Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Ռաֆիկ Նահապետյան - Հայ պատմիչները միջնադարյան Հայաստանում գործածված զենքերի ու սպառազինության մասին
    16 Էջ | 109-125 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.109-125 | Լեզուն՝ Հայերեն

    Ստացվել է՝ 2025-04-21 | Գրախոսվել է՝ 2025-05-12 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    Զինագործությունը միջնադարյան Հայաստանում հայերի արհեստագործական ամենահին ճյուղերից էր: Մյուսներից ավելի վաղ անջատվելով դարբնությունից՝ այն ի սկզբանե զուտ քաղաքային արհեստ էր: Հայ զինագործները միջնադարում մեծ համբավ էին ձեռք բերել: Միջնադարյան Անի և Դվին քաղաքները զինագործական արհեստի հայտնի կենտրոններ էին, և այստեղ արտադրվող նիզակների, թրերի, սրերի, դաշույնների, մարտական կացինների և այլ զինատեսակների հռչակը դուրս էր եկել երկրի սահմաններից: Հայ և օտար պատմիչները դարեր շարունակ նկարագրել են տվյալ ժամանակաշրջանին բնորոշ զենքերի ու սպառազինության տեսակները, դրանց առանձնահատկությունները, հաճախ հիացմունքով արտահայտվել դրանց մասին:

    Բանալի բառերմիջնադարյան Հայաստան հայ պատմիչներ զինագործություն պարսպաքանդ մեքենա նետ ու աղեղ սուր նիզակ

    Բեռնել