Արծվի Բախչինյան - Ջոզեֆ Վոլֆի նամակը Լոնդոնում հայկական դպրոց հիմնելու մասին
7 Էջ | 186-193 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.186-193 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-11-12 | Գրախոսվել է՝ 2024-11-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15
Տպագրված է 2024 N 3 (36) / Հրապարակում
Արծվի Բախչինյան - Հայկական հիշատակումները «Պատվելի Ժոզեֆ Վոլֆի ճանապարհորդությունները և արկածները» գրքում
16 Էջ | 42-58 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.1.42-58 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-02-21 | Գրախոսվել է՝ 2025-03-21 | Ընդունվել տպագրության՝ 2025-04-30
Տպագրված է 2025 N 1 (37) / Պատմություն
Գերմանա-հրեական ծագումով բրիտանացի միսիոներ Ջոզեֆ Վոլֆը (1795–1862) Արևելք կատարած իր ուղևորություններն ամփոփել է վեց հատորներում, որոնցում առատ տեղեկություններ է տալիս հայության մասին։ Սույն հոդվածը ներկայացնում է նրա վերջին հատորը՝ «Պատվելի Ջոզեֆ Վոլֆի ճանապարհորդությունները և արկածները» (1860–1861), որը, կազմելով նրա ինքնակենսագրական հուշերը և 1821–1845 թթ. ուղևորությունների հանրագումարը՝ նույնպես հարուստ է հայոց մասին վկայություններով։ Դրանք վերաբերում են հայերին ոչ միայն իրենց հայրենիքում, այլև տարբեր տարածաշրջաններում ու երկրներում (Օսմանյան կայսրություն, Պարսկաստան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Հնդկաստան և այլն)։ Իր ուղևորությունների ընթացքում Վոլֆը հաճախ է հյուրընկալվել հայկական վանքերում, հիմնականում իջևանել է հայերի տներում, ինչն ընդլայնել է նրա գիտելիքները հայոց մասին։ Միսիոներ հեղինակը տեղեկություններ է հաղորդել թե՛ իր հանդիպած սովորական հայ բնակիչների, թե՛ ժամանակի աչքի ընկնող մի քանի հայերի մասին՝ հոգևոր թե աշխարհիկ։ Հայոց պատմության և մշակույթի իր քաջիմացությամբ նա երբեմն պատմական անդրադարձներ է կատարել՝ հեռավոր և մոտ ժամանակաշրջանների վերաբերյալ։ Ջոզեֆ Վոլֆի վերջին ուղեգրություն-ինքնակենսագրությունն արժեքավոր աղբյուր է՝ XIX դարի առաջին կեսի հայերի պատմության և ամենօրյա կյանքի, ինչպես նաև հայերի մեջ արևմտյան միսիոներների գործունեության ուսումնասիրման համար։
Բանալի բառերՋոզեֆ Վոլֆ ուղեգրություն միսիոներ Մերձավոր Արևելքի հայեր Երուսաղեմ Սիրիա Պարսկաստան
Արծվի Բախչինյան - XIX դարի առաջին կեսի հայերի թվաքանակն ըստ Ջոզեֆ Վոլֆի հաղորդած տվյալների
12 Էջ | 83-95 | DOI՝ 10.54503/1829-4073-2026.1.83-95 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2026-03-16 | Գրախոսվել է՝ 2026-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2026-04-30
Տպագրված է 2026 N 1 (40) / Պատմություն
Գերմանա-հրեական ծագումով բրիտանացի քարոզիչ Ջոզեֆ Վոլֆը (1795–1862) գրել է վեց ուղեգրություն՝ արևելյան երկրներ կատարած իր ճանապարհորդությունների մասին։ Դրանց ընթացքում նա անհրաժեշտ է համարել արձանագրել իր այցելած վայրերում ապրող տարբեր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի թվաքանակը։ Այս առումով նրա ուղեգրությունները բացառիկ աղբյուր են XIX դարի առաջին կեսի հայության թվաքանակը պարզելու համար ինչպես Արևելյան և Արևմտյան Հայաստանում, այնպես էլ հարևան և այլ երկրներում (Օսմանյան կայսրություն, Պարսկաստան, Մերձավոր Արևելք, Աֆղանստան, Հնդկաստան)։
Մասնավորապես, իր «Միսիոներական օրագիր և հրեաների միսիոներ վերապատվելի Ջոզեֆ Վոլֆի հիշողություններ» (1827–1829) և «Հետազոտություններ և միսիոներական աշխատանքներ հրեաների, մահմեդականների և այլ աղանդների մեջ վերապատվելի Ջոզեֆ Վոլֆի՝ 1831–1834 թվականների ճանապարհորդությունների ընթացքում» (1835) ուղեգրություններում նա նշել է իր այցելած քաղաքների և գյուղերի հայ բնակիչների թվաքանակը։ Այսպես, նրա տվյալներով, Բաքվում ապրել է 114 ընտանիք, Շապին Գարահիսարում՝ 4000, Սվազում՝ 5000, Կոստանդնուպոլսում՝ 130,000, Քաբուլում՝ 40 ընտանիք, Բրիտանական Հնդկաստանում՝ 1000 հայ և այլն։
Նշելով իր այցելած քաղաքների ու գյուղերի հայ բնակիչների թվաքանակը՝ Վոլֆը գրեթե միշտ տարբերակել է առաքելական և կաթոլիկ հայերին, հաճախ անհրաժեշտ համարել նշել նաև հոգևորականների թիվը։
Հաշվի առնելով, որ Ջոզեֆ Վոլֆը, լինելով միսիոներ, շփման մեջ է եղել հայ եկեղեցական և կրթական գործիչների հետ և իր տեղեկությունները ստացել է նրանցից, նրա հաղորդած տվյալները կարելի է համարել հիմնականում հավաստի։
Բանալի բառերՋոզեֆ Վոլֆ ուղեգրություն հայեր գյուղական բնակչություն Օսմանյան կայսրություն Մեսոպոտամիա Պարսկաստան
