Արփինե Թորիկյան - Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործական գործունեության երկրորդ շրջանը (պարսկական որմնանկարներ)
16 Էջ | 185-201 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.185-201 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2026-03-22 | Գրախոսվել է՝ 2026-03-26 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Արվեստագիտություն
Սույն հոդվածում մենք անդրադառնում ենք հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչ, արվեստագետ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործական գործունեության երկրորդ շրջանին։ Ներկայացնում ենք 1929–1933 թվականներին Պարսկաստանում գտնվելու ընթացքում Սպահանի Սեֆյան պալատների Ալի Ղափուի, Չեհել Սոթունի և այլ պալատական կառույցների որմնանկարների կրկնօրինակման և վերակառուցման նրա լայնածավալ աշխատանքների վերլուծությունը։ Ուշագրավ է նկարչի բացառիկ ներդրումը իրանական մշակութային ժառանգության պահպանման և Եվրոպայում ու Ամերիկայում Արևելյան արվեստի հանրահռչակման գործում։ Մեր կողմից իրականացված արխիվային և փաստագրական հետազոտության հիման վրա առաջ է քաշվում Բրանլի փողոցի վրա գտնվող թանգարանի հավաքածուից անանուն ստեղծագործության՝ Խաչատուրյանի վրձնին վերագրելու թեզը։ Այդ գործը մենք նույնացնում ենք Խաչատուրյանի «Խոջա Պետրոսի Քէֆը Շահ Աբբասի ներկայությամբ» որմնանկարի հետ։
Բանալի բառերՍարգիս Խաչատուրյան արևելյան արվեստ Ալի Ղափու պալատ Չհել Սոթուն պալատ Նոր Ջուղա ընդօրինակումներ Շահ-Աբբասի ժամանակաշրջան
