Մհեր Հարությունյան - Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պատմության վերաիմաստավորումը հայ պատմագրության գնահատմամբ
18 Էջ | 73-91 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.73-91 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-04-16 | Գրախոսվել է՝ 2025-05-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29
Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն
Սույն հոդվածում վերաիմաստավորված են Արցախի Հանրապետութ-յան (ԱՀ) Պաշտպանության բանակի (ՊԲ) կազմավորման և զարգացման գործընթացի լուսաբանումը հայ պատմագրության մեջ ու պատմագրական առավել կարևոր գնահատականները: Թեև ՊԲ-ի պատմության առանձին դրվագներ լուսաբանվել են Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում հրատարակված բազմաբնույթ գրքերում ու ժողովածուներում, ՊԲ-ի կազմավորման ու անցած մարտական ուղու պատմությունը շարունակում է մնալ ուսումնա-սիրողների հետաքրքրության առանցքում:
Բանալի բառերԱրցախի Հանրապետություն Պաշտպանության բանակ հայ պատմագրություն ինքնապաշտպանություն չճանաչված պետություն պարբերացում պատմաքաղաքական դիսկուրս:
