Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Նարե Շալունց - Կերպարանափոխությունը առածային խոսույթում. մարդկային էության բնութագրի լեզվաճանաչողությունը
    19 Էջ | 120-139 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.120-139 | Լեզուն՝ Հայերեն

    Ստացվել է՝ 2026-03-10 | Գրախոսվել է՝ 2026-03-26 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30

    Տպագրված է 2026 N 1 (40) / Բանասիրություն

    Առածային խոսույթում կերպարանափոխության լեզվաճանաչողական կաղապարը ֆրանսերեն ու հայերեն առածների օրինակով վերհանում է մարդկային էության բնորոշումն ու հատկանիշների ճանաչողությունը: Կենդանական աշխարհի պատկերի ու հասկացութային փոխհաբերությունների օգնությամբ դիտարկվում են մարդկային բնույթն ու վարքագծի կաղապարները, և այս համատեքստում ընդգծվում է կերպարանափոխության բացասական հարանշանակությունը: Վերոնշյալի հիմքը վարքագծի ու լայն իմաստով ինքնության փոփոխության հիմնահարցն է, ինչը քննվում է ինչպես գոյաբանական հարթությունում, այնպես էլ հասկացութային ընկալման մակարդակում՝ լինելու և թվալու սահմանագծին: Շեշտադրվել է պատճառա-հետևանքայնության վերլուծությունը՝ նոր ինքնության կառուցման համատեքստում: Հարկ է նշել, որ առածային խոսույթն ընդգծում է մարդկային բնույթի հաստատուն լինելը, իսկ կերպարանափոխության արտաքին դրսևորումը ներքին որևէ փոփոխության չի հանգեցնում: Քննության առարկա առածներում լեզվաճանաչողական ու լեզվաոճական դիտանկյունից վերլուծվել են արտաքին ազդեցության ձախողման, բնածին հատկությունների, վարքագծի վրա էության արտապատկերման ճանաչողական կաղապարները:

    Բանալի բառերկերպարանափոխություն առածային խոսույթ մարդկային էություն կենդանուն հասկացութային փոխաբերություն լինել թվալ

    Բեռնել