Մարո Ղուկասյան - Հակոբ Պարոնյանի մի քանի ծածկանունների շուրջ
11 Էջ | 140-151 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.140-151 | Լեզուն՝
ՀայերենՍտացվել է՝ 2026-03-08 | Գրախոսվել է՝ 2026-03-27 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Բանասիրություն
Տարբեր ժամանակներում գրողները նախընտրել են ստեղծագործել ծածկանունով կամ անստորագիր: Ինչո՞ւ է առհասարակ գրողը ներկայանում ծածկանունով կամ կեղծանունով: Պատճառները շատ են ու յուրաքանչյուր գրողի համար ունեցել և կարող են ունենալ իրենց ուրույն հիմքերը` երկար անունը կարճով փոխարինելը, նման կամ նույն անունը կրող մեկ այլ գրողից տարբերվելը, ազգային ծագումը թաքցնելը, ավելի խոսուն անունով հայտնի դառնալը, գաղտնիությունը, հեղինակի հասարակական դիրքը, գրաքննությունը և այլն:
Մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը ևս իր ստեղծագործությունների, հոդվածների մեծ մասը ստորագրել է ծածկանունով կամ հրապարակել դրանք անստորագիր: Հոդվածում մասնավորապես անդրադարձ է կատարվում «Մեղու» և «Թատրոն» երգիծաթերթերում գրողի այն երկերի դերանուն-ծածկանուններին և մի քանի այլ ծածկանունների, որոնք տարիներ շարունակ չեն վերագրվել Պարոնյանին: Քննության են առնվում Հ. Պարոնյանի կողմից այդ ծածկանունների գործածության շարժառիթները, ներկայացվում է ծածկանունների կիրառության քանակական վիճակագրություն, և ընդգծվում են դրանց գործածման անհամապատասխանություններն ու հնարավոր պատճառները:
Բանալի բառերՀակոբ Պարոնյան ծածկանուն կեղծանուն «Մեղու» երգիծաթերթ «Թատրոն» երգիծաթերթ դերանուն-ծածկանուն անստորագիր
