Հարություն Ալեքսանյան - Լոբբինգը և հակակոռուպցիոն քաղաքականությունը ԱՄՆ-ում. Դրանց կիրարումը Հայաստանի Հանրապետությունում
11 Էջ | 26-37 | DOI՝ 10.54503/1829-4073-2025.3.26-37 | Լեզուն՝
EnglishՍտացվել է՝ 2025-11-18 | Գրախոսվել է՝ 2025-11-19 | Ընդունվել տպագրության՝ 2025-12-19
Տպագրված է 2025 N 3 (39) / Պատմություն
Սույն հոդվածը ուսումնասիրում է լոբբինգի ինստիտուտը ԱՄՆ-ում՝ ներկայացնելով նրա պատմական զարգացումը, կարգավորման իրավական շրջանակը և իրական ծավալները՝ միաժամանակ մատնանշելով Հա-յաստանի Հանրապետությունում ամերիկյան փորձի կիրարկման կարևորությունը։ Առաձնակի ուշադրություն է հատկացվել ԱՄՆ-ում հայ լոբբիստական կազմակերպությունների գործունեությանը: ԱՄՆ-ում լոբբինգը ձևավորվել է որպես տնտեսական և քաղաքական գործունեության վիթխարի ոլորտ, որն իր հետ բերել է ինչպես ժողովրդավարական լայն հնարավո-րություններ, այնպես էլ կոռուպցիոն փորձություններ։ Հայաստանը, դրան հակառակ, մինչ օրս չունի լոբբինգի ամբողջական և արդյունավետ իրավա-կան կարգավորում՝ չնայած որ այն հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր դրույթներից մեկն է։ Հոդվածում հիմնավորվում է այն գաղափարը, որ Հայաստանը կարող է օգտվել լոբբինգի ամերիկյան մոդելի մի շարք բաղադրիչների ներդրման հաջողված փորձից՝ հատկապես թափանցիկության, լոբբիստների գրանց-ման, հանրային հասանելիության և վերահսկողության մեխանիզմների արդյունավետ կիրարկման օրինակներից՝ դրանք համապատասխանցնելով երկրի ինստիտուցիոնալ, ժողովրդավարական և մշակութային առանձնահատկություններին։ Հոդվածում ներկայացվում են մի շարք առաջարկություններ Հայաստանում լոբբինգի կարգավորման հարցում նախատեսվող հետագա բարեփոխումների ուղղությամբ։
Բանալի բառերԼոբբինգ ԱՄՆ հակակոռուպցիոն քաղաքականություն լոբբիստական խմբեր ԱՄՆ-ում սփյուռքահայ լոբբիստական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետություն լոբբինգի վերահսկողություն
