Անահիտ Բեքարյան - Դավիթ Էվերեկլյան. Մոնրեալյան գործունեություն
19 Էջ | 180-199 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.180-199 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-07-13 | Գրախոսվել է՝ 2025-07-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29
Տպագրված է 2025 N 2 (38) / Արվեստագիտություն
Սփյուռքահայ թատրոնի հիմնական դերակատարներից մեկի՝ Դավիթ Էվերեկլյանի թատերական ուղին սկսվել է 1943-ին Լիբանանում: Իր մասնակցությունը բերելով լիբանանահայ կյանքին՝ նա հիմնում է «Լիբանանահայ», «Պետրոս Ադամյան», «Գերմանիկ», «Պեյրութահայ քուլիսականներու» թատերախմբերը։ Իր բեմադրությամբ և դերակատարությամբ հանդես է գալիս բազմաթիվ ներկայացումներում՝ կերպավորելով ինչպես հայ, այնպես էլ օտար հեղինակների հերոսներին:
Բանալի բառերԴավիթ Էվերեկլյան Մոնրեալ սփյուռք թատերախումբ դերասան թատրոնի պատմաբան բեմադրություն:
Նորա Մելքոնյան - Գաբրիել Սունդուկյանի վոդևիլների կերպարակերտման արվեստը
11 Էջ | 108-119 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.108-119 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2026-04-22 | Գրախոսվել է՝ 2026-04-23 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Բանասիրություն
Սունդուկյանի վոդևիլները առանձնանում են ոչ միայն իրենց կատակերգական կառուցվածքով, այլև խորը սոցիալական ենթատեքստով և կերպարների բազմաշերտ զարգացմամբ։ Հեղինակը ստեղծում է տիպական, սակայն միևնույն ժամանակ անհատականացված կերպարներ, որոնք արտացոլում են ժամանակի սոցիալական հարաբերությունները, բարոյական արժեքները և հակասությունները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Սունդուկյանը հմտորեն համադրում է հումորը քննադատական մոտեցման հետ՝ բացահայտելով սոցիալական անհավասարությունը, կեղծ բարոյականությունը և նյութապաշտությունը։ Հատկանշական է նաև, որ նրա կերպարները հաճախ կրում են մշակութային խաչաձևումներ, օրինակ՝ Յավանգուլի կերպարը, որը ներկայացնում է հայկական և վրացական մշակույթների միաձուլումը։ Իր կերպարների միջոցով Սունդուկյանը հաճախ բարձրացնում է հասարակության բարոյական և սոցիալական անկման խնդիրները։ Նրա հերոսները հաճախ հայտնվում են ներքին և արտաքին հակասությունների կենտրոնում՝ կանգնելով հին և նոր արժեքների, նյութական շահերի և բարոյական սկզբունքների բախման առջև։
Բանալի բառերվոդևիլ դրամատուրգիա եվրոպական մշակույթ Գաբրիել Սունդուկյան կերպարակերտում արժեքներ թատրոն
Մարո Ղուկասյան - Հակոբ Պարոնյանի մի քանի ծածկանունների շուրջ
11 Էջ | 140-151 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.140-151 | Լեզուն՝
ՀայերենՍտացվել է՝ 2026-03-08 | Գրախոսվել է՝ 2026-03-27 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Բանասիրություն
Տարբեր ժամանակներում գրողները նախընտրել են ստեղծագործել ծածկանունով կամ անստորագիր: Ինչո՞ւ է առհասարակ գրողը ներկայանում ծածկանունով կամ կեղծանունով: Պատճառները շատ են ու յուրաքանչյուր գրողի համար ունեցել և կարող են ունենալ իրենց ուրույն հիմքերը` երկար անունը կարճով փոխարինելը, նման կամ նույն անունը կրող մեկ այլ գրողից տարբերվելը, ազգային ծագումը թաքցնելը, ավելի խոսուն անունով հայտնի դառնալը, գաղտնիությունը, հեղինակի հասարակական դիրքը, գրաքննությունը և այլն:
Մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը ևս իր ստեղծագործությունների, հոդվածների մեծ մասը ստորագրել է ծածկանունով կամ հրապարակել դրանք անստորագիր: Հոդվածում մասնավորապես անդրադարձ է կատարվում «Մեղու» և «Թատրոն» երգիծաթերթերում գրողի այն երկերի դերանուն-ծածկանուններին և մի քանի այլ ծածկանունների, որոնք տարիներ շարունակ չեն վերագրվել Պարոնյանին: Քննության են առնվում Հ. Պարոնյանի կողմից այդ ծածկանունների գործածության շարժառիթները, ներկայացվում է ծածկանունների կիրառության քանակական վիճակագրություն, և ընդգծվում են դրանց գործածման անհամապատասխանություններն ու հնարավոր պատճառները:
Բանալի բառերՀակոբ Պարոնյան ծածկանուն կեղծանուն «Մեղու» երգիծաթերթ «Թատրոն» երգիծաթերթ դերանուն-ծածկանուն անստորագիր
