Նաիրա Համբարձումյան - Écriture féminine ֆենոմենը և պոետական լեզվի համակարգումը արեվմտահայ կին հեղինակների քերթվածներում
22 Էջ | 150-172 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.150-172 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-08-21 | Գրախոսվել է՝ 2024-08-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Բանասիրություն
1960-ական թվականներից մեծ է հետաքրքրությունը կնոջական գրականություն ֆենոմենի նկատմամբ: Ուսումնասիրության նպատակն է՝ արևմտահայ կին հեղինակների երկերի պոետիկայի առանձնահատկությունների օրինակով ուսումնասիրել կնոջական գրականություն ֆենոմենի առանձնահատկությունները, վերարժևորել ոչ միայն 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին հեղինակների՝ կանանց ազատագրության հիմնախնդիրի շուրջ ունեցած փոխառնչություններն ու վերաբերմունքը, այլև ֆրանսիացի փիլիսոփա Հելեն Սիքսուի առաջադրած écriture féminine գաղափարը: Ուսումնասիրության խնդիրն է՝ արևմտահայ կին հեղինակների քերթվածները քննել ոչ միայն կին-սուբյեկտ և ներկայություն-հոգեվիճակ-տրամադրություն-լեզու քառաստիճան իմաստաբանական և գաղափարաբովանդակային հայեցակարգերը, այլև բանաստեղծության իրադարձականության վերլուծության տիրույթները։ Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի միջգիտակարգայնությամբ, ըստ որի՝ այն վերլուծվել է գրականագիտության, լեզվաբանության և փիլիսոփայության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում՝ գրականագիտական, լեզվաբանական, պատմահամեմատական համադրական և ֆենոմենոլոգիական մեթոդների կիրառմամբ: Այսօրինակ վերլուծություն կատարվում է առաջին անգամ: Այն կարևոր է և արդիական ոչ միայն միջգիտակարգայնության, այլև հայագիտության մեջ կանանց հիմնախնդրի վերլուծության տեսանկյունից։
Բանալի բառերՀելեն Սիքսու écriture feminine կին-սուբյեկտ լեզու-համակարգ լեզու-կեցության տուն ներկայություն-հոգեվիճակ-տրամադրություն գինոքննադատություն։
Հռիփսիմե Օհանյան - Քաղաքավարության որոշ դրսևորումները բանավոր խոսքում որպես հաղորդակցության կարևորագույն բաղադրիչ
17 Էջ | 173-190 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.173-190 | Լեզուն՝
ՀայերենՍտացվել է՝ 2024-06-18 | Գրախոսվել է՝ 2024-06-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Բանասիրություն
Սույն հոդվածը քննության է առնում քաղաքավարության մի շարք դրույթներ՝ որպես բանավոր հաղորդակցության անքակտելի մաս, որը հատուկ է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ քաղաքակիրթ ցանկացած ժողովրդի լեզվամտածողությանը։ Քաղաքավարության մի շարք դրսևորումների քննությունը բանավոր խոսքում իրականացվել է վերջիններս դասակարգելով ըստ խմբերի, ինչպես օրինակ, ողջույնի և հրաժեշտի, ներողություն խնդրելու, խրախուսելու և գոտեպնդելու, հարցեր տալու և հարցադրումներ կատարելու և այլն։ Քննության ընթացքում վեր են հանվել լեզվական միջոցների գործաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև հայ և օտար մշակույթներում դրանց տարբեր դրսևորումները։ Այս հոդվածում ուսումնասիրվել են նաև քաղաքավարության բարձր աստիճանի դրսևորումները, պարտադրանքի նվազեցումը, անուղղակիությունը, հաղորդակցության մասնակիցների սոցիալական մեծ կամ փոքր տարբերությունը, տարիքի առանձնահատկությունները, խոսքի կառուցման ուղղակի դրսևորումները և այլն։ Անշուշտ քննվել են նաև լեզվամտածողության, մշակույթի և համատեքստի դերն ու կարևորությունը հաղորդակցության պահին։ Քննության արդյունքում բացահայտվել է, որ քաղաքավարությունը հանդիսանում է հաղորդակցության կարևորագույն բաղադրիչ։ Իրականում գոյություն չունեն շատ կամ քիչ քաղաքավարի ժողովուրդներ: Յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է քաղաքավարի: Սույն հոդվածում քննելով քաղաքավարության որոշ դրսևորումներ՝ անդրադարձ է արվել նաև դրանց առանձնահատկություններին և կարևորությանը միջմշակութային հաղորդակցության շրջանակներում՝ զուգահեռաբար հենվելով այդ դրսևորումների հայերեն և իսպաներեն, ինչպես նաև տարբեր մշակույթներ բնորոշող օրինակների վրա։ Մշակույթը բացահայտում է հաղորդակցության կոդավորման, այն փոխանցելու և մեկնաբանելու ձևերը: Միջմշակութային հաղորդակցությունը իր տեղն է գտել այնպիսի սոցիալական գիտությունների շարքում, ինչպիսիք են մշակութային ուսումնասիրությունները, լեզվաբանությունը, հոգեբանությունը և հաղորդակցական հմտությունները։
Բանալի բառերքաղաքավարություն հաղորդակցություն լեզու միջմշակութային հաղորդակցություն քաղաքավարության ձևեր հանրալեզվաբանություն գործաբանություն
