Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Արմեն Մարուքյան - Հայերի Ցեղասպանության և Բոսնիա-Հերցեգովինայում ցեղասպանական գործողությունների պատճառները և նախադրյալները
    18 Էջ | 64-82 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.64-82 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2026-03-21 | Գրախոսվել է՝ 2026-04-21 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30

    Տպագրված է 2026 N 1 (40) / Պատմություն

    Ցեղասպանության տարբեր օրինակների ուսումնասիրությունը առանց դրանց պատճառների և նախապայմանների ուսումնասիրության պարզապես անհնար է: Ցեղասպանական քաղաքականություն իրականացնող հանցավոր վարչակարգերն առաջնորդվում են որոշակի պատճառներով ու շարժառիթներով: Ցեղասպանության կազմակերպիչները որոշակի խմբերի նկատմամբ կայացված իրենց հանցավոր որոշումները փորձում են արդարացնել էթնոքաղաքական, կրոնական, սոցիալ-տնտեսական և այլ «հիմնավորումներով»։ Ժամանակակից ցեղասպանագիտական ուսումնասիրությունները կենտրոնանում են նաև ցեղասպանության տարբեր օրինակների պատճառների և նախապայմանների համեմատական վերլուծության վրա՝ ձգտելով վերհանել ինչպես դրանց ընդհանրությունները, այնպես էլ առանձնահատկությունները։ Տվյալ նպատակից ելնելով անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել Օսմանյան կայսրությունում հայերի և Բոսնիա-Հերցեգովինայում քրիստոնյա բնակչության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը, հետազոտել կատարված հանցագործությունների գաղափարական հիմքերը, ինչպես նաև դրանց նախորդած նախապատրաստական գործընթացները։

    Բանալի բառերՀայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրություն պանթյուրքիզմ Հարավսլավիա Բոսնիա և Հերցեգովինա Սերբիա ցեղասպանական գործողություններ

    Բեռնել