Մյասնիկ Եսոյան - Եգիպտահայ մամուլի պատմությունից
10 Էջ | 100-110 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.100-110 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-07-15 | Գրախոսվել է՝ 2024-07-31 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն
«Պարտեզ» շաբաթաթերթը XX դարասկզբի եգիպտահայ նշանավոր պարբերականներից է: Լինելով գիտական, գրական և մանկավարժական պարբերական՝ այն իր հրապարակումներով փորձել է դաստիարակել ընթերցողին, մղել դեպի գիտական, կրոնական ու բարոյական մտածողություն, ծանոթացնել հին ու նոր ավանդույթներին, բարքերին: Բացի այդ, պարբերականը անդրադարձ է կատարել ազգային ու տեղային բնույթի տարբեր իրադարձություններին՝ մեծ տեղ հատկացնելով 1904 թ. Սասունի ապստամբության, հայ-քրդական բախումների լուսաբանմանը: Ի տարբերություն եգիպտահայ «Փիւնիկ», «Արշալոյս», «Ազատ բեմ» պարբերականների, որոնք խիստ քննադատության են ենթարկել օսմանյան իշխանությունների հայահալած քաղաքականությունը, «Պարտեզը» բավարարվել է միայն որոշ տեղեկատվություն հաղորդելով՝ արևմտահայության դրության վերաբերյալ:
Բանալի բառերբարոյախոսություն եգիպտահայ համայնք «Պարտեզ» Սասուն քրդեր հայդուկ օսմանյան կառավարություն
