Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • - Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» դասախոսության վերժամանակյա արժեքը
    14 Էջ | 113-127 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.113-127 | Լեզուն՝ Հայերեն

    Տպագրված է 2025 N 3 (39) / Բանասիրություն

    Մինչև Վահան Տերյանը, ավելի ստույգ՝ մինչև 1914 թվականը, երբ կարդացվեց և հետո բազմիցս տպագրվեց Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» մանիֆեստային արժեք ունեցող դասախոսությունը, հայ գրաքննադատությունն արդեն ուներ լուրջ նվաճումներ հանձինս Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Մ. Մամուրյանի, Հ․ Սվաճյանի, Գր․ Չիլինկիրյանի, Ա․ Արփիարյանից, Հ. Թումանյանի, Ն. Աղբալյանի և մեր այլ մեծերի: Տերյանը հիանալի կրթություն էր ստացել Մոսկվայում: Նախ սովորել էր Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանում, հետո էլ, մի կարճ ժամանակ, Պետերբուրգի համալսարանում: Մինչև Վահան Տերյանը, ավելի ստույգ՝ մինչև 1914 թվականը, երբ կարդացվեց և հետո բազմիցս տպագրվեց Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» մանիֆեստային արժեք ունեցող դասախոսությունը, հայ գրաքննադատությունն արդեն ուներ լուրջ նվաճումներ հանձինս Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Մ. Մամուրյանի, Հ․ Սվաճյանի, Գր․ Չիլինկիրյանի, Ա․ Արփիարյանից, Հ. Թումանյանի, Ն. Աղբալյանի և մեր այլ մեծերի:
    Բեռնել

  • Վաղարշակ Մադոյան - Ազգային ինքնագիտակցություն։ Րաֆֆին «ազատության» և «ժողովրդավարության» գաղափարական հակամարտության խաչմերուկում
    18 Էջ | 128-146 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.128-146 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 3 (39) / Բանասիրություն

    Րաֆֆին այն հայ խոշորագույն գրողն է, որի ստեղծագործություններում արտացոլվել են մեր ժողովրդի հոգևոր որոնումները, նրա քաղաքական նպատակներն ու պատմական վայրիվերումները, ազատատենչությունն ու հայրենասիրությունը: Ներկայումս գլոբալիզմի կողմնակիցները քննադատում են նրա գաղափարական պայքարի, օտարերկրյա լծից ազատվելու, ազգային ինքնագիտակցություն դաստիարակելու, ազգային դեմք ունենալու հայեցակարգը՝ այն պատրվակով, որ աշխարհի և գաղափարախոսության զարգացման վերաբերյալ նրա տեսակետները չեն համապատասխանում ազատության և ժողովրդավարության ժամանակակից սկզբունքներին: Գլոբալիզմը, որպես կանոն, բնութագրվում է նրանով, որ իր մեջ ներառում է մի քանի հիմնական դրույթներ, որոնք հակասում են հայրենասիրությանը: Հոդվածը ցույց է տալիս, որ Րաֆֆուն ուղղված բոլոր մեղադրանքները հանգում են հայ ազգային ինքնագիտակցության ոչնչացմանը, Արևմուտքի գաղափարախոսության թելադրանքին ենթարկմանը, ինչը, ի վերջո, հանգում է հայ ժողովրդի` որպես այդպիսինի «կազմալուծմանը»: Հեղինակը լուրջ ուշադրություն է հրավիրում արձակագրի գեղարվեստական հմտությունների առանձնահատկությունների վրա, որոնք հե-տագայում մարմնավորվել են նաև XIX–XX դարերի ռուս և եվրոպական գրականության դասականների ստեղծագործություններում:
    Բեռնել

  • Անուշ Ապրեսյան - Համամարդկային բանալի Արևելքի և Արևմուտքի միջև․ Սբ․ Գրիգոր Նարեկացի
    14 Էջ | 147-161 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.147-161 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 3 (39) / Բանասիրություն

    Սբ. Գրիգոր Նարեկացու (մոտ 950–1003) ներդրումը համաշխարհային գրական գանձարանում արևմտյան հեղինակներին հիմնականում անհայտ էր մնացել: Նրա ստեղծագործության մերօրյա նշանակությունն Արևելքում, ապա տարածումն ու վերաարժևորումն Արևմուտքում քննվում է գրական դպրոցների, հեղինակի «Մատեան ողբերգութեան» երկի մեկնությունների ու ժամանակակից թարգմանությունների, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու կողմից հեղինակի սրբադասման կարևորության տեսանկյունից: Գրիգոր Նարեկացին Նարեկյան դպրոցի ականավոր մատենագիրն էր և բանաստեղծական արվեստի ավանդույթների զարգացնողը։ Նարեկյան և Կիլիկյան դպրոցների կենդանի կապերի ու խոր առնչությունների քննությամբ՝ անդրադարձ է կատարվում այն տեսական-ստեղծագործական առնչություններին, որոնց շնորհիվ Կիլիկյան դպրոցի մատենագիրնե-րը վերհանեցին ու նորովի ուսումնասիրեցին Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությունը: «Մատեան ողբերգութեան» երկի սուրբգրային հա-րասություններն ու հեղինակի բանաստեղծական արվեստի ընկալումներն արևմտյան ուսումնասիրողին ու թարգմանչին ընկալելի դարձան մեկնությունների միջոցով՝ որպես այդ ստեղծագործության համար գրված համառոտ բառարան: Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությունն իր արժանի տեղը գրավեց Արևմուտքում նաև ֆրանսիացի, ռուս, անգլիացի, իտալացի և այլ թարգմանիչների շնորհիվ: 2015-ի ապրիլի 12-ին Ն.Ս. Ֆրանցիսկոս Առաջին Պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: Կաթոլիկ եկեղեցու այս պաշտոնական ճանաչումը կարևոր առիթ դարձավ Սբ. Գրիգոր Նարեկացու ստեղծագործության առավել հետևողական ու խորաքնին ընկալման և նրա բարեխոսության տարածման համար Արևմուտքում՝ ուղենշելով նոր մոտեցումներ հեղինակի համամարդկային ու վերժամանակյա ընկալումների ճանաչման, արժևորման և ուսումնասիրման համար:
    Բեռնել

  • Նելլի Պետրոսյան - Բարոյակրթական և բարոյադաստիարակչական հայացքների արտացոլումը Ներսես Շնորհալու երկերում
    10 Էջ | 162-172 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.162-172 | Լեզուն՝ English

    Տպագրված է 2025 N 3 (39) / Բանասիրություն

    Ամենայն հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալին (մոտ. 1100–1173 թթ.) եկեղեցական, մշակութային, քաղաքական, գրական, գիտական և մանկավարժական բեղուն գործունեություն է ծավալել տարբեր ոլորտներում: Նա իր բազմաժանր ստեղծագործություններով հաստատել է հայ գրականության, մասնավորապես բանաստեղծական մշակույթի առաջընթացը: Նրա հանճարի կնիքն են կրում միջնադարյան գրեթե բոլոր ծիսական մատյանները, որոնց կատարելագործմանը նա նպաստել է որպես աստվածաբան, դավանաբան, մեկնիչ, ծիսագետ, իմաստասեր և արվեստագետ: Նրա հոգևոր բնույթի ստեղծագործությունները և շարականները զարգացման մի նոր՝ ավելի բարձր աստիճանի բարձրացրեցին հայ միջնադարյան արվեստը, թե՛ գրականությունը, թե՛ երաժշտությունը: Ինչպես նաև Շնորհալին իր նպաստն է ունեցել Պատարագի տեքստի և Հայոց «Պատարագամատույցի» կամ «խորհրդատետրի» կազմավորմանը, որը սկիզբ էր առել առաքելական շրջանում, բայց ամբողջացավ ավելի ուշ՝ X դարում: Դարերի ընթացքում հիմնականում այն հարստացավ Գրիգոր Լու-սավորչի, Սահակ Պարթևի, Հովհան Մանդակունու, Գրիգոր Նարեկացու կողմից, իսկ XI դարում արդեն Ներսես Շնորհալու ջանքերով: Հատկապես մեծ է Շնորհալի կաթողիկոսի բերած նպաստը ժամերգությանը, որի մեջ ներմուծվեցին նրա բազում աղոթքները, հորդորներն ու երգերը: Ընդ ո-րում, արդյունքում Շնորհալին թարմացրեց նաև դրանց բովանդակությունը: Փաստորեն հնագույն ժամանակներից սկսած մարդկային հարաբերությունները որոշակի թույլատրելի սահմաններում պահելու խնդրում կարևոր դեր ունեին բարոյականության վերաբերյալ ժամանակի պատկերա-ցումները, կրոնական ծեսերն ու արարողությունները: Քրիստոնեությունն էլ արմատական փոփոխության սկիզբ դրեց մարդկանց բարոյագիտական պատկերացումների բնագավառում: Ինչին հետամուտ եղան հայ և ընդհանրական եկեղեցու բազմաթիվ հայրեր: Շնորհալին էլ նրանց շարքում իր ուրույն տեղն ունեցավ: Բազմաշնորհ գործչի գրական հսկայական ժառանգության մեջ դրանք նկատելի արտացոլված են նրա բարոյադաստիարակչական և բարոյակրթական հայացքների ներքո: Ինչն էլ հանդիսանում է ներկայիս աշխատանքի հիմնական առանցքը:
    Բեռնել