Լիանա Օհանյան - Կարինե Խոդիկյանի կենսագրական, ստեղծագործական դիմապատկերը և «Երկու պիես» ժողովածուն
11 Էջ | 146-157 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.146-157 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-05-24 | Գրախոսվել է՝ 2025-06-18 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29
Տպագրված է 2025 N 2 (38) / Բանասիրություն
Հայ ժամանակակից արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Կարինե Խոդիկյանը մեր օրերի այն կին գրող-ներից է, որի գրական-հեղինակային դիմապատկերն արտացոլում են իր բազմաժանր ստեղծագործությունները: Նա եղել է «Գարուն» ամսագրի արձակի և պոեզիայի բաժնի խմբագիր (1989–2001 թթ.), Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար (2004–2008 թթ.), «Դրամատուրգիա» գրական-գեղարվեստական հանդեսի հիմնադիր-գլխավոր խմբագիր (2000 թ․ առ այսօր), «Գրական թերթի» գլխավոր խմբագիր (2001–2004 թթ. և 2012 թ. առ այսօր), «www.tatron-drama.am» կայքի հիմնադիր-խմբագիր (2018 թ․ առ այսօր) և այլն։
Բանալի բառերԿարինե Խոդիկյան գրող գրական-մշակութային գործիչ «Գրական թերթ» «Դրամատուրգիա» ստեղծագործական աշխարհ պիեսներ։
Նորա Մելքոնյան - Գաբրիել Սունդուկյանի վոդևիլների կերպարակերտման արվեստը
11 Էջ | 108-119 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.108-119 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2026-04-22 | Գրախոսվել է՝ 2026-04-23 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Բանասիրություն
Սունդուկյանի վոդևիլները առանձնանում են ոչ միայն իրենց կատակերգական կառուցվածքով, այլև խորը սոցիալական ենթատեքստով և կերպարների բազմաշերտ զարգացմամբ։ Հեղինակը ստեղծում է տիպական, սակայն միևնույն ժամանակ անհատականացված կերպարներ, որոնք արտացոլում են ժամանակի սոցիալական հարաբերությունները, բարոյական արժեքները և հակասությունները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Սունդուկյանը հմտորեն համադրում է հումորը քննադատական մոտեցման հետ՝ բացահայտելով սոցիալական անհավասարությունը, կեղծ բարոյականությունը և նյութապաշտությունը։ Հատկանշական է նաև, որ նրա կերպարները հաճախ կրում են մշակութային խաչաձևումներ, օրինակ՝ Յավանգուլի կերպարը, որը ներկայացնում է հայկական և վրացական մշակույթների միաձուլումը։ Իր կերպարների միջոցով Սունդուկյանը հաճախ բարձրացնում է հասարակության բարոյական և սոցիալական անկման խնդիրները։ Նրա հերոսները հաճախ հայտնվում են ներքին և արտաքին հակասությունների կենտրոնում՝ կանգնելով հին և նոր արժեքների, նյութական շահերի և բարոյական սկզբունքների բախման առջև։
Բանալի բառերվոդևիլ դրամատուրգիա եվրոպական մշակույթ Գաբրիել Սունդուկյան կերպարակերտում արժեքներ թատրոն
