Աելիտա Դոլուխանյան - Ոսկեդարի հայ մատենագրության միջազգային արժեքը
11 Էջ | 112-123 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.112-123 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-10-09 | Գրախոսվել է՝ 2024-10-14 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15
Տպագրված է 2024 N 3 (36) / Բանասիրություն
Արդեն սկսած XVIII դարից, երբ Վիստոն եղբայրները լատիներենի թարգմանեցին Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», հայ պատմագրությունն իր վրա գրավեց եվրոպացի գիտնականների ուշադրությունը:Հայագիտության միջազգային արժեքի գործում մեծ դեր կատարեց Սեն-Մարտենը, որը «Mémoires historique et géographique sur l’Arménie» գրքի (1818թ.) երկու առաջաբաններում բարձր է գնահատում V դարի և ընդհանրապես հայ միջնադարի պատմագրությունը: Նրա կարծիքով հայ պատմիչների կարևորությունն այն է, որ վաղնջական ժամանակների մասին խոսելիս նրանք սովորաբար ավելի խնամք են տարել պատմվող իրադարձությունների նկատմամբ, ջանացել են շրջանցել քիչ կարևորություն ունեցող դեպքերը և առավել հոգածությամբ են վերաբերվել իրենց երկերի ոճին, քան արաբ և պարսիկ պատմիչները:Ոսկեդարի հայ պատմագրությունը կարևոր տեղեկություններ է հաղորդում հարևան ժողովուրդների՝ պարսիկների, հույների, ասորիների, վրացիների, աղվանների մասին: Դրանք հաճախ հաստատվում են այլ աղբյուրների փաստերով ու հնագիտական պեղումներով:Ֆրանսիական ավեստագիտության կարևոր դեմքը՝ Harlez-ը, նշում է, որ Մովսես Խորենացու ու Եղիշեի պատմությունների հաղորդած փաստերով կարելի է վերականգնել զրադաշտական կրոնի սրբազան մատյանի՝ “Avesta”-յի կորած հատվածները:Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը» եզակի աղբյուր է Պարսկաստանի ու Հայաստանի Արշակունիների պատմության վերաբերյալ:Հենց միջնադարում Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» թարգմանվել է ութ լեզուներով:Ոսկեդարի հայ պատմագրության միջազգային արժեքն ընդգծել է նաև մեր օրերի նշանավոր ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեռ Մահեն:
Բանալի բառերՄովսես Խորենացի Սեն-Մարտեն «Ավեստա» Ժան-Պիեռ Մահե Վիկտոր Լանգլուա Եղիշե Ֆելիքս Նև
