- Չեխիայի Հանրապետությունում հայ համայնքի ձևավորումն ու պատմությունը (հենված է պատմողական-կենսագրական ուսումնասիրության վրա)
11 Էջ | 56-67 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.56-67 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-06-19 | Գրախոսվել է՝ 2025-12-22 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19
Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն
Հետազոտությունը ներկայացնում է Չեխիայի Հանրապետությունում հայ համայնքի ձևավորումը և ներկայիս իրավիճակը՝ հիմնվելով առաջին միգրացիոն ալիքի ներկայացուցիչների հետ կենսագրական հարցազրույցների վրա: Այն ընդգծում է, թե ինչպես են ձևավորվում և փոխանցվում ինքնությունն ու հիշողությունը սփյուռքյան համատեքստում: Չնայած փոքրաքանակ, սակայն Չեխիայի հայ համայնքը հետխորհրդային միգրացիայի և մշակութային շարունակականության առանձնահատուկ օրինակ է: Բացահատվում են միգրացիայի հիմնական պատմական գործոնները՝ ինչպես Հայոց ցեղասպանությունը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը և ԽՍՀՄ փլուզումը և դրանց ազդեցությունը միգրացիոն ուղիների և կոլեկտիվ հիշողության վրա:Օգտագործելով պատմողականկենսագրական հարցազրույցների մեթոդը և հիմնվելով անդրազգայնականության և սփյուռքյան ինքնության տեսությունների վրա, հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են միգրանտները փոխազդեցության մեջ գմտնում մշակույթների և սերունդների հետ: Այն նաև բացահայտում է լեզվի, ընտանիքի և ամենօրյա գործառույթների խորհրդանիշային դերերը՝ պատկանելիության զգացումը պահպանելու համար:
Բանալի բառերԱՄՆ-Վրաստան հարաբերություններ ռուս-վրացական պատերազմ ՆԱՏՕ Հարավային Կովկաս տարածաշրջանային անվտանգություն ռազմավարական գործընկերություն Հայաստանի ազգային շահեր
Էդգար Չախոյան - ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերաիմաստավորումը ռուս-վրացական պատերազմի համատեքստում (2008–2009)
19 Էջ | 68-87 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.68-87 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-12-05 | Գրախոսվել է՝ 2025-12-22 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19
Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն
Սույն հոդվածը ուսումնասիրում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների զարգացումն ու վերաիմաստավորումը 2008–2009 թթ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմի համատեքստում՝ բացահայտելով Վաշինգտոնի քաղաքականության իրական սահմանները և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական միջավայրի վրա։ Վերլուծվում են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության երկրորդ շրջանի առաջին տարիների ներքաղաքական զարգացումները, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտումները, ինչպես նաև ԱՄՆ-ի դիվանագիտական, քաղաքական և ֆինանսական աջակցության բնույթը պատերազմից առաջ և հետո։ Հոդվածում ցույց է տրվում, որ չնայած ԱՄՆ-ի հստակ հայտարարություններին Վրաստանի տարածքային ամբողջականության և եվրատլանտյան ինտեգրման աջակցության մասին, այդ աջակցությունը չի վերածվել ռազմական երաշխիքների, ինչն ակնհայտ դարձավ ռուս–վրացական հնգօրյա պատերազմի ընթացքում։
Հատուկ ուշադրություն է դարձվում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարների վերաիմաստավորմանը, Բուխարեստի գագաթնաժողովի քաղաքական հետևանքներին և Վաշինգտոնի արձագանքին 2008 թ. օգոստոսյան ռազմական գործողությունների ընթացքում։ Պատերազմից հետո հարաբերությունները ստացան առավել ինստիտուցիոնալացված ձև՝ 2009 թ. ռազմավարական համագործակցության խարտիայի ստորագրմամբ, սակայն Բարաք Օբամայի վարչակազմի օրոք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության նվազումը նոր մարտահրավերներ առաջ բերեց։ Հոդվածը կարևոր հետևություններ է առաջարկում նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության տեսանկյունից։
Բանալի բառերԱՄՆ-Վրաստան հարաբերություններ ռուս-վրացական պատերազմ ՆԱՏՕ Հարավային Կովկաս տարածաշրջանային անվտանգություն ռազմավարական գործընկերություն Հայաստանի ազգային շահեր
