպրոցների գործունեությունը հաճախ իրականացվում էր միսիոներների հովանու ներքո, որոնց աջակցությամբ բարելավվում էին շենքային պայմանները։ Հատուկ ուշադրություն էր դարձվում նաև աղջիկների կրթությանը՝ ապահովելով նրանց հավասար մասնակցություն կրթական գործընթացին։
Բանալի բառերՀայ Ավետարանչական Ընկերակցություն եկեղեցի Մերձավոր Արևելք Ամերիկյան միսիոներներ կրթություն քոլեջներ դպրոցներ
