Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Գևորգ Ստեփանյան - Քոչվորական տնտեսությունը՝ ադրբեջանական ԽՍՀ-ի ծավալապաշտական ծրագրի իրագործման միջոց
    22 Էջ | 5-27 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.5-27 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Թեև ժամանակ առ ժամանակ փոխվել է «Մեծ Ադրբեջան» ծրագրի մարտավարությունը, այսուհանդերձ, քաղաքական նպատակը մնացել է նույնը: Խորհրդային իշխանության տարիներին անհնարին համարելով ռազմական ճանապարհով հայկական տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի ղեկավարությունը դիմեց նոր մարտավարության. կոտորածներին, հալածանքներին ու բռնի տեղահանություններին փոխարինելու եկան էթնիկ զտման, իրավազրկման, ազգային խտրականության, վիճակագրական հորինված տվյալների միջոցով էթնոժողովրդագրական պատկերի խեղման, տեղանունների թյուրքականացման, քարտեզագրական խեղաթյուրումների, քաղաքակրթական արժեքների յուրացման քաղաքականությունը: Ընդսմին, Ադրբեջանական ԽՍՀ կառավարող շրջանների ծավալապաշտական ծրագրերի մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում նաև քոչվորական տնտեսությունների ստեղծման քողի տակ «պրոլետարական ինտերնացիոնալիզմի ու ժողովուրդների բարեկամության» կեղծ կարգախոսով հայկական նորանոր տարածքների յուրացու-մը: Ադրբեջանական ԽՍՀ-ը քոչվորական տնտեսությունների համար նոր արոտավայրերի ստեղծման պատրվակով շարունակում էր Հայկական ԽՍՀ-ից տարածքների բռնազավթման գործընթացը: Այսպիսով, պետականորեն ծրագրված «քոչվորական տնտեսությունների» ստեղծման քողի տակ Հայաստանի մի շարք կենսատարածքներում բուսեցին թաթարաբնակ գյուղեր, ինչպես նաև մերձալպյան և ալպյան արոտավայրերի կեսից ավելին նվիրա-բերվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին, ինչը վերջինիս հնարավորություն տվեց Հայաստանի տարածքի մեջ սեպի պես խրվել և ճանապարհների ու ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել: Ակներև է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի ծավալապաշտական քաղաքականության բաղադրիչ մասն էր կազմում խորհրդային բարձրագույն ղեկավարության թողտվության պայմաններում քոչվորական տնտեսությունների քողի տակ Հայկական ԽՍՀ-ից նորանոր տարածքների բռնազավթումը, որը ռազմավարական և ժողովրդագրական տեսակետից Հայաստանի համար լուրջ վտանգներ էր պարունակում:
    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Բիայնիլի-Ուրարտուն իշպուինիի Միանձնյա և Մենուայի հետ համատեղ գահակալության տարիներին՝ ըստ Կ.Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունների
    15 Էջ | 28-43 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.28-44 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Կ.Ֆ. Լեման-Հաուպտը, Վանի թագավորությունում Իշպուինիի (մ.թ.ա. մոտ 830–820 թթ. միանձնյա և մ.թ.ա. 820–810 թթ. Մենուայի հետ համատեղ) գահակալության տարիների իրողությունները վերականգնելիս, առանցքային հետազոտական խնդիր էր դիտարկում բիայնական պետականության՝ դեպի Մուծածիր ծավալման և Խալդի աստծո պաշտամունքի ձևավորման ու զարգացման հանգամանքը: Ըստ այդմ, հեղինակն Իշպուինիի գահակալության տարիներին կատարված իրողությունների վերականգնման մեկնակետ է ընտրում Խալդի աստծո պաշտամունքի տարածումը Վանի թագավորությունում: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը, Վանա միջնաբերդի արևելյան կողմի իր ընթերցած արձանագրությունը (Թավրիզյան դարպասներ) հիմք ընդունելով, գտնում է, որ այս արձանագրությունը կազմվել է դեռևս Իշպուինիի միանձնյա գահակալության ժամանակաշրջանում և համաժանակյա է Մուծածիրի տաճարի կառուցմանը: Ուշագրավ է, որ Կ.Ֆ. Լեման-Հաուպտը դեռևս բիայնագիտության արշալույսին քննարկել է նաև բիայնացիների Մուծածիրից սերելու հանգամանքը և հնդեվրոպախոս շերտի առկայությունն այնտեղ: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը կարծում է, որ Մուծածիրի տաճարի կառուցվածքն աղերսվում է պոնտական-պաֆլագոնիական ոճին, որն էլ իր հերթին առնչվում է անտիկ տաճարների ճարտարապետությունը: Կ.Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունները Վանի թագավորությունում Խալդի աստծո պաշտամունքի տարածման վերաբերյալ ներկայումս նույնպես արդիական են՝ առնվազն պաշտամունքի տարածման և վերափոխման տարբեր փուլերի ծիրում:
    Բեռնել

  • Գոհար Մխիթարյան , Քրիստինե Կոստիկյան - Շաքիի և Շիրվանի քրիստոնյաները ԺԸ–ԺԹ դարի սկզբին
    17 Էջ | 45-62 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.45-62 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Քրիստոնյաների մահմեդականացումը Արևելյան Այսրկովկասում, սկսված լինելով դեռևս արաբական տիրապետության ժամանակաշրջանից և անդադար նոսրացնելով այնտեղի քրիստոնյաների շարքերը, Սեֆյան տիրապետության պայմաններում շարունակվում էր հիմնականում սոցիալ-տնտեսական գործոնների դրդմամբ, ինչպես նաև խրախուսման միջոցով։ Այնուամենայնիվ, նրանց տրված զիմմիի կարգավիճակը Սեֆյան պետության մեջ ապահովում էր նաև բռնի դավանափոխությունից որոշ պաշտպանվածություն։ Սեֆյան տիրապետության ներքո Շաքիի ու Շիրվանի երկրամասերում ապրող շուրջ 100.000 հայ և ուդի քրիստոնյաները ԺԸ դարի սկզբին հայտնվեցին դժվարին կացության մեջ՝ իրանական պետության թուլացման և դրա հետ կապված հյուսիս-կովկասյան լեռնականների հաճախացած ասպատակությունների, օսմանյան զորքերի արշավանքի, նաև՝ հետագայում այդ տարածքում ձևավորված խանություններում ուժգնացած կրոնական հալածանքների հետևանքով։ Մահմեդական իշխանության ներքո տարածաշրջանում քրիստոնյաների դավանափոխության խթան էր նրանցից գանձվող գլխահարկը՝ ջիզյան, որի չափը ԺԸ դարի սկզբից շարունակաբար աճելով՝ խանական շրջանում մեծ չափերի է հասնում։ Այս հարկը Շաքիի խանությունում յուրաքանչյուր չափահաս տղամարդուց գանձվելով շուրջ 8 կգ մետաքսի չափով՝ հայտնի էր պարսկերեն «աբրիշոմ-ե դին» կամ թուրքերեն՝ «իփաք դինի» կամ «դին իփաքի» անվանումներով։ Նույնիսկ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո՝ մինչև ԺԹ դարի կեսերը, այդ ծանր հարկը գանձվում էր Շաքիի խանության Ճալեթ, Նիժ և Վարդաշեն գյուղերի քրիստոնյաներից ու մահմեդականացած բնակիչներից, չնայած նրանց բողոքներին և ընդվզմանը։ Նման պայմաններում հայերի և ուդիների մահմեդականացումը ԺԸ դարում լայն թափ է հավաքում ու շարունակվում ողջ ԺԹ դարի առաջին կեսի ընթացքում՝ հանգեցնելով տարածաշրջանի էթնոդավանական պատկերի ձևափոխմանը։
    Բեռնել

  • Տաթևիկ Մանուկյան , Քնար Հարությունյան - Հայերեն ձեռագրական հոդվածները «Բազմավեպ»-ի XIX դարի համարներում
    17 Էջ | 63-80 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.63-80 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Վենետիկի Մխիթարյան միաբանության պաշտոնաթերթը՝ «Բազմավեպ»-ը (Վենետիկ, 1843 թ.), XIX դարից սկսած էջեր է տրամադրել հայերեն ձեռագրերի ներկայացմանը: Գարեգին Զարբհանալյանի, Ղևոնդ Ալիշանի և մյուս հեղինակների հոդվածները ներկայացնում են հայերեն ձեռագրերի նշանակությունը հայ մշակույթի ու պատմության համար, կարևորում դրանց պահպանությունն ու հանրայնացումը ամսագրերի միջոցով: Բարսեղ Սարգիսյանի հոդվածաշարը տալիս է Մխիթարյան միաբանության մի շարք ձեռագրերի գիտական նկարագրություններ: Այս հոդվածաշարը դարձավ կարևոր աղբյուր, իսկ «Բազմավեպ»-ը՝ XIX դարի 2-րդ կեսին միաբանության ձեռագրերը հանրությանը հասանելի դարձնող հիմնական միջոց: Ավելին, «Բազմավեպ»-ն այս ընթացքում զբաղվել է նաև մյուս հավաքածուների մասին տեղեկությունների հանրայնացմամբ, ինչպես օրինակ՝ Բեռլինի Ար-քայական գրադարանի հայերեն 94 ձեռագրերի համառոտ ցուցակի հրապարակումը: «Բազմավեպ»-ը որոշակի դեր է ունեցել նաև հայերեն ձեռագրերի վերաբերյալ գիտական քննարկումներ ընձեռելու գործում՝ հետևելով ու պատասխանելով հայագիտական տարբեր հանդեսների հոդվածներին կամ պարզապես արտատպելով դրանք: Այդ հոդվածների միջոցով ծանոթանում ենք XIX դարի 2-րդ կեսին հայերեն ձեռագրերի ուսումնասիրության վիճակին, դրանց վերաբերյալ ծավալված քննարկումներին ու բանավեճերին: Մյուս կողմից, այս հոդվածները արժեքավոր տեղեկություններ են հաղորդում որոշակի ժամանակում ձեռագրերի գտնվելու վայրի, ինչպես նաև ձեռագրերի հետ կապված անավարտ կամ չհրատարակված նախաձեռնությունների մասին:
    Բեռնել

  • Գևորգ Ստեփանյան - Ազգերի լիգայի կողմից Ադրբեջանի անդամակցության մերժումը (1920 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր)
    13 Էջ | 5-18 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.1.5-18 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 1 (34) / Պատմություն

    Փարիզում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ալի Մարդան-բեկ Թոփչիբաշևը 1920 թ. նոյեմբերի 1-ին դիմում է Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրումոնդին՝ միջազգային այդ կազմակերպությանն անդամակցելու խնդրանքով: Սակայն խափանվեցին ադրբեջանական պատվիրակության ծրագրերը: Ազգերի լիգայի առաջին Ասամբլեայի կողմից ընտրված «Հինգի կոմիտեն» 1920 թ. դեկտեմբերի 1-ի 4-րդ նիստում քննարկելով Թոփչի-բաշևի դիմումը, որոշում է. «Ադրբեջանի Հանրապետությանը չի կարելի ընդունել Ազգերի Լիգա»: Որոշումը հիմնավորվում էր հետևյալ փաստարկներով. «1. Դժվար է հստակեցնել այն տարածքները, որոնց վրա տարածվում է Ադրբեջանի կառավարության իշխանությունը։ 2. Տարածքային վեճերը հարևան երկրների հետ թույլ չեն տալիս հստակորեն որոշել Ադրբեջանի սահմանները»։ Դրանով իսկ Ազգերի լիգան հրաժարվեց պաշտպանել Թոփչիբաշևի առավելապաշտ ցանկություններն արտահայտող՝ իրավական որևէ հիմք չունեցող տնաբույս քարտեզներով ծավալապաշտական հավակնությունները: Ավելին, Ազգերի լիգայի արդարացի որոշումով մեկ անգամ ևս փաստվում է այն իրողությունը, որ այսպես կոչված «Ադրբեջան պետական կազմավորումը» մուսավաթական կառավարության շրջանում (1918 թ. մայիսի 28 – 1920 թ. ապրիլի 28) չի ունեցել հստակ սահմաններ ու տարածք, միաժամանակ հավակնել է իր կողմից չտնօրինվող և իրեն չպատկանող տարածքների, մասնավորապես՝ ի բնե հայկական Արցախին, Զանգեզուրին ու Նախիջևանին:
    Բեռնել

  • Վահան Տեր-Ղևոնդյան - Վահրամ Վարդապետի (XIII դ.) «Պատմութիւն Ռուբենեանց» երկի հրատարակությունները
    16 Էջ | 5-21 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.5-21 | Լեզուն՝ Հայերեն

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    Արքունի ատենադպիր Վահրամ վարդապետի, կամ Վահրամ Րաբունի «Պատմութիւն Ռուբենեանց»-ը ոչ ծավալուն, չափածո մի երկ է՝ ամբողջությամբ նվիրված Կիլիկիայի հայկական պետության պատմությանը իր սկզբնավորումից (1080 թ.) մինչև XIII դարի 80-ական թվականները: Այն ստեղծվել է որպես շարունակություն Ներսես Շնորհալու «Վիպասանութեան»` հետևելով նրա ոճին ու հանգին: Թագավորի պատվերով ստեղծված այս գործը ձեռագիր մատյաններում միավորվել է այլ հեղինակների (Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ) գործերի հետ: Գրեթե նույն սկզբունքով էլ կազմվել են տպագիր օրինակները: XIX դարում այն ունեցել է մի քանի հրատարակություն, սկսած 1804-ից (Մադրաս) մինչև 1869-ը (Փարիզ): Մինչ այժմ եղած բոլոր հրատարակությունները բաժանվում են երեք տարբերակի. ա) «Մադրաս-1804», բ) «Փարիզ-1859» և գ) «Մադրաս-1810-Կալկաթա-1832-Փարիզ-1869», որոնք տպագրվել են հիմնվելով միմյանցից ակնհայտորեն տարբերվող ձեռագիր ընդօրինակությունների վրա: «Պատմութիւն Ռուբենեանց»-ի վերոհիշյալ երեք տարբերակի համար որպես հիմք ծառայած բոլոր ձեռագրերը կամ ոչնչացել-անհետացել են, կամ նրանց գտնվելու վայրն անհայտ է: Ուստի տպագիր օրինակները, քանի դեռ համապատասխան ձեռագրերը չեն հայտնաբերվել, ունեն բնագրի նշանակություն և պարտադիր կերպով պետք է հաշվի առնվեն տվյալ երկի քննական բնագրի կազմման պարագայում: Տպագիրների միջև կատարված համեմատությունը վկայում է հօգուտ «Մադրաս-1810-Կալկաթա-1832-Փարիզ-1869» տարբերակի, որն ամենաամբողջականն է: Ասվածը հատկապես վերաբերում է Էդուարդ Դյուլորիեի «Փարիզ-1869»-ի տպագրությանը, որը նաև առավել խնամված տեքստ ունի (շարադրված առնվազն 3–4 ձեռագրի համեմատությամբ), օժտված է գիտական կառուցվածքով ու ֆրանսերեն լիարժեք թարգմանությամբ:
    Բեռնել

  • Անդրանիկ Ուգուջյան , Կարեն Թոխատյան - Ժայռապատկերների դասակարգում և ճանաչում «Արհեստական բանականության» միջոցով
    9 Էջ | 38-47 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.38-47 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    Պատմամշակութային սկզբնաղբյուրների հավաստիությունը, ուստի և գիտական արժեքը կախված է ուսումնասիրման աստիճանից: Ժայռապատկերների և հարակից մշակութային արտեֆակտերի հսկայական քանակի և բազմազանության դեպքում հարկ է կատարել համալիր, բազմակողմ դասակարգում, ինչը կդյուրացնի ժայռապատկերների իմաստաբանական ու տարածա-ժամանակային կողմերի վերհանումը: Մեքենական ուսուցման արդի տեխնոլոգիաները կիրառելի են նաև ժայռապատկերաբանության ասպարեզում։ Դրանց ներդրումը խոստումնալից է պատկերների ճանաչման և դասակարգման խնդիրներում։ Մեքենական ուսուցումը «արհեստական բանականության» մասերից է, որն ինքնաշխատ կերպով հնարավորություն է տալիս մեքենային կամ համակարգին սովորել և կատարելագործվել փորձառությամբ: Հստակ ծրագրավորման փոխարեն սա ալգորիթմներ է օգտագործում՝ մեծաքանակ տվյալների վերլուծության հիմամբ որոշում կայացնելու համար: Առավել շատ տվյալների կիրառմանը համընթաց, մոդելի կանխատեսումները բարելավվում են, ի վերջո բարձրացնելով դրանց ճշգրտությունն ու հուսալիությունը: Օգտագործելով Մեքենական ուսուցման հիմնական տեսակներից մեկի՝ Վերահսկվող ուսուցման մոտեցումը, մոդելը վերապատրաստվում, «սովորում» է, ըստ հետազոտողի տրամադրած` պիտակավորված պատկերների խմբաքանակի: Վերահսկվող ուսուցումը ներառում է հետազոտողի կողմից յուրաքանչյուր ժայռապատկերի պիտակավորումն ըստ իր բովանդակության՝ թույլ տալով, որ սովորեցված մոդելը ճշգրիտ կանխատեսի նոր, նախկինում չդիտարկված պատկերների բովանդակությունը: Կարելի է կիրառել նաև Չվերահսկվող ուսուցումը, երբ մոդելը սովորում է ըստ այն տվյալների, որոնք չի պիտակավորել հետազոտողը: Դա կնպաստի Հայաստանի ժայռարվեստի մի շարք հիմնարար խնդիրների լուծմանը, քանզի այն որոշակիորեն առանձնանում է հնությամբ, բազմաժանրությամբ և, հատկապես՝ կիրառական նշանակությամբ։ Ժայռապատկերների համար մշակված Մեքենական ուսուցման եղանակները կարող են կիրառվել մշակութաբանության այլ ոլորտներում՝ բարելավելով պատկերների ճանաչումը, վերլուծությունը և տվյալների դասակարգումը:
    Բեռնել

  • Արմեն Մարուքյան - Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Իրաքի Սինջար նահանգում եզդիների ցեղասպանության պատճառների և նախադրյալների համեմատական վերլուծություն
    15 Էջ | 22-37 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.22-37 | Լեզուն՝ Русский

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և Սինջարում եզդիների ցեղասպանության պատճառների և նախադրյալների համեմատական վերլուծության հիման վրա կարելի է արձանագրել, որ երկու նույնական հանցագործությունները շատ ընդհանրություններ ունեն։ Ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ եզդիների ցեղասպանությունն իրագործվեցին ռասիստական գաղափարախոսությունների հիման վրա: Եթե Հայոց ցեղասպանության իրականացման հիմքում պանթուրքիզմի գաղափարախոսությունն էր, ապա եզդիների ցեղասպանությունն իրագործվեց արաբիզմի և արմատական իսլամի գաղափարախոսության հիման վրա։ Երկու դեպքում էլ ցեղասպանությունների կազմակերպիչները նպատակ էին հետապնդում բնիկ ժողովուրդներին զրկել իրենց հայրենիքում ապրելու իրավունքից և տիրանալ նրանց բնօրրանին, ինչը դարձավ այդ հանցագործությունների կատարման հիմնական շարժառիթներից մեկը։ Ընդհանուր հատկանիշների հետ մեկտեղ, նկատվում են նաև որոշակի տարբերություններ: Հայոց ցեղասպանությունը և եզդիների ցեղասպանությունը իրականացվել են տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր տարածաշրջաններում, ինչն, անկասկած, իր ազդեցությունն է թողել այդ նույնաբովանդակ հանցագործությունների պատճառների և նախադրյալների վրա։ Երկու հանցագործությունների պատճառների և նախադրյալների հիմնական տարբերությունն այն է, որ եթե Հայոց ցեղասպանությունը ծրագրվել և նախապատրաստվել էր Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից՝ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, որի սկսվելն այդ հանցագործության իրագործաման ազդանշան դարձավ, ապա Սինջարում եզդիների ցեղասպանությունը նախապատրաստվել և իրականացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, որն իր վերահսկողության տակ էր վերցրել Իրաքի որոշ տարածքներ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Իրաքի իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում քրդական ինքնավարության մարմինները հանցակից դարձան այդ հանցագործություններին։
    Բեռնել

  • Անի Ֆիշենկճեան , Կարեն Մկրտչյան , Սեդա Օհանեան - Հայ վաճառականներու մասնակցութիւնը Մերձաւոր Արեւելքի տնտեսութեան զարգացման XVII–XIX դդ․
    21 Էջ | 48-69 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.48-69 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    Յօդուածը նուիրուած է XVII–XIX դդ. հայ վաճառականներու մասնակցութեամբ Մերձաւոր Արեւելքի տնտեսութեան զարգացման վերլուծութեան, որպէս տարածաշրջանի սոցիալական բացառիկ իրողութիւն, որ կարելի է դիտարկել նաեւ մէկ կողմէ որպէս, իսկ միւս կողմէ տեղական իսլամադաւան եւ քրիստոնէադաւան տարբեր կրօնական համայնքներու միջեւ խաղաղ գոյակցութեան արտայայտութիւն։Ըստ այդմ, ժամանակագրական տեսանկիւնէն հետազօտութեան մէջ ներկայացուած է XVII–XIX դդ., երբ Մերձաւոր Արեւելքի մէջ կը հատուէին կամ կը բախուէին Մեծ տէրութիւններու միջեւ շահերը։ Սակայն այդ դժուարին յարաբերութիւններու պայմաններուն որոշակի գործունէութիւն ծաւալած են հայ վաճառականները՝ իրար կապելով Արեւելքն ու Արեւմուտքը, այդպիսով իսկական կամուրջ հանդիսանալով Մերձաւոր Արեւելքի եւ եւրոպական հասարակութիւններու միջեւ։ Այս կարելի է բացատրել անով, որ Մերձաւոր Արեւելքի հայկական գաղթօճախները թէեւ փոքր ընդհատումներով կամ ժամանակ առ ժամանակ սկսան վերելք ապրիլ սուրիական, իրանական կամ իրաքեան հասարակութիւններու սոցիալական կառուցուածքի մէջ։ Կարելի է վստահաբար ըսել, որ առեւտրի մէջ յաջողակ ըլլալը նպաստած է հայկական գաղթավայրերու մէջ ազգային առանձնայատկութիւններու եւ նկարագիրի պահպանման:
    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Ազգային խնդիրները Վերակազամյալ Հնչակյան կուսակցության «Առաւօտ» պարբերականում
    12 Էջ | 70-82 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.70-83 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    1910 թ․ ապրիլին Կ․ Պոլսում Վերակազմյալ Հնչակյան կոսակցության գործիչ Միսաք Սուրյանը հրատարակում է «Առաւօտ» շաբաթաթերթը։ Սկզբից ևեթ թերթը բռնում է Օսմանյան կայսրությանը ընդդիմադիր ուղղություն, որի պատճառով մի քանի համար լույս տեսնելուց հետո երիտթուրքական կառավարության կողմից արգելվում է։ «Առաւօտի» հրատարակությունը վերսկսվեց 1919 թ․ ապրիլին։ Այն Վերակազմյալ հնչակյանների անպաշտոն խոսափողն էր, իսկ 1921 թ․ մարտ-հոկտեբերին՝ այդ կուսակցության Կ․Պոլսի օրգանը։ Իր էջերում թերթն արծարծել է բազմաթիվ հարցեր, որոնց շարքում առաջնային տեղ են գրավում Հայաստանի առաջին հանրապետության, Փարիզի վեհաժողովում Հայկական հարցի արծարծման, հայկական պատվիրակության գործունեության, ռուս-հայկական, Հայաստան-Անտանտ փոխհարաբերությունների, հայ ազգային ներքին կյանքի բարելավման խնդիրները։ «»Հայաստանի խորհրդայնացումից հետո «Առաւօտը», պահպանելով իր ազգային-ազատական ուղղվածությունը ու մերժելով բոլշևիզմի գաղափարախոսությունը, այնուամենայնիվ կանգնեց Հայոց պետության պաշտպանության դիրքերում և ծավալեց Խորհրդային Հայաստանին սատարելու լայն քարոզչություն։ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո պարբերականն այլևս չէր կարող շարունակել իր որդեգրած գաղափարական ուղին, և 1924 թ․ դադարեց լույս տեսնելուց։
    Բեռնել

  • Արմեն Կարապետյան - Հայկական բարենորոգումների հիմնահարցի արծարծումները «Հորիզոնի» էջերում
    14 Էջ | 84-98 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.84-98 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    Հայկական հարցը XX դարի սկզբին կրկին ձեռք բերեց սուր և հրատապ նշանակություն: Այն մի կողմից պայմանավորված էր բալկանյան ճգնաժամով և միջազգային նոր իրավիճակի ձևավորումով, մյուս կողմից օսմանյան հպատակության ներքո գտնվող արևմտահայության սոցիալ-տնտեսական վիճակի առավել վատթարացումով: Երիտթուրքերը շարունակեցին սուլթան Աբդուլ Համիդի՝ հայ ժողովրդին բնաջնջման ենթարկելու քաղաքականությունը: 1912 թ. աշնանից սկսվեցին եվրոպական տերությունների՝ գլխավորապես Ռուսաստանի բանակցությունները թուրքական իշխանությունների հետ արևմտահայկական նահանգներում անհրաժեշտ բարենորոգումներ անցկացնելու հիմնահարցի շուրջ: Միաժամանակ թուրքական կառավարող շրջանները էլ առավել խստացրեցին հայահալած գործընթացը՝ նպատակ ունենալով հայաթափել բնիկ հայկական տարածքները:Այս ամենը խորությամբ արտացոլվել և լուսաբանվել է Թիֆլիսում լույս տեսնող «Հորիզոն» ազդեցիկ հայկական պարբերականի էջերում՝ 1912–1914 թթ.: «Հորիզոնի» հրապարակումները մեր պատմության այդ բարդ և դրամատիկ դարաշրջանի ճշմարտացի արտացոլումն են, իսկական դաս և պատգամ՝ ներկա և գալիք սերունդներին:
    Բեռնել

  • Սիլվարթ Մալխասեան - Հայրենակցական միութիւններ եւ անոնց գործունէութիւնը Մուտրոսի պայմանագրէն ետք
    12 Էջ | 99-111 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.99-111 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն

    Օսմանեան Պետութեան եւ Դաշնակից պետութիւններու միջեւ 30 Հոկտեմբեր 1918-ին ստnրագրnւած Մուտրոսի պայմանագրէն ետք Կ. Պոլիս լեցուած էր հայ որբերով, այրիներով եւ տարագիրներով: Հայ համայնքը անոնց վէրքերը դարմանելու համար հիմնեց կամ վերակենդանացուց օգնութեան զանազան միութիւններ եւ հաստատութիւններ: Այդպիսիք էին հայրենակցական միութիւնները, որոնց գործունէութեան յաջողութեան համար օգնական կ՝ըլլան համայնքի բոլոր խաւերը: Յիշեալ միութիւնները թէ՛ գաւառի եւ թէ արտասահմանի մէջ կ՝ունենան մասնաճիւղեր: Իրենց հայրենակիցներnւն օգնական կ՝ըլլան թէ՛ բարոյականով, թէ՛ նիւթականով եւ կ՝աշխատին վերակենդանացնելnւ համար նաեւ իրենց գաւառը՝ կատարելով շէնքերու նորոգութիւններ: Հայրենակցական միութիւններ կը շարունակէն իրենց գործունէութիւնը մինչեւ 1922 թnւական: Երբ նոր քաղաքական պայմաններու պատճառաւ հայեր կը սկսին գաղթել Պոլսէն, իրերայաջորդ կերպով վերջ կը գտնէ նաեւ հայրենակցական միութիւններուն գործունէութիւնը։
    Բեռնել

  • Մարինե Հարությունյան - Արցախի դպրոցների գործունեության արտացոլումը «Հայկական աշխարհ» և «Արձագանք» պարբերականների էջերում (XIX դարի երկրորդ կես)
    18 Էջ | 81-99 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.81-99 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    XIX դարի 50–60-ական թթ. Ռուսաստանում և Անդրկովկասում ծավալված հասարակական-քաղաքական և մանկավարժական շարժումները բարերար ազդեցություն են թողել նաև հայկական դպրոցի ու մանկավարժական մտքի զարգացման վրա: Գործող հայկական հոգևոր դպրոցների կողքին բացվեցին նոր թեմական, եկեղեցական ծխական դպրոցներ: Արցախում հետզհետե սկսեցին բացվել արական, իգական, մեկդասյա, երկդասյա, երկսեռ դպրոցներ: Եկեղեցական ծխական դպրոցները գտնվում էին ծխական համայնքների տնօրինության տակ, որոնք պահվում էին եկեղեցու եկամուտներով և նվիրատվություններով։«Հայկական աշխարհ» ամսագիրը հանգամանորեն անդրադառնալով Շուշիի թեմական դպրոցի գործունեությանը՝ կարևորել է որոշ տեսուչների գործունեությունը, ընդգծել նրանց մանկավարժական հայացքների առանձնահատկությունները, ներկայացրել դպրոցի ներքին կանոնակարգը, ուսումնական դասընթացների գործընթացը: Պարբերականն իր գնահատականներ է տվել տեսուչների գործունեությանը, աշակերտների դաստիարակությանն ու դասավանդման ձևերին, ֆինանսական որոշ խնդիրների: «Հայկական աշխարհ» պարբերականն անդրադարձել է Արցախում XIX դարի երկրորդ կեսի դպրոցների գործունեությանը: «Արձագանք» գրական և քաղաքական շաբաթաթերթը Արցախի կենտրոնական շրջանների դպրոցների գործունեության լուսաբանմանը զուգահեռ, ուշադրություն է դարձրել նաև Արցախի հյուսիս-արևելյան շրջանների եկեղեցական ծխական դպրոցներին: Շաբաթաթերթը հետաքրքիր տեղեկություններ է տվել նաև Հայ բարեգործական ընկերության, ինչպես նաև առանձին անհատների բարեգործական աշխատանքների մասին՝ կապված հայկական դպրոցների գործունեության հետ:
    Բեռնել

  • Մյասնիկ Եսոյան - Եգիպտահայ մամուլի պատմությունից
    10 Էջ | 100-110 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.100-110 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    «Պարտեզ» շաբաթաթերթը XX դարասկզբի եգիպտահայ նշանավոր պարբերականներից է: Լինելով գիտական, գրական և մանկավարժական պարբերական՝ այն իր հրապարակումներով փորձել է դաստիարակել ընթերցողին, մղել դեպի գիտական, կրոնական ու բարոյական մտածողություն, ծանոթացնել հին ու նոր ավանդույթներին, բարքերին: Բացի այդ, պարբերականը անդրադարձ է կատարել ազգային ու տեղային բնույթի տարբեր իրադարձություններին՝ մեծ տեղ հատկացնելով 1904 թ. Սասունի ապստամբության, հայ-քրդական բախումների լուսաբանմանը: Ի տարբերություն եգիպտահայ «Փիւնիկ», «Արշալոյս», «Ազատ բեմ» պարբերականների, որոնք խիստ քննադատության են ենթարկել օսմանյան իշխանությունների հայահալած քաղաքականությունը, «Պարտեզը» բավարարվել է միայն որոշ տեղեկատվություն հաղորդելով՝ արևմտահայության դրության վերաբերյալ:
    Բեռնել

  • Անահիտ Աստոյան - Պոլսահայության ունեզրկումը 1908–1924 թթ.
    23 Էջ | 111-134 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.111-134 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Կ․Պոլսի տնտեսության մեջ հայերը և հույները տիրապետող դիրք էին գրավում, իսկ թուրք տնտեսվարողները հայտնվել էին աննախանձելի վիճակում։ Երիտթուրքերը 1908 թ․ իշխանության գալով՝ սկսեցին իրականացնել քրիստոնյաների ունեցվածքի հաշվին երկրի տնտեսությունը թրքացնելու իրենց ծրագիրը։ Եթե մինչև 1915 թ․ Կ․Պոլսի հայկական ազգապատկան կալվածքների գրավումով երիտթուրքերը նպատակ ունեին կանխել պոլսահայերի տնտեսական զարգացման ընթացքը, ապա Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սկսեցին վարել նրանց ունեզրկման բացահայտ քաղաքականություն։ Ավելի քան 34.000 պոլսահայերի տեղահանությունը, աքսորն ու սպանությունը տիրազուրկ դարձրին նրանց ունեցվածքը և հեշտացրին դրանց բռնագրավման ու յուրացման գործը։ 1922 թ. սեպտեմբերին Զմյուռնիայի հայերի և հույների կոտորածից և քաղաքի հրդեհից հետո, քեմալականները ծրագրել էին նույնը կրկնել նաև Կ.Պոլսում։ Թեև դաշնակից երկրների զինված ուժերը կանխեցին քրիստոնյաների տեղահանությունն ու կոտորածը, սակայն Անկարայի կառավարությունը հաստատուն մնալով Կ․Պոլսի քրիստոնյաներին տեղահանելու իր որոշման մեջ՝ այնպիսի վիճակ ստեղծեց քաղաքում, որը հայերին և հույներին ստիպեց կամավոր թողնել քաղաքը և հեռանալ։ Նրանց փախուստից հետո, քեմալական իշխանությունների ընդունած օրենքների և հրահանգների գործադրումը հնարավորություն տվեց ամբողջապես տիրանալու պոլսահայերից մնացած ողջ ունեցվածքին։
    Բեռնել

  • Մարիամ Հովսեփյան - «Ճակատամարտը» Խորհրդային Հայաստանում գաղթականների խնդիրների մասին (1920-1924 թթ.)
    14 Էջ | 135-149 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.135-149 | Լեզուն՝ Հայերեն

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո Կ. Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթը 1920–1924 թթ. հանգամանորեն անդրադարձել է Խորհրդային Հայաստանում ապաստանած արևմտահայ գաղթականների կացությանը, հիմնախնդիրներին և պետական կառույցների կողմից նրանց ապրելակերպի բարելավմանը միտված աշխատանքներին։ Այդ նյութերը վկայում էին, որ տարագիրների կենսապայմաններն աստիճանաբար կարգավորվում էին։ Թերթը կարևորում էր այն, որ Խորհրդային Հայաստանում ապրող հայությանն այլևս չէր սպառնում ցեղասպանվելու վտանգը։ «Ճակատամարտն» առաջնահերթ էր համարում Հայկական հարցի զարգացումներին անդրադառնալը, քանի որ այդ թեման հայ տարագիրների մտահոգությունների կենտրոնում էր։ Պարբերականը ներկայացնում էր թուրքական իշխանությունների գործադրած ջանքերը՝ Հայկական հարցը միջազգային հարաբերությունների ասպարեզից հանելու համար։ Լուսաբանվում էր Հայկական հարցին առնչվող միջազգային խորհրդաժողովների ընթացքը։ Թերթի խմբագրակազմը գտնում էր, որ սփյուռքում անհրաժեշտ է համախմբվել ազգային դիմագիծը պահելու և Խորհրդային Հայաստանին աջակցելու ծրագրերի շուրջ։ Խորհրդային Հայաստանում, ըստ պարբերականի հրապարակումների, գնահատելի աշխատանք էր տարվում երկրի վերաշինության գործում, որին օգտակար էին լինում արևմտահայ գաղթականները։ «Ճակատամարտի» աշխատակիցներն օբյեկտիվ պատկերացում էին տալիս նաև խորհրդային բռնաճնշումների մասին։ Նրանք գրում էին, որ Խորհրդային Հայաստանում գաղթականներին տեղ տալու համար նրանցից պահանջում էին դավանել համայնավարական գաղափարներ և ապրել միակուսակցական համակարգի պայմաններում։ Լրագիրը կարևորում էր արևմտահայ գաղթականների ինտեգրումը խորհրդահայ նոր իրականության մեջ։ Բացի այդ՝ խմբագրակազմը վստահ էր, որ Խորհրդային Հայաստանում կամ որևէ այլ երկրում հայտնված հայրենազրկված, ցեղասպանությունը վերապրած գաղթականները և նրանց ժառանգներն իրենց հոգիներում վառ էին պահելու պահանջատիրության ջահը։
    Բեռնել

  • Գևորգ Ստեփանյան - Հայկական տեղանունների և քարտեզների յուրացման ու նենգափոխման գաղափարաքաղաքական միտումները որպես «Մեծ Ադրբեջան» ծրագրի բաղադրիչներ
    15 Էջ | 5-20 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.5-20 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    Մեծ Ադրբեջան» ծրագրի մարտավարության բաղադրիչ մասն է կազմում նաև Արևելյան Այսրկովկասի և բռնազավթված ի բնե հայկական տարածքների հայակերտ տեղանունների թյուրքացումը, տեղագրական ու պատմական քարտեզների կեղծումը, գործընթաց, որ տակավին սկսվել էր արհեստածին «Ադրբեջան» կազմավորման ժամանակներից: Հայկական տեղանունների միտումնավոր խեղաթյուրումը, դրանց ամեն կերպ թյուրքական հնչողություն տալը նպատակ ունի «ապացուցելու» զավթված տարածքների թյուրք-ադրբեջանական պատկանելության առասպելի «իսկությունը»: Այս նենգամիտ քաղաքականության հետևանքով հայկական տեղանունները, ենթարկվելով թուրքերենի արտասանական առանձնահատկություններին, կրեցին համապատասխան փոփոխություններ, որ ռազմավարական և ժողովրդագրական տեսակետից Հայաստանի համար հղի է լուրջ վտանգներով:
    Բեռնել

  • Արմեն Մարուքյան - Օսմանյան կայսրությունում հայերի և Իրաքում եզդիների ցեղասպանությունների հետեվանքների և դատապարտման աստիճանների համեմատական վերլուծություն
    20 Էջ | 21-41 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.21-41 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    Ամփոփելով երկու հանցագործությունների դադարեցման նպատակով միջազգային միջամտության արդյունավետության, այդ հանցագործությունների հետևանքների և դատապարտման աստիճանի գնահատման հա-մեմատական վերլուծությունը, կարող ենք արձանագրել, որ բազմաթիվ ընդհանրությունների հետ մեկտեղ առանձնանում են հետևյալ էական տարբերությունները. 1. Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված Իրաքի Սինջար շրջանում եզդիների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարվող հանցագործությունները դադարեցնելու նպատակով միջազգային հանրության միջամտությունն ավելի նպատակային և արդյունավետ էր, քան թուրքական իշխանությունների կողմից Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության իրականացման ընթացքում։ 2. Ցեղասպանությունից հետո հայերը զրկվեցին իրենց հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան վերադառնալու իրավունքից, իսկ եզդի բնակչության մի մասը ահաբեկիչների հեռանալուց հետո հնարավորություն ունեցավ վերադառնալ հայրենի բնակավայրեր: Բացի այդ, ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն անհամեմատ ավելի մեծ ժողովրդագրական կորուստներ կրեց և ավելի ծանր հետևանքների առաջ կանգնեց, քան ահաբեկչական խմբավորման հանցագործություններից տուժած եզդի ժողովուրդը։ 3. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել և արձանագրվել է թուրքական ռազմական դատարանների կողմից, մինչդեռ Սինջարի եզդիների նկատմամբ կատարված հանցագործությունները դեռևս վերջնական իրավական գնահատական չեն ստացել։ Եզդիների դեմ կատարված հան-ցագործությունների իրավական որակումը բարդանում է նրանով, որ դրանք իրականացվել են ոչ թե պետական իշխանությունների, այլ ահաբեկչական խմբավորման կողմից։ 4. Ի տարբերություն ահաբեկիչների հանցագործություններին մասնակցած մահմեդական արաբների դեմ եզդիական խմբերի վրեժխնդրության դեպքերի, «Նեմեսիս» գործողության շրջանակներում ոչ թե հայերի ցեղասպանությանը մասնակցած սովորական թուրքեր կամ մահմեդականներ էին պատժվում, այլ այդ հանցագործության գլխավոր կազմակերպիչները, որոնց թուրքական ռազմական ատյանները հեռակա կարգով դատապարտել էին մահվան:
    Բեռնել

  • Արծվի Բախչինյան - Հայկական հիշատակումները «Պատվելի Ժոզեֆ Վոլֆի ճանապարհորդությունները և արկածները» գրքում
    16 Էջ | 42-58 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.42-58 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    Գերմանա-հրեական ծագումով բրիտանացի միսիոներ Ջոզեֆ Վոլֆը (1795–1862) Արևելք կատարած իր ուղևորություններն ամփոփել է վեց հատորներում, որոնցում առատ տեղեկություններ է տալիս հայության մասին։ Սույն հոդվածը ներկայացնում է նրա վերջին հատորը՝ «Պատվելի Ջոզեֆ Վոլֆի ճանապարհորդությունները և արկածները» (1860–1861), որը, կազմելով նրա ինքնակենսագրական հուշերը և 1821–1845 թթ. ուղևորությունների հանրագումարը՝ նույնպես հարուստ է հայոց մասին վկայություններով։ Դրանք վերաբերում են հայերին ոչ միայն իրենց հայրենիքում, այլև տարբեր տարածաշրջաններում ու երկրներում (Օսմանյան կայսրություն, Պարսկաստան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Հնդկաստան և այլն)։ Իր ուղևորությունների ընթացքում Վոլֆը հաճախ է հյուրընկալվել հայկական վանքերում, հիմնականում իջևանել է հայերի տներում, ինչն ընդլայնել է նրա գիտելիքները հայոց մասին։ Միսիոներ հեղինակը տեղեկություններ է հաղորդել թե՛ իր հանդիպած սովորական հայ բնակիչների, թե՛ ժամանակի աչքի ընկնող մի քանի հայերի մասին՝ հոգևոր թե աշխարհիկ։ Հայոց պատմության և մշակույթի իր քաջիմացությամբ նա երբեմն պատմական անդրադարձներ է կատարել՝ հեռավոր և մոտ ժամանակաշրջանների վերաբերյալ։ Ջոզեֆ Վոլֆի վերջին ուղեգրություն-ինքնակենսագրությունն արժեքավոր աղբյուր է՝ XIX դարի առաջին կեսի հայերի պատմության և ամենօրյա կյանքի, ինչպես նաև հայերի մեջ արևմտյան միսիոներների գործունեության ուսումնասիրման համար։
    Բեռնել

  • Մարինե Հարությունյան - Արցախի կրթական կյանքի արտացոլումը «Մշակ» թերթի էջերում (XX դարի սկիզբ)
    19 Էջ | 59-78 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.59-78 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    XX դարի սկզբներին Արևելյան Հայաստանի տնտեսական և քաղաքական կացությունը շարունակում էր մնալ ծանր: Կովկասում հաստատված գոլիցինյան ռեժիմը ուժեղացրեց հայահալած քաղաքականությունը: Խիստ վերահսկողության տակ դրվեց հայկական պարբերական մամուլը: Հայկական դպրոցների մեծ մասը շարունակում էր մնալ փակված: Էջմիածնի Սինոդի տեղեկագրի համաձայն՝ ամբողջ Արցախի թեմում 1903–1905 թթ. փակվող դպրոցների քանակը հասնում էր 25-ի: Սակայն հայկական մշակույթի ու կրթական օջախների նկատմամբ ցարական կառավարության ճնշումները չէին ընկճել հայերին: Նման պայմաններում նրանց մեջ ավելի էին ուժեղացել քաղաքական ու ազգային ինքնագիտակցությունն ու հայրենասիրության ոգին, ազգապահպանման ձգտումները: Որոշ մասնավոր դպրոցներ գաղտնի շարունակում էին իրենց գործունեությունը: Արցախում երեխաների հետ դասընթացները հիմնականում իրականացվում էին տնային պայմաններում: Արցախի թեմում հայկական դպրոցները վերաբացվեցին 1905–1906 թթ. ուսումնական տարում: Հոդվածում լուսաբանվում են Արցախի կրթական կյանքի զարգացմանը խոչընդոտող հանգամանքները (կապված 1903 թ. հունիսի 12-ի եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքի, 1905–1907 թթ. հայ-թաթարական ընդհարումների հետ), առանձին ուսուցիչների գործունեությունը: Արժևորվել է առանձին անհատների բարեգործական գործունեությունը՝ ըստ «Մշակ» թերթի նյութերի:
    Բեռնել

  • Իսկուհի Ավանեսյան - Արցախի բնակավայրերն ու ենթակառուցվածքները Ադրբեջանական ագրեսիայի թիրախում 2020 թ․ պատերազմի օրերին
    12 Էջ | 79-91 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.79-91 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    Մարդկության և իրավահավասարության դեմ ուղղված հանցագործությունները շարունակում են սպառնալիք մնալ աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը։ Նման հանցագործություններն ի հայտ եկան նաև 2020 թ․ Արցախի դեմ Ադրբեջանի վարած պատերազմական գործո-ղությունների ընթացքում։ 44-օրյա պատերազմը, որն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների լայնածավալ խախտումներով, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային հուշարձանների միտումնավոր թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ և պատերազմական այլ հանցագործություններով, հանգեցրեց հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանումների և ավերածությունների։ Պատերազմի հետևանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ բնակչությունը դարձավ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և զանգվածային ոճրագործությունների զոհ: Սույն հոդվածը նպատակ ունի վերհանելու 2020 թ․ պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի հանցագործությունները՝ Արցախի Հանրապետության բնակավայրերն ու ենթակառուցվածքները նպատակային և կանխամտածված թիրախավորումը։ Կատարված ուսումնասիրությունները վկայում վկայում են, որ մեզ հետաքրքող ժամանակահատվածում տարբեր շրջանների քաղաքացիական կառույցներ, բնակելի թաղամասեր, տներ հայտնաբերելու, թիրախավորելու և ոչնչացնելու, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով Ադրբեջանը կիրառել է ունեցած բոլոր զինատեսակները, այդ թվում արգելված տեսակներ։ Կարելի է պնդել, որ Ադրբեջանի զինված ուժերի միտումնավոր և պարբերաբար հարվածումը քաղաքացիական ենթակառուցվածքների առանցքային օբյեկտներին (էլեկտրականության, կապի, գազի և ջրամատակարարման համակարգեր, կամուրջներ, սննդի պահեստներ և այլն) նպատակ ուներ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների զրկել կյանքի տարրական պայմաններից և հետագա գոյատևման միջոցներից: Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ունեցել են համակարգված բնույթ և դրա հիմքում ընկած է եղել նաև խաղաղ բնակչությանն իրենց տներից պարտադրաբար հեռացնելու որոշում:
    Բեռնել

  • Տարոն Հակոբյան - Քաղաքական գործընթացներն Արցախում (1986–1991 թթ.)
    14 Էջ | 92-106 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.92-106 | Լեզուն՝ Հայերեն

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    Սույն հոդվածում ներկայացվում են 1986–1991 թթ. Արցախում տեղի ունեցած քաղաքական գործընթացները՝ հատկապես կարևորվել են Արցախյան շարժման նոր փուլի համատեքստում ստեղծված ընդհատակյա և ոչ ընդհատակյա կազմակերպությունների դերն ու նշանակությունը: Իրադարձությունների վերլուծությունը ցույց տվեց, որ շարժման նոր փուլը զարթոնք ապրեց ազգային նկարագիր ունեցող երիտասարդության և մտավորականության ջանքերի շնորհիվ: Հետագայում շարժման մեջ ձևավորվեց երկու հակառակ քաղաքական ուղղություն, որոնց պայքարը իր բացասական ազդեցությունը թողեց ազատագրական պայքարի որակի վրա: Քաղաքական պայքարի փոփոխության արդյունքում փորձ կատարվեց համախմբել քաղաքական ուժերին, սակայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության (ԼՂՀ) հռչակումից հետո տեղի ունեցած քաղաքական գործընթացները ապացուցեցին հակառակը: Ներքաղաքական խմորումները ավելի ակնհայտ դարձան 1992 թ. հունվարի 6–7-ը ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահի ընտրությունների ժամանակ, երբ բացահայտ երևաց երկու հակոտնյա քաղաքական ուժերի պայքարը: Իշխանության եկած ուժերին հաջողվեց պահպանել ներքաղաքական կայունությունը, դրսևորել քաղաքական կամք, որի արդյունքում երկիրը ժամանակավորապես դուրս եկավ ստեղծված իրավիճակից:
    Բեռնել

  • Համո Սուքիասյան , Գագիկ Ժամհարյան - Վերակառուցման ժամանակաշրջանի խորհրդային առօրեականության արտացոլումը «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում
    14 Էջ | 107-121 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.107-121 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն

    1985 թ. գարնանը ԽՍՀՄ-ում սկիզբ առած համալիր բարեփոխումները ստացան «Վերակառուցում» հավաքական անվանումը: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում հրապարակայնությունը հռչակվեց որպես գործունեության առանցքային սկզբունք: Հրապարակայնության քաղաքականությամբ հռչակված ազատականությունը Վերակառուցման տարիներին խթանեց նաև մամուլում խորհրդային հասարակության համար արգելված թեմաների արծարծումը։ Վերակառուցման քաղաքականության հետևանքով ստեղծված հարաբերական ազատության պայմաններում Խորհրդային Հայաստանում աշխուժացավ հասարակական կյանքը, ակտիվ գործելու հնարավորություն ստացան տարբեր խմբեր ու խմբակներ: Վերակառուցման տարիներին Հայաստանում ծավալվող իրադարձություններն իրենց ազդեցությունը թողեցին մամուլի հրապարակումների թեմատիկայի վրա: Քննադատությունը, սոցիալիստական անցյալը, ներկան ու գալիքը գնահատելու հրապարակախոսական նախաձեռնությունները մամուլում դարձան առավել առարկայական ու հասցեական: Արդյունքում՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի 1985–1988 թթ. համարներում մեծ քանակ են կազմում Խորհրդային Հայաստանի առօրյան արտացոլող սոցիալական, կենցաղային ուղղվածության հրապարակումները: 1988–1991 թթ. Հայաստանում տեղի ունեցած բախտորոշ իրադարձությունները (Ղարաբաղյան շարժում, ավերիչ երկրաշարժ, անկախության վերականգնում) կտրուկ փոխեցին բնակչության առօրյան, որն սկսեց ընթանալ աղետի բերած հոգեբանական ցնցումների հաղթահարման, ազգային հիմ-նախնդիրների շուրջ հանրային համախմբման և սոցիալ–տնտեսական մարտահրավերներին դիմակայելու տրամաբանությամբ: Այս ամենի հետևանքով «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում սկսում է գերակշռել համազգային նշանակության քաղաքական և տնտեսական խնդիրների լուսաբանումը:
    Բեռնել

  • Ռուբեն Գալիչյան - Ադրբեջանցի ազգի նախկին և ներկա լեզուները
    6 Էջ | 5-11 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.5-11 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    Ադրբեջանի Հանրապետության պատմաբանները քարոզում և պնդում են այն տեսությունը, որ Իրանի Ադրբեջան-Ատրպատական նահանգի լեզուն, որով այժմ խոսում են Իրանում, նույն լեզուն է, ինչով խոսում է Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդը: Նրանք ցանկանում են փաստել, որ երկուսն էլ նույն ցեղից են և ունեն նույն ծագումնաբանությունը, հետևաբար նույն ժողովուրդն են, ովքեր ներկայումս ապրում են երկու տարբեր երկրներում: Ելնելով այս անհիմն ենթադրությունից՝ նրանք տարածում են կեղծիք և ապատեղեկատվություն՝ ուղղված իրանական կողմին և հետամտելով նրանց անջատումը Իրանից և միացումը իրենց հանրապետության մեջ բնակվող «պատմական» եղբայրներին ու քույրերին։
    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ուրարտուի և Ասորեստանի պայքարը Ռուսա Սարդուրորդու գահակալության տարիներին՝ ըստ Կ. Ֆ. Լեման-Հաուպտի հետազոտությունների
    19 Էջ | 12-31 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.12-31 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    Հայկական լեռնաշխարհում և Հյուսիսային Միջագետքում 1898–1899 թթ. իրականացրած ճանապարհորդության ժամանակ գերմանացի արևելագետ Կ.Ֆ. Լեման-Հաուպտը և քիմիկոս Վ. Բելքը ընդօրինակեցին Թոփուզավայի երկլեզու արձանագրությունը: Արձանագրության թարգմանությունից հետո Կ.Ֆ. Լեման-Հաուպտն այն իրավացիորեն վերագրեց Ռուսա Սարդուրորդուն: Սույն սկզբնաղբյուրը հետազոտողի համար առանցքային դարձավ Ք.ա. VIII դարի վերջին Ուրարտուի և Ասորեստանի միջև ծավալված իրադարձությունների վերականգնման համար: Կ.Ֆ. Լեման-Հաուպտը Թոփուզավայի արձանագրությունում վկայված իրողություններով է պայ-մանավորում Ք.ա. 714 թ. Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու: Ուշագրավ է, որ հետազոտողը ճշգրիտ տեղորոշեց Մուծածիրի վայրը և քննելով Սար-գոն II-ի արշավանքի երթուղին, թեպետ թյուրիմացաբար, այն պատկերացրեց Վանա լճի ավազանով, սակայն արշավանքի վերջին փուլը վերականգ-նեց Ուրմիա լճի ավազանի արևմտյան շրջաններով: Ըստ էության դեռևս XX դարասկզբին Կ․Ֆ․ Լեման-Հաուպտի առաջարկած սույն տարբերակը, բացառությամբ Վանա լճի ավազան ասորեստանյան բանակի մուտքի, հանդիսանում է Սարգոն II-ի արշավանքի երթուղու ցարդ առանցքային քննարկվող վարկած:
    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Հնչակյան գործիչ Տաշիրի (Սիմոն Հովվյան) հասարակական-քաղաքական գործունեությունը 1915–1921 թթ.
    15 Էջ | 32-47 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.32-47 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    The First World War created a crisis within the ranks of the Hunchak Party, rendering its central administration in Paris virtually non-functional. Under these conditions, a new party leadership emerged in Tiflis, where Tashir (Simon Hovvian) was elected. By that time, he was already a prominent publicist, Hunchak theorist, and was recognised for his pedagogical work at the Gevorgyan Seminary in Etchmiadzin. Between 1916 and 1917, he contributed to the newspaper “Gaghapar,” also serving as its editor. The pages of this publication reflected his socialist worldview. Tashir was sceptical of the Armenian volunteer movement and associated the resolution of the Armenian Question with the triumph of the international social democracy and principle of national self-determination. Following the 1917 February Revolution, Tashir actively participated in the establishment of new local government institutions in Armenia. Between 1917 and 1920, as the inclination to join the RSDLP grew among the Hunchaks of Transcaucasia, Tashir advocated for the independent existence of the Hunchak Party. In 1919, he edited the newspaper “Gortsavor.” In his writings, Tashir argued that the liberation of the Armenian people depended not on the policies of the European powers, but on those of Soviet Russia, and on the internal conditions within the Armenian society.
    Բեռնել

  • Մարիամ Հովսեփյան - Հայաստանի Առաջին հանրապետության կրթամշակութային հիմնախնդիրների անդրադարձը «Ճակատամարտ» օրաթերթի էջերում (1918–1920 թթ․)
    11 Էջ | 48-59 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.48-59 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    1918 թ․ հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարը հնարավորություն տվեց Ցեղասպանությունից փրկված հայ մտավորականներին Կոստանդնուպոլսում հրատարակել թերթ և պարբերականներ։ Դրանց թվում էր բարձր վարկանիշ ունեցող «Ճակատամարտ» օրաթերթը։ Այն անդրադառնում էր հայ ժողովրդին մտահոգող տարբեր խնդիրների։ Դրանցից էին Հայաստանի Առաջին հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ կրթամշակութային ոլորտում առկա հիմահարցերը։ Պարբերականը դրանք լուսաբանում էր սեփական թղթակիցների պատրաստած լուրերի, հարցազրույցների և Հայաստանում տպագրվող մամուլից արված արտատպումների միջոցով։ Հրապարակումները օբյեկտիվ ու անաչառ էին, իսկ վերլուծական հոդվածները աչքի էին ընկնում իրենց լավատեսությամբ և պարունակում էին կրթության ու մշակույթի բնագավառներում եղած խնդիրների լուծման առաջարկներ։ Թերթը այդ հիմնահարցերը դրական լույսի ներքո է դիտարկել և ընդհանուր առմամբ կառավարության աշխատանքում նկատվող, թերություններին ներողամտորեն է մոտեցել՝ դրանք պայմանավորելով Հայկական հարցի զարգացումներով։ «Ճակատամարտը» կարևորում էր կրթված մասնագետների դերը և կրթամշակութային ոլորտի ձևավորումն ու զարգացումը՝ մայրենի լեզվի ու ազգային ավանդույթների հիմքի վրա։
    Բեռնել

  • Մարթա Մեժլումյան - Հայոց ցեղասպանությունը արվեստում, կինոյում և միջազգային հարաբերություններում
    12 Էջ | 60-72 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.60-72 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    Հայոց ցեղասպանությունը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել արվեստի մի շարք ձևերի համար, այդ թվում՝ կերպարվեստի, երաժշտության, գրականության և կինոյի։ Հատկապես կինոն առանձնանում է հանրության վրա իր զանգվածային ազդեցությամբ, ինչի պատճառով Թուրքիան բազմիցս փորձել է խոչընդոտել նմանատիպ ֆիլմերի արտադրությանը և միջազգային տարածմանը։ Ցեղասպանության թեմայով ֆիլմերի մեծ մասը ստեղծվել է Հայաստանի սահմաններից դուրս՝ հատկապես այն երկրներում, որտեղ կան խոշոր հայկական համայնքներ։ Այս կինեմատոգրաֆիկ ներկայացումները ընդգրկում են տարբեր ժանրեր՝ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերից մինչև պատմական վերարտադրություններ։ Դրանց մեծ մասը պատկերում է հայ ժողովրդի տառապանքները ցեղասպանության ընթացքում, ինչպես նաև դրա երկարաժամկետ հետևանքները սփյուռքի համատեքստում։
    Բեռնել

  • Մհեր Հարությունյան - Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պատմության վերաիմաստավորումը հայ պատմագրության գնահատմամբ
    18 Էջ | 73-91 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.73-91 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    Սույն հոդվածում վերաիմաստավորված են Արցախի Հանրապետութ-յան (ԱՀ) Պաշտպանության բանակի (ՊԲ) կազմավորման և զարգացման գործընթացի լուսաբանումը հայ պատմագրության մեջ ու պատմագրական առավել կարևոր գնահատականները: Թեև ՊԲ-ի պատմության առանձին դրվագներ լուսաբանվել են Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում հրատարակված բազմաբնույթ գրքերում ու ժողովածուներում, ՊԲ-ի կազմավորման ու անցած մարտական ուղու պատմությունը շարունակում է մնալ ուսումնա-սիրողների հետաքրքրության առանցքում:
    Բեռնել

  • Արմեն Պետրոսյան - Անգեղ Աստվածը հայոց հնագույն դիցաբանության մեջ
    16 Էջ | 92-108 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.92-108 | Լեզուն՝ Հայերեն

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    Հայ գրականության առաջին իսկ աղբյուրներից ավանդված է Անգեղ աստծու անունը, նրա հետ կապված Տորք կամ Տուրք Անգեղյայի առասպելը, որոնք արժանացել են տարբեր մեկնաբանությունների: Եղած աղբյուրների հիման վրա և տարածաշրջանային ու հնդեվրոպական կապերի բացահայտմամբ վերականգնվում են այդ աստծու կերպարը, գործառույթները: Մանրամասն քննությամբ հիմնավորվում է, որ Անգեղ անունը ստուգաբանվում է որպես «Անտեսանելի», որն այդպիսով զուգահեռն է հունարեն անդրաշխարհի Հադես աստծու անվանը: Հադեսը, որ կոչվում էր «Ստորերկրայքի Զևս», գլխավոր աստված Զևսի մի հիպոստասիսն էր, նրա մի ենթակերպարը (ընդհանրապես, մեծ աստվածները կարող են լինել երկնքի, երկրի և անդրաշխարհի տիրակալներ): Անտեսանելի են համարվել Ուրարտուի մեծ աստված Խալդին, իրանական Ահուրամազդան և հին վրացական կրոնի արարիչ աստվածը: Անգեղի կերպարը որոշակի կապեր է դրսևորում նաև U.GUR գաղափարագրով ներկայացված Հայասայի մեծ աստծու հետ, որով և Անգեղը վերականգնվում է որպես հնագույն հայկական դիցարանի մի մեծ աստծու անուն կամ մականուն:
    Բեռնել

  • Ռաֆիկ Նահապետյան - Հայ պատմիչները միջնադարյան Հայաստանում գործածված զենքերի ու սպառազինության մասին
    16 Էջ | 109-125 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.109-125 | Լեզուն՝ Հայերեն

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    Զինագործությունը միջնադարյան Հայաստանում հայերի արհեստագործական ամենահին ճյուղերից էր: Մյուսներից ավելի վաղ անջատվելով դարբնությունից՝ այն ի սկզբանե զուտ քաղաքային արհեստ էր: Հայ զինագործները միջնադարում մեծ համբավ էին ձեռք բերել: Միջնադարյան Անի և Դվին քաղաքները զինագործական արհեստի հայտնի կենտրոններ էին, և այստեղ արտադրվող նիզակների, թրերի, սրերի, դաշույնների, մարտական կացինների և այլ զինատեսակների հռչակը դուրս էր եկել երկրի սահմաններից: Հայ և օտար պատմիչները դարեր շարունակ նկարագրել են տվյալ ժամանակաշրջանին բնորոշ զենքերի ու սպառազինության տեսակները, դրանց առանձնահատկությունները, հաճախ հիացմունքով արտահայտվել դրանց մասին:
    Բեռնել

  • Արմեն Մարուքյան - Նախիջևանը համաթուրանական և համաշխարհային ծրագրերի «խաչմերուկում»
    20 Էջ | 5-25 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.5-25 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն

    Հայաստանի համար բախտորոշ Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, որոնցով հայ ժողովրդից օտարվեցին իր հայրենիքի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, անցած տասնամյակների ընթացքում բավական անդրադարձներ են կատարվել` ընդգծելով այդ փաստաթղթերի անարդարացի և միջազգային իրավունքի տեսակետից անօրինական լինելու հանգամանքները: Այդ պայմանագրերով ապօրինաբար Ադրբեջանի խնամատարությանը հանձնվեց Նախիջևանը և ներկայումս Բաքուն միակողմանի քայլեր է կատարում այդ ինքնավար հանրապետության կարգավիճակը փոխելու ուղղությամբ, ինչը Մոսկվայի և Կարսի գործող միջազգային պայմանագրերի դրույթների խախտում է: Սույն հոդվածի շրջանակներում ներկայացվում են համաթուրանական նպատակներից ելնելով Նախիջևանը Ադրբեջանին փոխանցելու Թուրքիայի դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև ինքնավար հանրապետությունը հայաթափելու Ադրբեջանի իշխանությունների հետևողական քաղաքականությունը: Քննարկվում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը փոխելու և կառավարման նոր կարգ հաստատելու Ադրբեջանի իշխանությունների ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական շարժառիթները: Հոդվածի նպատակն է ցույց տալ միջազգային պայմանագրային իրավունքի տեսակետից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը միակողմանիորեն փոխելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունների անօրինականությունը, ինչպես նաև նշել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի` Նախիջևանի կարգավիճակին վերաբերող դրույթների խախտման հնարավոր իրավաքաղաքական հետևանքները:
    Բեռնել

  • Հարություն Ալեքսանյան - Լոբբինգը և հակակոռուպցիոն քաղաքականությունը ԱՄՆ-ում. Դրանց կիրարումը Հայաստանի Հանրապետությունում
    11 Էջ | 26-37 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.26-37 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն

    Սույն հոդվածը ուսումնասիրում է լոբբինգի ինստիտուտը ԱՄՆ-ում՝ ներկայացնելով նրա պատմական զարգացումը, կարգավորման իրավական շրջանակը և իրական ծավալները՝ միաժամանակ մատնանշելով Հա-յաստանի Հանրապետությունում ամերիկյան փորձի կիրարկման կարևորությունը։ Առաձնակի ուշադրություն է հատկացվել ԱՄՆ-ում հայ լոբբիստական կազմակերպությունների գործունեությանը: ԱՄՆ-ում լոբբինգը ձևավորվել է որպես տնտեսական և քաղաքական գործունեության վիթխարի ոլորտ, որն իր հետ բերել է ինչպես ժողովրդավարական լայն հնարավո-րություններ, այնպես էլ կոռուպցիոն փորձություններ։ Հայաստանը, դրան հակառակ, մինչ օրս չունի լոբբինգի ամբողջական և արդյունավետ իրավա-կան կարգավորում՝ չնայած որ այն հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր դրույթներից մեկն է։ Հոդվածում հիմնավորվում է այն գաղափարը, որ Հայաստանը կարող է օգտվել լոբբինգի ամերիկյան մոդելի մի շարք բաղադրիչների ներդրման հաջողված փորձից՝ հատկապես թափանցիկության, լոբբիստների գրանց-ման, հանրային հասանելիության և վերահսկողության մեխանիզմների արդյունավետ կիրարկման օրինակներից՝ դրանք համապատասխանցնելով երկրի ինստիտուցիոնալ, ժողովրդավարական և մշակութային առանձնահատկություններին։ Հոդվածում ներկայացվում են մի շարք առաջարկություններ Հայաստանում լոբբինգի կարգավորման հարցում նախատեսվող հետագա բարեփոխումների ուղղությամբ։
    Բեռնել

  • Աստղիկ Ղազարյան - Հայ ավետարանական կրթական հաստատությունները Սիրիայում և Լիբանանում 1920–1940-ական թթ․
    17 Էջ | 38-55 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.38-55 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն

    Մերձավոր Արևելքի հայ համայնքների կրթական համակարգի ձևավորումն ու զարգացումը պատմականորեն պայմանավորված է եղել ոչ միայն կրթական պահանջներով, այլև ազգային, կրոնական ու մշակութային ինքնության պահպանման և վերականգնման հրամայականներով։ Հայ համայնքների կրթական կյանքը ձևավորվել է հիմնականում եկեղեցական կառույցների ներքո․ եկեղեցիների հովանու ներքո գործել են նախակրթարաններ՝ ընդգրկելով ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ և ավետարանական համայնքները։ Հայ ավետարանական կրթօջախները, որոնք սկսեցին ստեղծվել հատկապես ցեղասպանությունից հետո՝ 1920-ական թվականներին, առանձնանում էին ոչ միայն կրոնական, այլև ազգային կրթադաստիարակչական ուղղվածությամբ։ Այս դպրոցներում Սուրբ գրքի ուսուցմանը զուգահեռ մեծ ուշադրություն էր դարձվում հայոց լեզվի, գրականության և պատմության պատմության դասավանդմանը, մայրենի լեզվով աղոթքների կատարմանը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցմանը, ինչը հնարավորություն էր տալիս աշակերտներին շարունակել ուսումը բարձրագույն հաստատություններում։ Ավետարանական դպրոցների գործունեությունը հաճախ իրականացվում էր միսիոներների հովանու ներքո, որոնց աջակցությամբ բարելավվում էին շենքային պայմանները։ Հատուկ ուշադրություն էր դարձվում նաև աղջիկների կրթությանը՝ ապահովելով նրանց հավասար մասնակցություն կրթական գործընթացին։
    Բեռնել

  • - Չեխիայի Հանրապետությունում հայ համայնքի ձևավորումն ու պատմությունը (հենված է պատմողական-կենսագրական ուսումնասիրության վրա)
    11 Էջ | 56-67 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.56-67 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն

    Հետազոտությունը ներկայացնում է Չեխիայի Հանրապետությունում հայ համայնքի ձևավորումը և ներկայիս իրավիճակը՝ հիմնվելով առաջին միգրացիոն ալիքի ներկայացուցիչների հետ կենսագրական հարցազրույցների վրա: Այն ընդգծում է, թե ինչպես են ձևավորվում և փոխանցվում ինքնությունն ու հիշողությունը սփյուռքյան համատեքստում: Չնայած փոքրաքանակ, սակայն Չեխիայի հայ համայնքը հետխորհրդային միգրացիայի և մշակութային շարունակականության առանձնահատուկ օրինակ է: Բացահատվում են միգրացիայի հիմնական պատմական գործոնները՝ ինչպես Հայոց ցեղասպանությունը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը և ԽՍՀՄ փլուզումը և դրանց ազդեցությունը միգրացիոն ուղիների և կոլեկտիվ հիշողության վրա:Օգտագործելով պատմողականկենսագրական հարցազրույցների մեթոդը և հիմնվելով անդրազգայնականության և սփյուռքյան ինքնության տեսությունների վրա, հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են միգրանտները փոխազդեցության մեջ գմտնում մշակույթների և սերունդների հետ: Այն նաև բացահայտում է լեզվի, ընտանիքի և ամենօրյա գործառույթների խորհրդանիշային դերերը՝ պատկանելիության զգացումը պահպանելու համար:
    Բեռնել

  • Էդգար Չախոյան - ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերաիմաստավորումը ռուս-վրացական պատերազմի համատեքստում (2008–2009)
    19 Էջ | 68-87 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.68-87 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն

    Սույն հոդվածը ուսումնասիրում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների զարգացումն ու վերաիմաստավորումը 2008–2009 թթ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմի համատեքստում՝ բացահայտելով Վաշինգտոնի քաղաքականության իրական սահմանները և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական միջավայրի վրա։ Վերլուծվում են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության երկրորդ շրջանի առաջին տարիների ներքաղաքական զարգացումները, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտումները, ինչպես նաև ԱՄՆ-ի դիվանագիտական, քաղաքական և ֆինանսական աջակցության բնույթը պատերազմից առաջ և հետո։ Հոդվածում ցույց է տրվում, որ չնայած ԱՄՆ-ի հստակ հայտարարություններին Վրաստանի տարածքային ամբողջականության և եվրատլանտյան ինտեգրման աջակցության մասին, այդ աջակցությունը չի վերածվել ռազմական երաշխիքների, ինչն ակնհայտ դարձավ ռուս–վրացական հնգօրյա պատերազմի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է դարձվում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարների վերաիմաստավորմանը, Բուխարեստի գագաթնաժողովի քաղաքական հետևանքներին և Վաշինգտոնի արձագանքին 2008 թ. օգոստոսյան ռազմական գործողությունների ընթացքում։ Պատերազմից հետո հարաբերությունները ստացան առավել ինստիտուցիոնալացված ձև՝ 2009 թ. ռազմավարական համագործակցության խարտիայի ստորագրմամբ, սակայն Բարաք Օբամայի վարչակազմի օրոք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության նվազումը նոր մարտահրավերներ առաջ բերեց։ Հոդվածը կարևոր հետևություններ է առաջարկում նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության տեսանկյունից։
    Բեռնել

  • Արմեն Ասատրյան - Գևորգ արքեպս. Չորեքչյանի Վիրահայոց թեմի առաջնորդական առաջին շրջանը (1921–1927 թթ.)
    8 Էջ | 88-96 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.88-96 | Լեզուն՝ Հայերեն

    Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն

    Վիրահայոց թեմի պատմության մեջ աստվածահաճո գործունեությամբ իր մեծ դերակատտարությունն է ունեցել Գևորգ արքեպս. Չորեքչյանը: 1921 թ. աշնանը նշանակվելով Վիրահայոց թեմի առաջնորդ, Գևորգ արքեպս. Չորեքչյանը ձեռնամուխ է լինում լուծելու Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո թեմի առջև կուտակված բազում խնդիրներ: Իշխանությունների կողմից պետական մակարդակով սկիզբ առած հակաեկեղեցական պայքարի շրջանում թեմակալը բազմաթիվ գրություններ ու խնդրագրեր է ուղղել Վրաստանի պատկան մարմիններին, դեմ արտահայտվելով եկեղեցիների փակմանը։ Թեմակալը իշխանությունների առաջ մշտապես հարց է բարձրացրել թեմի վանքերի և եկեղեցիների իրավունքները պահպանելու և վերաբացելու կարևորության մասին։
    Բեռնել

  • Նարինե Հարությունյան - Արփիարյան-Հայկակը «Մշակ»-ի էջերում
    15 Էջ | 97-112 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.97-112 | Լեզուն՝ Հայերեն

    Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն

    Արփիար Արփիարյանի հրապարակախոսությունը համահունչ է «Մշակ»-ի գաղափարներին և պատահական չէ, որ նա թերթին աշխատակցել է Գրիգոր Արծրունու հրավերով և Մկրտիչ Փարթուգալյանի առաջարկությամբ։ Հարություն Սվաճյանից և Միքայել Նալբանդյանից հետո նա դարձավ կապող օղակ արևմտահայ և արեևլահայ մտավորականության միջև։ Ա․Արփիարյաննն առաջինն էր, որ հանգամանորեն ներկայացրեց Կ․ Պոլսի պատրիարքարանի և Ազգային ժողովի գործունեությունը։
    Բեռնել