Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Նաիրի Գալստանյան - Սերգեյ Փարաջանովի հայկական պարադոքսը
    13 Էջ | 191-204 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.191-204 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-06-01 | Գրախոսվել է՝ 2024-06-07 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Արվեստագիտություն

    Համաձայն մի պատմության, որը պատմում էր Սերգեյ Փարաջանովը, ինքը ծնվել է ոչ թե 1924 թվականի հունվարին, ինչպես համարում են, այլ 1923 թ. նոյեմբերին: Հայրը, ըստ նրա, այնքան է ուրախացել, որ վերջապես որդի է ունեցել, որ ուրախությունից մի քանի շաբաթ խնջույք է արել:Հետևաբար, ըստ այս հորինված կամ իրական վարկածի, Փարաջանովի 100-ամյակը զարմանալիորեն համընկնում է հայ կինոյի 100-ամյակի հետ, որը նշվեց Երևանում, 2023 թ. նոյեմբերին, ինչի առիթով էլ գրվել է այս հոդվածը:Փարաջանովի՝ «հայ կինոռեժիսոր» (Armenian filmmaker) ձևակերպումը խնդրահարույց է Արևմուտքում, որտեղ հաճախ ասվում է ոչ թե «հայ», այլ «ծագումով հայ» կինոռեժիսոր: Երբեմն նաև նա ներկայացվում է որպես «վրացի», «ռուս» կամ «խորհրդային» արվեստագետ:Փարաջանովի ստեղծագործական ամբողջությունն ընդգրկված է մեկ ընդհանուր պարադոքսի մեջ, որը կարելի է բնորոշել որպես պայմանական սահմանագծից այս կամ այն կողմ ազատ և անսպասելիորեն անցնելու յուրահատուկ ճկունություն: Դա վերաբերում է նաև իմաստաբանական (սեմանտիկ) սահմանագծին և սահմանմանը:«Նռան գույնը» ֆիլմում այս սկզբունքը տեսականորեն և տեսանելիորեն խտացված է: Անգամ որոշ կինոքննադատներ համարել են, որ «Նռան գույնը» բնավ ֆիլմ չէ, քանի որ այն խախտում է կինոյի էությունը որպես «շարժում»: Այսպիսով, Փարաջանովին որպես «հայ կինոռեժիսոր» բնութագրության երկու բառերն էլ խնդրահարույց դարձան, մինչդեռ երկուսն էլ ճշգրիտ են: Այսինքն` պարադոքսի էությունը նրա մեջ է, որ Փարաջանովին հաջողվում է գտնվել սահմանագծի հակադիր կողմերում միաժամանակ:

    Բանալի բառերՓարաջանով կինո հայ կինոռեժիսոր պարադոքս իդիոտ Գոդար Պազոլինի

    Բեռնել

  • Իվեթ Թաջարյան - Օբյեկտիվի և կոլաժի միջև․ Սերգեյ Փարաջանովի և Յուրի Մեչիտովի գեղարվեստական երկխոսությունը
    14 Էջ | 173-187 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.173-187 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-08-21 | Գրախոսվել է՝ 2025-10-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19

    Տպագրված է 2025 N 3 (39) / Արվեստագիտություն

    Հոդվածը նպատակ ունի ուսումնասիրելու հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (1924–1990) և վրաց լուսանկարիչ Յուրի Մեչիտովի (ծ. 1950) միջև ձևավորված արվեստաբանական փոխազդեցությունները՝ հատկապես կենտրոնանալով 1970–1980-ական թվականների ընթացքում նրանց լուսանկարների և դրանցից ստեղծված կոլաժների վրա։ Չնայած Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմով ձեռք է բերել միջազգային ճանաչում, սակայն նրա լուսանկարների հիմքով ստեղծված կոլաժները շատ քիչ են ներկայացվել: Այս ուսումնասիրությունը շեշտադրում է նրա ստեղծագործական գործակցությունը Մեչիտովի հետ, որի դիմանկարներն ու վավերագրական լուսանկարները բացահայտում են «ռեժիսոր-արվեստագետ» կերպարի նոր կողմերը։ Հիմք ընդունելով հարցազրույցները, հուշագրությունները և լուսանկարչական արխիվները՝ հոդվածում վերլուծվում է, թե ինչպես էր Փարաջանովը բեմականացնում իր կերպարը Մեչիտովի օբյեկտիվի առաջ՝ առօրյա ժեստերին հաղորդելով այլաբանական իմաստ։ Հատուկ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, թե ինչպես Մեչիտովի լուսանկարները վերածվեցին Փարաջանովի կոլաժների աղբյուրների, որտեղ առանձին պատկերները վերաիմաստավորվում էին՝ դառնալով բազմաշերտ ստեղծագործություններ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Մեչիտովի վավերագրական գործելակերպը հատվում էր Փարաջանովի սյուրռեալիստական զգայնության հետ՝ ձևավորելով այնպիսի ժառանգություն, որը հաղթահարում է սահմանները կինոյի, լուսանկարչության և կերպարվեստի միջև։ Սույն հոդվածը գալիս է հաստատելու, որ հանրությանը հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը հանդես է գալիս որպես բազմաշերտ և բազմակողմանի արվեստագետ։ Նրա ստեղծագործական տեսադաշտը չի սահմանափակվում միայն կինեմատոգրաֆիայով․ Փարաջանովը հանդես է գալիս նաև որպես կոլաժիստ, լուսանկարիչ, գեղանկարիչ և այլ արտահայտչաձևերի կրող։ Ուսումնասիրության այս դիտարկումն ընդգծում է նրա բազմակողմանի ստեղծագործական ինքնությունը։

    Բանալի բառերՍերգեյ Փարաջանով Յուրի Մեչիտով կինո հայ կինոռեժիսոր լուսանկարչություն կոլաժ կերպարվեստ

    Բեռնել