Արմեն Կարապետյան - Հայկական բարենորոգումների հիմնահարցի արծարծումները «Հորիզոնի» էջերում
14 Էջ | 84-98 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.3.84-98 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-11-10 | Գրախոսվել է՝ 2024-11-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-12-15
Տպագրված է 2024 N 3 (36) / Պատմություն
Հայկական հարցը XX դարի սկզբին կրկին ձեռք բերեց սուր և հրատապ նշանակություն: Այն մի կողմից պայմանավորված էր բալկանյան ճգնաժամով և միջազգային նոր իրավիճակի ձևավորումով, մյուս կողմից օսմանյան հպատակության ներքո գտնվող արևմտահայության սոցիալ-տնտեսական վիճակի առավել վատթարացումով: Երիտթուրքերը շարունակեցին սուլթան Աբդուլ Համիդի՝ հայ ժողովրդին բնաջնջման ենթարկելու քաղաքականությունը: 1912 թ. աշնանից սկսվեցին եվրոպական տերությունների՝ գլխավորապես Ռուսաստանի բանակցությունները թուրքական իշխանությունների հետ արևմտահայկական նահանգներում անհրաժեշտ բարենորոգումներ անցկացնելու հիմնահարցի շուրջ: Միաժամանակ թուրքական կառավարող շրջանները էլ առավել խստացրեցին հայահալած գործընթացը՝ նպատակ ունենալով հայաթափել բնիկ հայկական տարածքները:Այս ամենը խորությամբ արտացոլվել և լուսաբանվել է Թիֆլիսում լույս տեսնող «Հորիզոն» ազդեցիկ հայկական պարբերականի էջերում՝ 1912–1914 թթ.: «Հորիզոնի» հրապարակումները մեր պատմության այդ բարդ և դրամատիկ դարաշրջանի ճշմարտացի արտացոլումն են, իսկական դաս և պատգամ՝ ներկա և գալիք սերունդներին:
Բանալի բառերՀայկական բարենորոգումներ թուրքական իշխանություններ Մեծ տերություններ քաղաքական ուժեր միջազգային դիվանագիտություն հասարակական կարծիք ինքնավարություն
Արմեն Կարապետյան - Պետականության վերականգնման գաղափարի արծարծումները հայոց պետականության հոլովույթում
3 Էջ | 210-213 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.210-213 | Լեզուն՝
ՀայերենՍտացվել է՝ 2024-05-24 | Գրախոսվել է՝ 2024-06-07 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Գրախոսականներ
