Տաթևիկ Մանուկյան , Քնար Հարությունյան - Հայերեն ձեռագրական հոդվածները «Բազմավեպ»-ի XIX դարի համարներում
17 Էջ | 63-80 | DOI՝ 10.54503/1829-4073-2024.2.63-80 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2024-04-12 | Գրախոսվել է՝ 2024-04-25 | Ընդունվել տպագրության՝ 2024-08-30
Տպագրված է 2024 N 2 (35) / Պատմություն
Վենետիկի Մխիթարյան միաբանության պաշտոնաթերթը՝ «Բազմավեպ»-ը (Վենետիկ, 1843 թ.), XIX դարից սկսած էջեր է տրամադրել հայերեն ձեռագրերի ներկայացմանը:
Գարեգին Զարբհանալյանի, Ղևոնդ Ալիշանի և մյուս հեղինակների հոդվածները ներկայացնում են հայերեն ձեռագրերի նշանակությունը հայ մշակույթի ու պատմության համար, կարևորում դրանց պահպանությունն ու հանրայնացումը ամսագրերի միջոցով:
Բարսեղ Սարգիսյանի հոդվածաշարը տալիս է Մխիթարյան միաբանության մի շարք ձեռագրերի գիտական նկարագրություններ: Այս հոդվածաշարը դարձավ կարևոր աղբյուր, իսկ «Բազմավեպ»-ը՝ XIX դարի 2-րդ կեսին միաբանության ձեռագրերը հանրությանը հասանելի դարձնող հիմնական միջոց: Ավելին, «Բազմավեպ»-ն այս ընթացքում զբաղվել է նաև մյուս հավաքածուների մասին տեղեկությունների հանրայնացմամբ, ինչպես օրինակ՝ Բեռլինի Ար-քայական գրադարանի հայերեն 94 ձեռագրերի համառոտ ցուցակի հրապարակումը: «Բազմավեպ»-ը որոշակի դեր է ունեցել նաև հայերեն ձեռագրերի վերաբերյալ գիտական քննարկումներ ընձեռելու գործում՝ հետևելով ու պատասխանելով հայագիտական տարբեր հանդեսների հոդվածներին կամ պարզապես արտատպելով դրանք: Այդ հոդվածների միջոցով ծանոթանում ենք XIX դարի 2-րդ կեսին հայերեն ձեռագրերի ուսումնասիրության վիճակին, դրանց վերաբերյալ ծավալված քննարկումներին ու բանավեճերին: Մյուս կողմից, այս հոդվածները արժեքավոր տեղեկություններ են հաղորդում որոշակի ժամանակում ձեռագրերի գտնվելու վայրի, ինչպես նաև ձեռագրերի հետ կապված անավարտ կամ չհրատարակված նախաձեռնությունների մասին:
Բանալի բառերԲազմավէպ հայերեն ձեռագրեր հայ պարբերական մամուլ ձեռագրերի նկարագրություններ Ղևոնդ Ալիշան հոդվածների քննություն Մխիթարյան միաբանություն
