Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Արծվի Բախչինյան - XIX դարի առաջին կեսի հայերի թվաքանակն ըստ Ջոզեֆ Վոլֆի հաղորդած տվյալների
    12 Էջ | 83-95 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.83-95 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2026-03-16 | Գրախոսվել է՝ 2026-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30

    Տպագրված է 2026 N 1 (40) / Պատմություն

    Գերմանա-հրեական ծագումով բրիտանացի քարոզիչ Ջոզեֆ Վոլֆը (1795–1862) գրել է վեց ուղեգրություն՝ արևելյան երկրներ կատարած իր ճանապարհորդությունների մասին։ Դրանց ընթացքում նա անհրաժեշտ է համարել արձանագրել իր այցելած վայրերում ապրող տարբեր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի թվաքանակը։ Այս առումով նրա ուղեգրությունները բացառիկ աղբյուր են XIX դարի առաջին կեսի հայության թվաքանակը պարզելու համար ինչպես Արևելյան և Արևմտյան Հայաստանում, այնպես էլ հարևան և այլ երկրներում (Օսմանյան կայսրություն, Պարսկաստան, Մերձավոր Արևելք, Աֆղանստան, Հնդկաստան)։ Մասնավորապես, իր «Միսիոներական օրագիր և հրեաների միսիոներ վերապատվելի Ջոզեֆ Վոլֆի հիշողություններ» (1827–1829) և «Հետազոտություններ և միսիոներական աշխատանքներ հրեաների, մահմեդականների և այլ աղանդների մեջ վերապատվելի Ջոզեֆ Վոլֆի՝ 1831–1834 թվականների ճանապարհորդությունների ընթացքում» (1835) ուղեգրություններում նա նշել է իր այցելած քաղաքների և գյուղերի հայ բնակիչների թվաքանակը։ Այսպես, նրա տվյալներով, Բաքվում ապրել է 114 ընտանիք, Շապին Գարահիսարում՝ 4000, Սվազում՝ 5000, Կոստանդնուպոլսում՝ 130,000, Քաբուլում՝ 40 ընտանիք, Բրիտանական Հնդկաստանում՝ 1000 հայ և այլն։ Նշելով իր այցելած քաղաքների ու գյուղերի հայ բնակիչների թվաքանակը՝ Վոլֆը գրեթե միշտ տարբերակել է առաքելական և կաթոլիկ հայերին, հաճախ անհրաժեշտ համարել նշել նաև հոգևորականների թիվը։ Հաշվի առնելով, որ Ջոզեֆ Վոլֆը, լինելով միսիոներ, շփման մեջ է եղել հայ եկեղեցական և կրթական գործիչների հետ և իր տեղեկությունները ստացել է նրանցից, նրա հաղորդած տվյալները կարելի է համարել հիմնականում հավաստի։

    Բանալի բառերՋոզեֆ Վոլֆ ուղեգրություն հայեր գյուղական բնակչություն Օսմանյան կայսրություն Մեսոպոտամիա Պարսկաստան

    Բեռնել