Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Արմինե Տիգրանյան - Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային արժեքների ռազմական նպատակով օգտագործման միջազգային արգելքները
    14 Էջ | 150-164 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.150-164 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-11-20 | Գրախոսվել է՝ 2024-12-09 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15

    Տպագրված է 2024 N 3 (36) / Արվեստագիտություն

    Պատերազմների ժամանակ մշակութային ժառանգությունը խոցելի է դիտավորյալ հարձակումների և անհանդուրժողականության պատճառով, ինչն էականորեն դրսևորվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականին սանձազերծված 44-օրյա պատերազմի, Լաչինի միջանցքի շրջափակման և 2023 թվականի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի ամբողջական հայաթափման գործընթացներում։ Զինված բախումների կամ կոնֆլիկտային իրավիճակներում հուշարձանների, դրանց անմիջական մշակութային լանդշաֆտի օգտագործումը ռազմական նպատակով՝ այդ թվում որպես ապաստարան, զինամթերքի պահեստ, մարտական հենակետ, դիտակետ, հրամանատարության կետ կամ զինված ուժերի տեղակայման կենտրոն, էական վտանգ է ժառանգության պահպանությանը։ 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի մի շարք եկեղեցիներ, համայնքային մշակութային ու կրթական կենտրոններ Ադրբեջանի կողմից սկսեցին օգտագործվել ռազմական նպատակով՝ խաթարելով ժառանգության հիմնական՝ մշակութային, հոգևոր, պատմական, կրթական, գեղագիտական և այլ գործառույթները։ Ժառանգության գործառույթի նման փոփոխմամբ ռազմական նպատակներին ծառայեցնելը կամ, որ նույնն է ժառանգությունը ռազմական օբյեկտի վերածելը, փաստորեն, վերջինիս հոգևոր-մշակութային գործառույթի խաթարումից զատ, մի կողմից չեզոքացնում է ժառանգության անձեռնմխելիությունը որպես պատերազմներում Հաագայի, Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված քաղաքացիական օբյեկտ, իսկ մյուս կողմից առավել խոցելի դարձնում՝ բարձրացնելով ոչնչացման հավանականությունը։ Բայց, չնայած միջազգային հումանիտար իրավունքի առկա նորմերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ռազմական նպատակներով օգտագործման հետևանքով դրանց ոչնչացման և վնասման դեպքերը ոչ միայն չեն դադարում, այլ շարունակում են աճել՝ վտանգելով թե տարածաշրջանի և թե մոլորակի մշակութային ժառանգությունը։

    Բանալի բառերՄիջազգային մարդասիրական իրավունք մշակութային ժառանգության պաշտպանություն զինված հակամարտություն Արցախ Ադրբեջան մշակութային արժեքների ռազմական օգտագործում ռազմական անհրաժեշտություն ռազմական հանցագործություն

    Բեռնել

  • Նորա Մելքոնյան - Գաբրիել Սունդուկյանի վոդևիլների կերպարակերտման արվեստը
    11 Էջ | 108-119 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.108-119 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2026-04-22 | Գրախոսվել է՝ 2026-04-23 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30

    Տպագրված է 2026 N 1 (40) / Բանասիրություն

    Սունդուկյանի վոդևիլները առանձնանում են ոչ միայն իրենց կատակերգական կառուցվածքով, այլև խորը սոցիալական ենթատեքստով և կերպարների բազմաշերտ զարգացմամբ։ Հեղինակը ստեղծում է տիպական, սակայն միևնույն ժամանակ անհատականացված կերպարներ, որոնք արտացոլում են ժամանակի սոցիալական հարաբերությունները, բարոյական արժեքները և հակասությունները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Սունդուկյանը հմտորեն համադրում է հումորը քննադատական մոտեցման հետ՝ բացահայտելով սոցիալական անհավասարությունը, կեղծ բարոյականությունը և նյութապաշտությունը։ Հատկանշական է նաև, որ նրա կերպարները հաճախ կրում են մշակութային խաչաձևումներ, օրինակ՝ Յավանգուլի կերպարը, որը ներկայացնում է հայկական և վրացական մշակույթների միաձուլումը։ Իր կերպարների միջոցով Սունդուկյանը հաճախ բարձրացնում է հասարակության բարոյական և սոցիալական անկման խնդիրները։ Նրա հերոսները հաճախ հայտնվում են ներքին և արտաքին հակասությունների կենտրոնում՝ կանգնելով հին և նոր արժեքների, նյութական շահերի և բարոյական սկզբունքների բախման առջև։

    Բանալի բառերվոդևիլ դրամատուրգիա եվրոպական մշակույթ Գաբրիել Սունդուկյան կերպարակերտում արժեքներ թատրոն

    Բեռնել