Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Նաիրա Համբարձումյան - Écriture féminine ֆենոմենը և պոետական լեզվի համակարգումը արեվմտահայ կին հեղինակների քերթվածներում
    22 Էջ | 150-172 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.150-172 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-08-21 | Գրախոսվել է՝ 2024-08-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Բանասիրություն

    1960-ական թվականներից մեծ է հետաքրքրությունը կնոջական գրականություն ֆենոմենի նկատմամբ: Ուսումնասիրության նպատակն է՝ արևմտահայ կին հեղինակների երկերի պոետիկայի առանձնահատկությունների օրինակով ուսումնասիրել կնոջական գրականություն ֆենոմենի առանձնահատկությունները, վերարժևորել ոչ միայն 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին հեղինակների՝ կանանց ազատագրության հիմնախնդիրի շուրջ ունեցած փոխառնչություններն ու վերաբերմունքը, այլև ֆրանսիացի փիլիսոփա Հելեն Սիքսուի առաջադրած écriture féminine գաղափարը: Ուսումնասիրության խնդիրն է՝ արևմտահայ կին հեղինակների քերթվածները քննել ոչ միայն կին-սուբյեկտ և ներկայություն-հոգեվիճակ-տրամադրություն-լեզու քառաստիճան իմաստաբանական և գաղափարաբովանդակային հայեցակարգերը, այլև բանաստեղծության իրադարձականության վերլուծության տիրույթները։ Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի միջգիտակարգայնությամբ, ըստ որի՝ այն վերլուծվել է գրականագիտության, լեզվաբանության և փիլիսոփայության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում՝ գրականագիտական, լեզվաբանական, պատմահամեմատական համադրական և ֆենոմենոլոգիական մեթոդների կիրառմամբ: Այսօրինակ վերլուծություն կատարվում է առաջին անգամ: Այն կարևոր է և արդիական ոչ միայն միջգիտակարգայնության, այլև հայագիտության մեջ կանանց հիմնախնդրի վերլուծության տեսանկյունից։

    Բանալի բառերՀելեն Սիքսու écriture feminine կին-սուբյեկտ լեզու-համակարգ լեզու-կեցության տուն ներկայություն-հոգեվիճակ-տրամադրություն գինոքննադատություն։

    Բեռնել

  • Նաիրա Համբարձումյան - «Գրականության տեսություններ և գեղագիտություն» դասագիրքը որպես ժամանակակից նավիգատոր
    4 Էջ | 205-209 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.205-209 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2024-06-15 | Գրախոսվել է՝ 2024-06-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Գրախոսականներ

    Բեռնել

  • Նաիրա Համբարձումյան - Ցեղասպանության հոգետրավմայի դրսևորումները Անդրանիկ Ծառուկյանի «Մանկութիւն չունեցող մարդիկ» վիպակում
    19 Էջ | 126-145 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.126-145 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-05-03 | Գրախոսվել է՝ 2025-05-17 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29

    Տպագրված է 2025 N 2 (38) / Բանասիրություն

    Ուսումնասիրության մեջ քննարկվում են սփյուռքահայ հայտնի գրող, խմբագիր և հրապարակագիր Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» (1985) և «Երազային Հալեպը» (1996) վիպակները: Դրանք թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն ու արաբերեն: Ուսումնասիրության նպատակն է՝ Ա. Ծառուկյանի վիպակները վերլուծել ցեղասպանության հոգետրավմայի դրսևորումների տեսանկյունից: Ուսումնասիրության խնդիրներն են՝ ա. որբության ազգային համախտանիշի դրսևորման և հոգետրավմատիկ փոխակերպումների, դրանց դրսևորումների վերլուծություն, բ. իրականությունից փախուստի, իրավիճակի հոգեսոմատիկայի և հոգետրավմայի՝ որպես էթնիկ նույնականացման գաղտնագրի մեկնաբանություն:

    Բանալի բառերԱնդրանիկ Ծառուկյան ցեղասպանություն որբեր որբանոց հոգետրավմա վախ էթնոհոգեբանություն։

    Բեռնել

  • Լիլիթ Կարապետյան , Նաիրա Համբարձումյան - A View from the Outside: The Collection “The Continuing Paths of Life” as the Living Voice of the Diaspora
    2 Էջ | 205-207 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.205-207 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-07-22 | Գրախոսվել է՝ 2025-08-10 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29

    Տպագրված է 2025 N 2 (38) / Գրախոսականներ

    Բեռնել