Gegham Hovhannisyan - Hunchak Figure Tashir (Simon Hovvian): Public and Political Activities, 1915–1921
15 Pages | 32-47 | DOI: 10.54503/1829-4073-2025.2.32-47 | Language:
EnglishRevceived on: 2025-05-22 | Reviewed on: 2025-07-25 | Accepted for printing on: 2025-08-29
Published in: 2025 N 2 (38) / History
Առաջին համաշխարհային պատերազմը ճգնաժամային իրավիճակ էր ստեղծել Հնչակյան կուսակցության շարքերում: Փարիզում գտնվող նրա կենտրոնական վարչությունը փաստացի չէր գործում: Այդ պայմաններում Թիֆլիսում կազմավորվում է կուսակցության նոր ղեկավար մարմինը, որի կազմում ընտրվում է Տաշիրը (Սիմոն Հովվյան): 1916–1917 թթ. նա աշխատակցել է «Գաղափար» թերթին, եղել է նաև թերթի խմբագիրը: Տաշիրը Հայկական հարցի լուծումը կապում էր միջազգային սոցիալ-դեմոկրատիայի հաղթանակի և ազգերի ինքնորոշման իրավունքի հետ: 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Տաշիրն ակտիվ գործունեություն էր ծավալել Հայաստանում` տեղական իշխանության նոր մարմինների ձևավորման ուղղությամբ: 1917–1920 թթ., երբ Անդրկովկասի հնչակյանների շարքերում ուժգնանում էր ՌՍԴԲԿ-ին միանալու ձգտումը, Տաշիրը հանդես է եկել Հնչակյան կուսակցության ինքնուրույն գոյության տեսակետի պաշտպանությամբ: 1919 թ. նա խմբագրել է «Գործավոր» թերթը: Իր հոդվածներում Տաշիրը ընդգծում էր այն միտքը, որ հայ ժողովրդի ազատագրությունը կապված էր ոչ թե եվրոպական տերությունների, այլ Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականության և հայ իրականության ներքին պայմանների հետ:Տ աշիրն ընդդիմադիր կեցվածք ուներ Հայաստանի Առաջին հանրապետությունում իշխող ՀՅԴ-ի նկատմամբ:
KeywordsTashir (Simon Hovvian) Hunchak Party “Gaghapar” “Gortsavor” social-democracy Menshevik Party Bolshevik Party․
