Գևորգ Ստեփանյան - Ազգերի լիգայի կողմից Ադրբեջանի անդամակցության մերժումը (1920 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր)
13 Էջ | 5-18 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.1.5-18 | Լեզուն՝
EnglishՏպագրված է 2024 N 1 (34) / Պատմություն
Փարիզում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ալի Մարդան-բեկ Թոփչիբաշևը 1920 թ. նոյեմբերի 1-ին դիմում է Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրումոնդին՝ միջազգային այդ կազմակերպությանն անդամակցելու խնդրանքով: Սակայն խափանվեցին ադրբեջանական պատվիրակության ծրագրերը: Ազգերի լիգայի առաջին Ասամբլեայի կողմից ընտրված «Հինգի կոմիտեն» 1920 թ. դեկտեմբերի 1-ի 4-րդ նիստում քննարկելով Թոփչի-բաշևի դիմումը, որոշում է. «Ադրբեջանի Հանրապետությանը չի կարելի ընդունել Ազգերի Լիգա»: Որոշումը հիմնավորվում էր հետևյալ փաստարկներով. «1. Դժվար է հստակեցնել այն տարածքները, որոնց վրա տարածվում է Ադրբեջանի կառավարության իշխանությունը։ 2. Տարածքային վեճերը հարևան երկրների հետ թույլ չեն տալիս հստակորեն որոշել Ադրբեջանի սահմանները»։ Դրանով իսկ Ազգերի լիգան հրաժարվեց պաշտպանել Թոփչիբաշևի առավելապաշտ ցանկություններն արտահայտող՝ իրավական որևէ հիմք չունեցող տնաբույս քարտեզներով ծավալապաշտական հավակնությունները: Ավելին, Ազգերի լիգայի արդարացի որոշումով մեկ անգամ ևս փաստվում է այն իրողությունը, որ այսպես կոչված «Ադրբեջան պետական կազմավորումը» մուսավաթական կառավարության շրջանում (1918 թ. մայիսի 28 – 1920 թ. ապրիլի 28) չի ունեցել հստակ սահմաններ ու տարածք, միաժամանակ հավակնել է իր կողմից չտնօրինվող և իրեն չպատկանող տարածքների, մասնավորապես՝ ի բնե հայկական Արցախին, Զանգեզուրին ու Նախիջևանին:
Բանալի բառերԱզգերի լիգա Հայաստան Ադրբեջան Ֆրիտյոֆ Նանսեն Ա.Մ. Թոփչիբաշև Փոլ Հիմանս Էրիկ Դրումոնդ
