Նելլի Պետրոսյան - Բարոյակրթական և բարոյադաստիարակչական հայացքների արտացոլումը Ներսես Շնորհալու երկերում
10 Էջ | 162-172 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.162-172 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-11-11 | Գրախոսվել է՝ 2025-12-09 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19
Տպագրված է 2025 N 3 (39) / Բանասիրություն
Ամենայն հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալին (մոտ. 1100–1173 թթ.) եկեղեցական, մշակութային, քաղաքական, գրական, գիտական և մանկավարժական բեղուն գործունեություն է ծավալել տարբեր ոլորտներում: Նա իր բազմաժանր ստեղծագործություններով հաստատել է հայ գրականության, մասնավորապես բանաստեղծական մշակույթի առաջընթացը: Նրա հանճարի կնիքն են կրում միջնադարյան գրեթե բոլոր ծիսական մատյանները, որոնց կատարելագործմանը նա նպաստել է որպես աստվածաբան, դավանաբան, մեկնիչ, ծիսագետ, իմաստասեր և արվեստագետ: Նրա հոգևոր բնույթի ստեղծագործությունները և շարականները զարգացման մի նոր՝ ավելի բարձր աստիճանի բարձրացրեցին հայ միջնադարյան արվեստը, թե՛ գրականությունը, թե՛ երաժշտությունը: Ինչպես նաև Շնորհալին իր նպաստն է ունեցել Պատարագի տեքստի և Հայոց «Պատարագամատույցի» կամ «խորհրդատետրի» կազմավորմանը, որը սկիզբ էր առել առաքելական շրջանում, բայց ամբողջացավ ավելի ուշ՝ X դարում: Դարերի ընթացքում հիմնականում այն հարստացավ Գրիգոր Լու-սավորչի, Սահակ Պարթևի, Հովհան Մանդակունու, Գրիգոր Նարեկացու կողմից, իսկ XI դարում արդեն Ներսես Շնորհալու ջանքերով: Հատկապես մեծ է Շնորհալի կաթողիկոսի բերած նպաստը ժամերգությանը, որի մեջ ներմուծվեցին նրա բազում աղոթքները, հորդորներն ու երգերը: Ընդ ո-րում, արդյունքում Շնորհալին թարմացրեց նաև դրանց բովանդակությունը:
Փաստորեն հնագույն ժամանակներից սկսած մարդկային հարաբերությունները որոշակի թույլատրելի սահմաններում պահելու խնդրում կարևոր դեր ունեին բարոյականության վերաբերյալ ժամանակի պատկերա-ցումները, կրոնական ծեսերն ու արարողությունները: Քրիստոնեությունն էլ արմատական փոփոխության սկիզբ դրեց մարդկանց բարոյագիտական պատկերացումների բնագավառում: Ինչին հետամուտ եղան հայ և ընդհանրական եկեղեցու բազմաթիվ հայրեր: Շնորհալին էլ նրանց շարքում իր ուրույն տեղն ունեցավ: Բազմաշնորհ գործչի գրական հսկայական ժառանգության մեջ դրանք նկատելի արտացոլված են նրա բարոյադաստիարակչական և բարոյակրթական հայացքների ներքո: Ինչն էլ հանդիսանում է ներկայիս աշխատանքի հիմնական առանցքը:
Բանալի բառերՆերսես Շնորհալի ստեղծագործություն եկեղեցական մատենագրություն դավանաբանական պայքար խրատական բազմատաղանդություն համաքրիստոնեական սկզբունքներ հումանիզմի հայեցակետ
