Review of Armenian Studies
INTERNATIONAL REVIEW OF ARMENIAN STUDIES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ
Вестник Арменоведения
МЕЖДУНАРОДНЫЙ АРМЕНОВЕДЧЕСКИЙ ЖУРНАЛ
  • Մարիամ Հովսեփյան - «Ճակատամարտը» Խորհրդային Հայաստանում գաղթականների խնդիրների մասին (1920-1924 թթ.)
    14 Էջ | 135-149 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.135-149 | Լեզուն՝ Հայերեն

    Ստացվել է՝ 2024-01-20 | Գրախոսվել է՝ 2024-01-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30

    Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն

    1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո Կ. Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթը 1920–1924 թթ. հանգամանորեն անդրադարձել է Խորհրդային Հայաստանում ապաստանած արևմտահայ գաղթականների կացությանը, հիմնախնդիրներին և պետական կառույցների կողմից նրանց ապրելակերպի բարելավմանը միտված աշխատանքներին։ Այդ նյութերը վկայում էին, որ տարագիրների կենսապայմաններն աստիճանաբար կարգավորվում էին։ Թերթը կարևորում էր այն, որ Խորհրդային Հայաստանում ապրող հայությանն այլևս չէր սպառնում ցեղասպանվելու վտանգը։ «Ճակատամարտն» առաջնահերթ էր համարում Հայկական հարցի զարգացումներին անդրադառնալը, քանի որ այդ թեման հայ տարագիրների մտահոգությունների կենտրոնում էր։ Պարբերականը ներկայացնում էր թուրքական իշխանությունների գործադրած ջանքերը՝ Հայկական հարցը միջազգային հարաբերությունների ասպարեզից հանելու համար։ Լուսաբանվում էր Հայկական հարցին առնչվող միջազգային խորհրդաժողովների ընթացքը։ Թերթի խմբագրակազմը գտնում էր, որ սփյուռքում անհրաժեշտ է համախմբվել ազգային դիմագիծը պահելու և Խորհրդային Հայաստանին աջակցելու ծրագրերի շուրջ։ Խորհրդային Հայաստանում, ըստ պարբերականի հրապարակումների, գնահատելի աշխատանք էր տարվում երկրի վերաշինության գործում, որին օգտակար էին լինում արևմտահայ գաղթականները։ «Ճակատամարտի» աշխատակիցներն օբյեկտիվ պատկերացում էին տալիս նաև խորհրդային բռնաճնշումների մասին։ Նրանք գրում էին, որ Խորհրդային Հայաստանում գաղթականներին տեղ տալու համար նրանցից պահանջում էին դավանել համայնավարական գաղափարներ և ապրել միակուսակցական համակարգի պայմաններում։ Լրագիրը կարևորում էր արևմտահայ գաղթականների ինտեգրումը խորհրդահայ նոր իրականության մեջ։ Բացի այդ՝ խմբագրակազմը վստահ էր, որ Խորհրդային Հայաստանում կամ որևէ այլ երկրում հայտնված հայրենազրկված, ցեղասպանությունը վերապրած գաղթականները և նրանց ժառանգներն իրենց հոգիներում վառ էին պահելու պահանջատիրության ջահը։

    Բանալի բառեր«Ճակատամարտ» օրաթերթ Հայկական հարց Արևմտյան Հայաստան Խորհրդային Հայաստան Սևրի պայմանագիր Լոզանի պայմանագիր հայ գաղթականներ

    Բեռնել

  • Մարիամ Հովսեփյան - Հայաստանի Առաջին հանրապետության կրթամշակութային հիմնախնդիրների անդրադարձը «Ճակատամարտ» օրաթերթի էջերում (1918–1920 թթ․)
    11 Էջ | 48-59 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.2.48-59 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2025-03-18 | Գրախոսվել է՝ 2025-03-25 | Ընդունվել տպագրության՝ 2025-08-29

    Տպագրված է 2025 N 2 (38) / Պատմություն

    1918 թ․ հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարը հնարավորություն տվեց Ցեղասպանությունից փրկված հայ մտավորականներին Կոստանդնուպոլսում հրատարակել թերթ և պարբերականներ։ Դրանց թվում էր բարձր վարկանիշ ունեցող «Ճակատամարտ» օրաթերթը։ Այն անդրադառնում էր հայ ժողովրդին մտահոգող տարբեր խնդիրների։ Դրանցից էին Հայաստանի Առաջին հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ կրթամշակութային ոլորտում առկա հիմահարցերը։ Պարբերականը դրանք լուսաբանում էր սեփական թղթակիցների պատրաստած լուրերի, հարցազրույցների և Հայաստանում տպագրվող մամուլից արված արտատպումների միջոցով։ Հրապարակումները օբյեկտիվ ու անաչառ էին, իսկ վերլուծական հոդվածները աչքի էին ընկնում իրենց լավատեսությամբ և պարունակում էին կրթության ու մշակույթի բնագավառներում եղած խնդիրների լուծման առաջարկներ։ Թերթը այդ հիմնահարցերը դրական լույսի ներքո է դիտարկել և ընդհանուր առմամբ կառավարության աշխատանքում նկատվող, թերություններին ներողամտորեն է մոտեցել՝ դրանք պայմանավորելով Հայկական հարցի զարգացումներով։ «Ճակատամարտը» կարևորում էր կրթված մասնագետների դերը և կրթամշակութային ոլորտի ձևավորումն ու զարգացումը՝ մայրենի լեզվի ու ազգային ավանդույթների հիմքի վրա։

    Բանալի բառերՄուդրոսի զինադադար Հայկական հարց պոլսահայ պարբերականներ Հայաստանի Առաջին հանրապետություն «Ճակատամարտ» օրաթերթ կրթամշակութային հիմնախնդիրներ «Կյանքը Հայաստանի մեջ» բաժին։

    Բեռնել

  • Մարիամ Հովսեփյան - 1914 թ․ հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը պոլսահայ պարբերականների էջերում
    11 Էջ | 96-107 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.96-107 | Լեզուն՝ English

    Ստացվել է՝ 2026-03-11 | Գրախոսվել է՝ 2026-03-11 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30

    Տպագրված է 2026 N 1 (40) / Պատմություն

    «Ազատամարտ» և «Ժամանակ» օրաթերթերը պարբերաբար անդրադարձել էին 1914 թ․ հունվարի 26-ին կնքված ռուս-թուրքական համաձայնագրին՝ կարևորելով դրա դերը հայկական բարենորոգումների խնդրի լուծման գործում։ «Ազատամարտ»-ը դա արել էր գրեթե ամենօրյա կտրվածքով՝ խմբագրականների, վերլուծական հոդվածների, թղթակցությունների միջոցով։ Իբրև ՀՅԴ պաշտոնաթերթ՝ այն արտահայտել էր առաջին հերթին կուսակցության դիրքորոշումները և դիտողություններն այդ փաստաթղթի վերաբերյալ։ Թեև պարբերականի խմբագրակազմը փորձել էր իրատեսորեն մոտենալ համաձայնագրին, բայց չէր նկատել կամ չէր մատնանշել իշխանությունների ներթաքույց նպատակը․ հնարավորության դեպքում Հայկական հարցում հրաժարվել ստանձնած պարտավորություններից։ «Ժամանակ» օրաթերթը ոչ հաճախակի էր ներկայացրել խնդրո առարկա թեման։ Պարբերականի էջերում համաձայնագիրը լուսաբանվել էր առավելապես լուրի և թղթակցության ժանրերով։ Դրանք հաճախ թարգմանություններ էին թուրքական, եվրոպական թերթերի և լրատվական գործակալությունների նյութերից։ Որպես անկախ մամուլի օրգան՝ «Ժամանակ»-ը չէր պաշտպանել որևէ կուսակցության տեսակետները։ Այս թեմայով հրապարակումներն առանց մեկնաբանությունների էին տպագրվել։ Թերթը չեզոք կեցվածք էր որդեգրել, թեև զգացվում էր խմբագրության աշխատակիցների մտահոգությունն արևմտահայության ճակատագրի նկատմամբ ու անհանգստությունը՝ հանուն Հայկական հարցի լուծման գործադրվող ջանքերի հաջող ավարտի։ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1914 թ․ հունվարի 26-ին կնքված ռուս-թուրքական համաձայնագրի չեղարկումը թուրքական դիվանագիտության նախորդ տասնամյակների աշխատանքի հետևանքն էր։ Նպատակը Հայկական հարցից և մեծ տերությունների կողմից դրա միջոցով Թուրքիային քաղաքական ու տնտեսական շահարկումների ենթարկելուց ազատելն էր։ Այս հարցին նվիրված վերլուծական հոդվածներ չկային «Ազատամարտ» ու «Ժամանակ» օրաթերթերի 1914–1915 թթ․ մեզ հասած հավաքածուներում։ Եթե եվրոպական մեծ տերություններից յուրաքանչյուրը, Հայկական հարցի շահարկմամբ, ինչ-որ տեղ վտանգ էր ստեղծում Օսմանյան կայսրության ամբողջականության համար, ապա, ինչպես «Ազատամարտ» և «Ժամանակ» պարբերականների էջերում զետեղված նյութերն են վկայում, արևմտահայության նպատակները զուտ նրանց կենսապահովմանն ու ազգային դիմագծի պահպանմանն էին վերաբերում։ Իշխող իթթիհատական կուսակցության պաշտոնաթերթերն իրենց հերթին պնդում էին, որ Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում) պարբերաբար ծագող «ապստամբական» շարժումները տասնամյակներ շարունակ եվրոպական մեծ տերություններին դիվանագիտական խաղեր վարելու հնարավորություն էին տալիս, ինչը կարող էր վտանգել Օսմանյան կայսրության տարածքային անձեռնմխելիությունը և անկախությունը։ Դրան վերջ տալու համար էր նաև, որ թուրքական իշխանությունները հրաժարվեցին 1914 թ․ հունվարի 26-ին կնքված ռուս-թուրքական համաձայնագրից և գտան Հայկական հարցի՝ լուծման իրենց պետության համար շահավետ տարբերակ։

    Բանալի բառեր1914 թ․ հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիր «Ազատամարտ» օրաթերթ «Ժամանակ» օրաթերթ հայկական բարենորոգումների ծրագիր Հայկական հարց Նիկոլայ Հոֆ Լուի Վեսթենենկ

    Բեռնել