Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Նաիրա Համբարձումյան - Écriture féminine ֆենոմենը և պոետական լեզվի համակարգումը արեվմտահայ կին հեղինակների քերթվածներում
    22 Էջ | 150-172 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.150-172 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-08-21 | Գրախոսվել է՝ 2024-08-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Բանասիրություն

    1960-ական թվականներից մեծ է հետաքրքրությունը կնոջական գրականություն ֆենոմենի նկատմամբ: Ուսումնասիրության նպատակն է՝ արևմտահայ կին հեղինակների երկերի պոետիկայի առանձնահատկությունների օրինակով ուսումնասիրել կնոջական գրականություն ֆենոմենի առանձնահատկությունները, վերարժևորել ոչ միայն 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին հեղինակների՝ կանանց ազատագրության հիմնախնդիրի շուրջ ունեցած փոխառնչություններն ու վերաբերմունքը, այլև ֆրանսիացի փիլիսոփա Հելեն Սիքսուի առաջադրած écriture féminine գաղափարը: Ուսումնասիրության խնդիրն է՝ արևմտահայ կին հեղինակների քերթվածները քննել ոչ միայն կին-սուբյեկտ և ներկայություն-հոգեվիճակ-տրամադրություն-լեզու քառաստիճան իմաստաբանական և գաղափարաբովանդակային հայեցակարգերը, այլև բանաստեղծության իրադարձականության վերլուծության տիրույթները։ Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի միջգիտակարգայնությամբ, ըստ որի՝ այն վերլուծվել է գրականագիտության, լեզվաբանության և փիլիսոփայության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում՝ գրականագիտական, լեզվաբանական, պատմահամեմատական համադրական և ֆենոմենոլոգիական մեթոդների կիրառմամբ: Այսօրինակ վերլուծություն կատարվում է առաջին անգամ: Այն կարևոր է և արդիական ոչ միայն միջգիտակարգայնության, այլև հայագիտության մեջ կանանց հիմնախնդրի վերլուծության տեսանկյունից։

    Բանալի բառերՀելեն Սիքսու écriture feminine կին-սուբյեկտ լեզու-համակարգ լեզու-կեցության տուն ներկայություն-հոգեվիճակ-տրամադրություն գինոքննադատություն։

    Բեռնել