Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Գևորգ Ստեփանյան - Հայկական տեղանունների և քարտեզների յուրացման ու նենգափոխման գաղափարաքաղաքական միտումները որպես «Մեծ Ադրբեջան» ծրագրի բաղադրիչներ
    15 Էջ | 5-20 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.5-20 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-03-13 | Գրախոսվել է՝ 2025-03-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    Մեծ Ադրբեջան» ծրագրի մարտավարության բաղադրիչ մասն է կազմում նաև Արևելյան Այսրկովկասի և բռնազավթված ի բնե հայկական տարածքների հայակերտ տեղանունների թյուրքացումը, տեղագրական ու պատմական քարտեզների կեղծումը, գործընթաց, որ տակավին սկսվել էր արհեստածին «Ադրբեջան» կազմավորման ժամանակներից: Հայկական տեղանունների միտումնավոր խեղաթյուրումը, դրանց ամեն կերպ թյուրքական հնչողություն տալը նպատակ ունի «ապացուցելու» զավթված տարածքների թյուրք-ադրբեջանական պատկանելության առասպելի «իսկությունը»: Այս նենգամիտ քաղաքականության հետևանքով հայկական տեղանունները, ենթարկվելով թուրքերենի արտասանական առանձնահատկություններին, կրեցին համապատասխան փոփոխություններ, որ ռազմավարական և ժողովրդագրական տեսակետից Հայաստանի համար հղի է լուրջ վտանգներով:

    Բանալի բառեր«Մեծ Ադրբեջան» Արևելյան Այսրկովկաս համաթյուրքականություն կեղծարարություն տեղանուն քարտեզ տոպոցիդ

    Բեռնել

  • Rouben Galichian - Սևանա լճի Գյոկչա անվանման մասին
    12 Էջ | 5-17 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.5-17 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2026-03-01 | Գրախոսվել է՝ 2026-03-05 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30

    Տպագրված է 2026 N 1 (40) / Պատմություն

    Վերջերս Ադրբեջանի կողմից հայտարարվեց, որ Սևանա լիճը ցարական Ռուսաստանի բոլոր քարտեզներում անվանվում է «Գյոկչա», և քանի որ սա ադրբեջանական անվանում է, հետևաբար Սևանն Ադրբեջանի տարածքում է գտնվում։ Հոդվածում պարզաբանվում է, թե որտեղի՞ց և ե՞րբ է եկել այդ նոր անվանումը, ընդսմին առկա ցարական ժամանակների քարտեզների ճնշող մեծամասնության մեջ լիճը կոչվում է «Գյոկչա» կամ «Սևան»։ Այդ նույն քարտեզները նաև փաստում են, որ տվյալ տարածքում, այսինքն՝ Արաքսից հյուսիս ընդհուպ մինչև 1918 թ. Ադրբեջան անունով երկիր գոյություն չի ունեցել, իսկ Արաքսից հարավ գտնվող Ադրբեջան տարածքը, հիշվում է որպես Իրանի պատմական նահանգներից մեկը, որը հայկական աղբյուրներում անվանվում է «Ատրպատական»։

    Բանալի բառերՀայաստան Սևան Ադրբեջան Շահ Աբբաս Գյոկչա քարտեզագրություն տեղանուններ

    Բեռնել