Նաիրա Համբարձումյան - Ցեղասպանության հոգետրավմայի դրսևորումները Անդրանիկ Ծառուկյանի «Մանկութիւն չունեցող մարդիկ» վիպակում
19 Էջ | 126-145 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.126-145 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-05-03 | Գրախոսվել է՝ 2025-05-17 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29
Տպագրված է 2025 N 2 (38) / Բանասիրություն
Ուսումնասիրության մեջ քննարկվում են սփյուռքահայ հայտնի գրող, խմբագիր և հրապարակագիր Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» (1985) և «Երազային Հալեպը» (1996) վիպակները: Դրանք թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն ու արաբերեն: Ուսումնասիրության նպատակն է՝ Ա. Ծառուկյանի վիպակները վերլուծել ցեղասպանության հոգետրավմայի դրսևորումների տեսանկյունից: Ուսումնասիրության խնդիրներն են՝ ա. որբության ազգային համախտանիշի դրսևորման և հոգետրավմատիկ փոխակերպումների, դրանց դրսևորումների վերլուծություն, բ. իրականությունից փախուստի, իրավիճակի հոգեսոմատիկայի և հոգետրավմայի՝ որպես էթնիկ նույնականացման գաղտնագրի մեկնաբանություն:
Բանալի բառերԱնդրանիկ Ծառուկյան ցեղասպանություն որբեր որբանոց հոգետրավմա վախ էթնոհոգեբանություն։
